Երևան, 29.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասին

Այսօր հեռավար աշխատանքի որոնումների արդյունքում կարող եք ոչ թե գտնել երկար սպասված եկամտի աղբյուրը, այլ կորցնել սեփական հեռախոսի նկատմամբ վերահսկողությունը։  Զեղծարարներն ակտիվորեն օգտագործում են կիբերշորթման մանրակրկիտ ծրագիր, որի միջոցով ձեր սմարթֆոնը հեռավար արգելափակում են «աշխատանքային ծրագիրը կարգավորելու» պատրվակով և, ամբողջական վերահսկողություն ստանալով ձեր տվյալներին, ապաարգելափակման համար պահանջում են կատարել վճարում։

Խաբեության մեխանիզմը․ «ազատ հաստիքից»՝ հեռախոսի արգելափակում

  • Կեղծ հաստիք։ Ամեն ինչ սկսվում է տելեգրամյան ալիքներում, Facebook-ի խմբերում կամ այլ առցանց հարթակներում տեղադրված հեռավար աշխատանքի վերաբերյալ գրավիչ հայտարարությունից։ Որպես կանոն, այսպիսի հայտարարություններում  փնտրում են SMM մասնագետների, տեքստ գրողների, ղեկավարի օգնականների և այլն։ Առաջարկում են շուկայական մակարդակին հավասար կամ բարձր աշխատավարձ և ամբողջովին հեռավար աշխատանք։
  • Հարցազրույց։ Ձեզ հետ ջերմորեն հաղորդակցվում են, հարցնում Ձեր հմտությունների մասին և տալիս են թեստային առաջադրանք․ ամեն ինչ հնարավորինս իրական է թվում։
  • «Աշխատանքային միջավայրի կարգավորում»։ Սա զեղծարարների ծրագրի գլխավոր մասն է՝ հեռախոսի նկատմամբ վերահսկողություն ստանձնելու նպատակով․
  • iPhone-ի դեպքում՝ խնդրում են մուտք գործել այլ օգտատիրոջ Apple ID-ով՝ իբրև թե կորպորատիվ հավելվածներից, CRM համակարգից կամ աշխատանքային էլեկտրոնային փոստից օգտվելու նպատակով,
  • Android-ի դեպքում՝ ուղարկում են ծրագիր՝ «.apk» ընդլայնմամբ ֆայլի տեսքով, և համառորեն խնդրում են ծրագրին տրամադրել ադմինիստրատորի լրիվ հասանելիություններ։
  • Արգելափակում։ Զոհի կողմից հրահանգները կատարելուց անմիջապես հետո, զեղծարարները հեռավար անջատում են բիոմետրիկ տվյալները, ակտիվացնում «սարքը կորել է» հրահանգը, և այն դառնում է ապակու և մետաղի մի անպետք կտոր։
  • Սպառնալիք։ Էկրանին հայտնվում է ապաարգելափակման համար տասնյակ հազարավոր դրամներ փոխանցելու պահանջ։ Զեղծարարները ճնշում են գործադրում և սպառնում հեռախոսից ջնջել բոլոր տվյալները։ Որոշ դեպքերում նրանք կարող են կորզել բանկային մեկանգամյա SMS-կոդերը՝ փորձելով գողանալ ֆինանսները կամ ձեր անունով միկրովարկ ձևակերպել։

Իրավաբանական ծուղակ

Երբ օգտատերն ինքն է մուտք գործում այլ օգտատիրոջ հաշիվ կամ ինքնուրույն ներբեռնում ծրագիր և ինքնակամ դրան տալիս ադմինիստրատորի հասանելիություն, ապա իրավական տեսանկյունից զեղծարարը դառնում է սարքի սեփականատերը։ Այս պարագայում ոչ արտադրողը, ոչ բանկը չեն կարող նախօրոք հայտնաբերել անվտանգության խախտում։ Եթե դրանից հետո կորզված SMS-կոդերի միջոցով հաշվից գումար է գանձվում, ապա գործողությունը հաստատված է համարվում հենց հաճախորդի կողմից, և այն չեղարկելը կամ միջոցները վերադարձնելը գրեթե անհնար է։  

IDBank-ը խորհուրդ է տալիս․

Աշխատանքը պետք է եկամուտ բերի, ոչ թե շորթի այն ձեզնից։ Հետևեք այս անվտանգության կանոններին, որպեսզի ձեր սմարթֆոնը զեղծարարների «պատանդ» չդառնա․

  • Երբեք մուտք մի գործեք այլ օգտատերերի հաշիվներ։ Ձեր Apple ID-ն կամ Google-հաշիվը «ձեր բնակարանի բանալիներն են»։ Այլ օգտահաշիվ մուտք գործելը զեղծարարին հնարավորություն է տալիս ստանալ ձեր հեռախոսի նկատմամբ լիակատար վերահսկողություն։
  • Հավելվածները՝ միայն պաշտոնական հարթակներից։ Ծրագրերը ներբեռնեք բացառապես App Store-ից և Google Play-ից։
  • Ստուգեք գործատուին։ Իրական ընկերությունն ունի կայք, որտեղ նշված են կոնտակտային տվյալներն ու ֆիզիկական հասցեն։ Եթե ամբողջ շփումը սահմանափակվում է անանուն զրույցով, և դուք ստիպված եք տարօրինակ հեռախոսային գործողություններ կատարել, ավարտեք զրույցը։
  • Մի վճարեք փրկագինը։ Վճարումը չի երաշխավորում ապաարգելափակումը։ Հակառակը, դուք զեղծարարներին վստահեցնում եք, որ պատրաստ եք վճարել, և սպառնալիքները կարող են շարունակվել։
  • Պահեք կտրոնները։ Եթե ձեր սարքն արգելափակվել է, ապա Apple-ի կամ Google-ի պաշտոնական աջակցության միջոցով վերականգնումը հնարավոր է միայն կտրոնների առկայության դեպքում։ Սա միակ իրավական ապացույցն է, որ հեռախոսը ձերն է։

Հիշեք․ ցանկացած աշխատանք, որը սկսվում է ձեր հեռախոսի վերահսկողությունն անծանոթին հանձնելու խնդրանքով, ծուղակ է։ Ձեր ֆինանսական և թվային անվտանգությունը սկսվում է ձեր իսկ ուշադրությունից։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Մոսկվայում Telegram-ը տուգանվել է 3,5 միլիոն ռուբլու չափով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ ՀարցումՌուսաստանի ԱԳ փոխնախարար. Հայաստանը դժվար թե Եվրոպայում գտնի ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկաներին համարժեք այլընտրանքներ Իտալիայի 22 քաղաքներում հայտարարվել է ծայրահեղ շոգի մասին տագնապ Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջnց պահելու դեպքեր են բացահայտվել Եվրոպական հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան «Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում«Մանչեսթեր Սիթի»-ն հայտնել է Էնցո Մարեսկայի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասին «Թրամփի երթուղին» ունի ոչ միանշանակ հեռանկարներ, սակայն նախագիծը միայն կշահեր Ռուսաստանի մասնակցությունից. Գալուզին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը Այն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Կասեցվել է «Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեությունը Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Աշխարհը կանգնած է նոր վտանգի առաջԵրթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանՎենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Այսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանՈւիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԿասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Պետք Է ստեղծենք ցանց, որը կձգվի Տեխասից մինչև Անկարա՝ առանց որևէ «եթե»-ի կամ «բայց»-ի․ Թուրքիայի նախագահ Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան Կանխիկ փողը կվերանա՞«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Պուտինն ու Լուկաշենկոն հիմնականում քննարկել են երկկողմ հարաբերությունները․ Պեսկովի հայտարարությունները Կանադայում զբոսաշրջիկներով նավակ է խորտակվել․ CTV Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներՀնդկաստանի արևելքում ջրhեղեղների հետևանքով տnւժել է ավելի քան 22 հազար մարդ Վենեսուելայում գրեթե 1,8 միլիոն մարդու հումանիտար օգնություն է անհրաժեշտ. ՄԱԿ Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80 տոկոսով. Bloomberg 21-ամյա մոդելին գտել են լոգարանում. կոմայից դուրս չգալով մահացել է