Ռուսաստանը կարող է լինել միայն ուժեղ, կամ էլ՝ Ռուսաստան չի լինի․ Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը կարող է լինել միայն ուժեղ և ինքնիշխան տերություն, հակառակ դեպքում այն պարզապես գոյություն չի ունենա. այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում։
«Քառորդ դարի ընթացքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել՝ կարևոր, բեկումնային, պատմական։ Բայց գլխավորը մեր ժողովրդի համախմբվածության ամրապնդումն էր, նրա ձգտումն ու կամքը՝ վերածնելու երկիրը, նրա հնարավորություններն ու աճի հեռանկարները, մեծացնելու նրա ուժը։ Նորից կրկնեմ՝ Ռուսաստանը կարող է լինել միայն ուժեղ, ինքնիշխան տերություն, կամ էլ ընդհանրապես Ռուսաստան չի լինի», - ասել է ՌԴ նախագահը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը ենթարկվում է արևմտյան էլիտաների դաժան, աննախադեպ ճնշման, որոնք փորձում են «ներքին անկարգություններ սերմանել Ռուսաստանում, բայց ձախողվում են»։
Իր խոսքով՝ ներկա ժամանակահատվածը երկրի համար ճակատագրական է, և մարտադաշտում պարտվել ուղղակի չի կարելի:
«Կիևի ռեժիմը նահանջում է շփման գծի ողջ երկայնքով և, հետևաբար, դիմել է բացահայտ ահաբեկչական գործողությունների»։
Հետևեք մեզ՝ այստեղ



