ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԺամանակակից արտադրությունը պահանջում է ոչ միայն փորձառու մասնագետներ, այլև շարունակական ուսուցում, նոր գիտելիքներ և մասնագիտական հմտությունների մշտական զարգացում։
Հենց այս նպատակով ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերը, որոնք օգնում են՝
գնահատել մասնագիտական կարողությունները,
բացահայտել զարգացման հնարավորությունները,
ձևավորել ավելի ուժեղ և պատրաստված թիմ։
Այս տարի իրականացվել են մանիպուլյատորների օպերատորների և տեխնոլոգիական ավտոհավաքակայանի ունիվերսալ վարորդների ատեստավորման ծրագրերը, որոնց մասնակցել են ավելի քան 60 աշխատակից:
Նախքան ատեստավորումը կազմակերպվել են մասնագիտական դասընթացներ և գործնական պատրաստության փուլեր՝ ապահովելով մասնակիցների գիտելիքների և հմտությունների ամրապնդումը։
Ատեստավորման արդյունքները հիմք են դարձել վարորդների մասնագիտական խմբավորման, կարողությունների գնահատման և հետագա զարգացման ծրագրերի ձևավորման համար։
Մեր նպատակը պարզ է՝ ներդրում անել մարդկանց զարգացման մեջ, որովհետև անվտանգ, արդյունավետ և մրցունակ արտադրության հիմքում բարձր որակավորում ունեցող մասնագետներն են։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



