Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Քիչ առաջ ջրшսուզшկները Փամբակ գետում հայտնաբերեցին 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մшրմինը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ հունիսի 29-ին, ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոնողական աշխատանքների արդյունքում ՀՆՓԱԻԿ-ի և Լոռու փրկարարները Դսեղի տարածքով անցնող գետում կասկածելի մարմինը նկատել են, որից հետո օգտագործել են դրոն և համոզվելով, որ այն որոնվող քաղաքացին է, այս պահին արդեն Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը մոտենում է, որպեսզի դին տեղափոխի ափ։

Տեղում աշխատանքները ղեկավարում են ՓԾ տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանը, ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը, փրկարարական ուժերի վարչության պետ Արթուր Կիրակոսյանն ու Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը Լոռու մարզի Փամբակ գետի հարևանությամբ տեղադրված շտաբում հերթական խորհրդակցությունն էր անցկացրել, որին ներկա էին ՓԾ տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանը, ՀՀ ՆԳՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը, Փրկարարական ուժերի վարչության պետ Արթուր Կիրակոսյանը և Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը։

Խորհրդակցությունը վերաբերում էր հունիսի 27-ին ավտովթարի հետևանքով Փամբակ գետն ընկած երկրորդ քաղաքացու ջրահեղձ եղած մարմինը հայտնաբերելուն։

Տեղում վաղ առավոտվանից աշխատանքները վերսկսել էին ՓԾ ՀՆՓԱԻԿ-ի և Սևանի ջրասուզակները, որոնց միացել էր նաև ջրասուզակ Վահե Մելքոնյանը։

Փամբակ գետի ամբողջ երկայնքով որոնողական աշխատանքները շարունակում էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի, Տարոնի և Բազումի բաժինների մեծ թվով համայնքային ոստիկաններ՝ Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանի, Բազումի բաժնի պետ Արամ Հարությունյանի և Տարոնի բաժնի պետի պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանի գլխավորությամբ։

Որոնողական աշխատանքներին միացել էին նաև մեծ թվով կամավորներ, ինչպես նաև ջրահեղձ եղած քաղաքացու հարազատներն ու ընկերները։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ համայնքային ոստիկանները պարզել էին, որ առաջին ջրահեղձ եղած քաղաքացին, ում հայտնաբերել էին, Վանաձորի բնակիչ 30-ամյա Սևակ Մայիլյանն էր, իսկ երեկ որոնվող քաղաքացին Վանաձորի բնակիչ 36-ամյա Տիգրան Կարապետյանն է։

 5-6 ջրասուզակներ Փամբակ գետում, կարելի է ասել՝ վտանգելով իրենց կյանքը, քանի որ շատ տեղերում ջրի խորությունը հասնում է մինչև 2,5-3 մետրի, շարունակում էին որոնողական աշխատանքները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝  հունիսի 27-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին թունելի մոտով հոսող Փամբակ գետում դի կա։

Ժամանել էին Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և վարչության պետի տեղակալի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին և Փամբակ գետում հայտնաբերվել էր դի։

Փրկարարները փորձում էին հատուկ ճոպանի միջոցով մոտենալ մարմնին և այն դուրս բերել ափ։

13:00
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ գետում հայտնաբերված դիակից մոտ 700 մետր հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերվել էր «Opel» մակնիշի ավտոմեքենա, և ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածի հետ ևս մեկ հոգի էր եղել։

Փրկարարները, պարեկներն ու համայնքային ոստիկանները փորձում էին ավտոմեքենան գետից դուրս բերել, ինչից հետո պարզ կլիներ՝ երկրորդ քաղաքացին ավտոմեքենայո՞ւմ էր, թե՞ ջրահեղձ էր եղել։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի