Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Արարատի մարզից գրականություն ուղարկվեց սահմանամերձ գյուղեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, փետրվարի 19-ին` հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, մեծածավալ նախաձեռնությամբ էր հանդես եկել Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանը: «Դարձիր գրադարանի բարեկամը» կարգախոսով տոնի շրջանակներում, գրադարանի  աշխատողները 96 անուն գրականություն նվիրեցին մարզի գրադարանին: Իսկ  վերոհիշյալ գրքերը կհարստացնեն Տավուշի մարզի Ոսկեպար, Կողբ, Մովսես սահմանամերձ համայնքների գրադարանները:

Բացի այդ, մարզային գրադարանի ֆոնդից, օրվա շրջանակներում, 140 անուն դասական եւ ժամանակակից ստեղծագործողների գրքերը հանձնվեցին Հայաստանի ազգային գրադարանի գրափոխանակման բաժին: Այդ գրքերը եւս կառաքվեն այն սահմանամերձ համայնքները, որոնք ունեն դրանց կարիքը: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արտաշատի Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանի տնօրեն Յուրի Պետրոսյանը կարեւորելով օրվա խորհրդի շրջանակներում կազմակերպված նախաձեռնություններն, ընդգծեց. «Եթե կարողանում ենք նման ձեւով գրավել մեկ ընթերցողի, կամ մեկ երիտասարդի մեջ սեր արթնացնել դեպի գիրը, գրականությունն ու գրադարանը, ապա կարելի է ասել, որ կազմակերպված միջոցառումը ծառայեց իր նպատակին»: Անդրադառնալով գիրք նվիրելու ավանադույթին` գրադարանի տնօրենն ընդգծեց նաեւ, որ գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է. այն մեզ հիշեցնում է այն մասին, որ պետք է ճանաչենք եւ գնահատենք գրքի արժեքը: «Եթե ոչ հաճախ, ապա տարվա մեջ գոնե մեկ օր գիրք նվիրենք մեր մտերիմներին, հարազատներին ու ընկերներին` դրանով իսկ մեր մեջ արթուն պահենք ընթերցողին»,-ավելացրեց Պետրոսյանը:

Յուրօրինակ նշեցին գրքի տոնը Արտաշատի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի աշակերտները: Տնօրեն Նաիրա Նիկողոսյանի գլխավորությամբ նրանք այցելեցին N զորամաս` իրենց հետ տանելով շուրջ 140 անուն գրականություն: Բարձր դասարանցիները Թումանյանի ծննդյան օրը եւ գրքի տոնը համեմեցին իրենց ասմունքով ու բանաստեղծությունների ընթերցմամբ: Միջին դասարանցիները զինվորներին հեքիաթների գրքեր նվիրելուց բացի հանդես եկան «Անխելք մարդը», «Փեփուշը», «Ոսկու կարասը» հեքիաթների բեմականացմամբ:

Օրվա կապակցությամբ հետաքրքիր նախաձեռնությամբ էր հանդես եկել նաեւ Արտաշատի «Մանկան մոլորակ» տիկնիկային թատրոնը: Անձնակազմը` տնօրեն Քաջիկ Ավետիսյանի գլխավորությամբ հյուրախաղերով այցելեց սահմանամերձ գյուղեր, բեմականացրեց Թումանյանի ստեղծագործություններից:

Հայաստանում փետրվարի 19-ը` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշվում է որպես Գիրք նվիրելու օր` ՀՀ Գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լեւոն Անանյանի նախաձեռնությամբ: Այն նպատակ ունի քաղաքացիների, հատկապես` երիտասարդներին մեջ սեր արթնացնել ընթերցանության ու գրքի նկատմամբ` դարձնելով գրադարանի լավագույն բարեկամը:

Լիլիթ Մաճկալյան

 

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ