Վենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վենեսուելայի ափերի մոտ 4.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաք Կարակասից 42 կմ դեպի հյուսիս, որտեղ ապրում է ավելի քան 3 միլիոն մարդ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Վենեսուելայում տեղի է ունեցել հզոր ստորգետնյա ցնցումների երկու ալիք, որոնցից առաջինի մագնիտուդը, ԱՄՆ Երկրաբանական ծառայության գնահատմամբ, կազմել է 7.2, իսկ երկրորդինը՝ 7.5։ Դրանից հետո գրանցվել է 512 հետցնցում։ Վենեսուելայի իշխանությունների վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 1450-ի, իսկ տարբեր վնասվածքներով հիվանդանոցներում է գտնվում ավելի քան 3.2 հազար մարդ։ Ավերվել են բազմաթիվ բնակելի տներ, վնասվել են ենթակառուցվածքներն ու հիվանդանոցները, փակվել է երկրի գլխավոր օդանավակայանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



