Կասեցվել է «Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Դավիթ 77» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում (ք․ Երևան, Մաշտոցի 3) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
- հատակների մակերևույթները վնասված են եղել, հեշտորեն չեն լվացվել, ախտահանվել, ցամաքեցվել,
- պատերի մակերևույթները եղել են անհարթ, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
- սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Հետևեք մեզ՝ այստեղ



