Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկը հնարավոր վայր է համարել ռուս-ուկրաինական բանակցությունների անցկացման համար։ Այս մասին նա ասել է «Վեստի» լրատվական ծառայության հեղինակ Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։
«Վստահ եմ, որ եթե գործը երբևէ հասնի բանակցություններին, ապա կարելի է օգտագործել նաև բելառուսական հնարավորությունները», – ասել է Պուտինը։
«Գիտեմ Ալեքսանդր Գրիգորևիչի (խմբ.՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի) դիրքորոշումը. նա պատրաստ է ամեն կերպ աջակցել այն ամենին, ինչն ուղղված է վիճելի հարցերը խաղաղ միջոցներով լուծելուն», – շարունակել է Ռուսաստանի նախագահը։
Նա հիշեցրել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները 2022 թվականին սկսվել են հենց Մինսկում: Այնտեղ նաև կնքվել են 2014 թվականի Մինսկի համաձայնագրերը։
Հետևեք մեզ՝ այստեղ



