Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի հետընտրական իրականությունը թևակոխել է սկզբունքային մի փուլ, որտեղ հանրային քննարկումների առանցքը ոչ միայն իրավական վեճերն են, այլև քաղաքական դաշտում արժանապատվության ու կեցվածքի սահմանումը։ Այս համատեքստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ձևավորվող լայն հանրային համախմբումը դառնում է ուշագրավ քաղաքական ֆենոմեն, որը լրջորեն փոխում է ուժերի դասավորությունը։

Եթե հետադարձ հայացք գցենք քարոզարշավի մեկնարկին, ապա ԲՀԿ-ի որդեգրած ռազմավարությունը շատերի համար հաճելի անակնկալ էր։ Այն ժամանակ, երբ իշխանական թևը փորձում էր ընտրապայքարը վերածել սպառնալիքների, անձնական վիրավորանքների և ջարդել-բռնելու հռետորաբանության, այս թիմը հանդես եկավ ընդգծված հանդարտությամբ, զսպվածությամբ ու հստակ ծրագրային դրույթներով։ Սա սովորական տակտիկա չէր, այլ գիտակցված քաղաքացիական դիրքորոշում, ինչը թույլ տվեց չտրվել բազմաթիվ սադրանքներին և դիմակայել թիմը քանդելու փորձերին։

Այս տոկունությունն ու որակը էլ ավելի ընդգծվեցին քվեարկությանը հաջորդած իրավական կամայականությունների փուլում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատմականորեն խայտառակ նիստի ժամանակ Իվետա Տոնոյանի անկեղծ, գրագետ և հիմնավորված խոսքը շրջադարձային եղավ հանրային ընկալման մեջ։ Հենց այդ ելույթի շնորհիվ հանրությունը տեսավ ու հասկացավ կատարվող ակնհայտ անարդարությունը, ինչն էլ ստեղծեց ԲՀԿ-ին հրապարակային աջակցություն հայտնելու աննախադեպ ալիք։

Այսօր արդեն, բացի իշխանական նեղ օղակից, հնարավոր չէ գտնել որևէ անկախ քաղաքական ուժ, իրավաբան, սահմանադրագետ կամ ակտիվ գործիչ, որը չդատապարտի տեղի ունեցողը։

Իսկ իրականությունն այն է, որ բոլորի աչքի առաջ օնլայն ռեժիմով իրականացվեց մի հրեշավոր գործընթաց, երբ ԿԸՀ-ն, ըստ էության, «գողացավ» Ազգային ժողով անցած մի ամբողջ խմբակցության մանդատները՝ անտեսելով մոտ վաթսուն հազար քաղաքացու վստահության քվեն։ Սրան հաջորդեց ևս մեկ անտրամաբանական քայլ. ընտրությունների հաջորդ իսկ օրվանից պատերազմ հայտարարվեց Գագիկ Ծառուկյանի տնտեսական ու բիզնես համակարգերի դեմ, ինչը քաղաքական վրեժխնդրության բացահայտ դրսևորում է։

Այս ամենի ֆոնին թիմի առանցքային դեմքերի՝ Իվետա Տոնոյանի, Արման Աբովյանի, Էլինար Վարդանյանի, Սուրեն Սուրենյանցի և մյուսների պարկեշտ, ազնիվ ու գրագետ պայքարը բոլորովին նոր բովանդակություն հաղորդեց ընթացող զարգացումներին։ Սահմանադրական դատարանում Էլինար Վարդանյանի հնչեցրած միտքը, թե սա ոչ թե լոկ կուսակցական հարց է, այլ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի պաշտպանություն, դարձավ այս պայքարի առանցքը։ Սեփական թիմի հանդեպ կիրառվող ահռելի ճնշումների պայմաններում էմոցիաները խեղդելն ու նման պետականամետ ձևակերպում տալը խոսում է բարձր քաղաքացիական գիտակցության մասին։

Այժմ բոլորը սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը։ Թեև ներկայիս իրականության մեջ արդարադատության համակարգից դրական սպասելիքները մեծ չեն, սակայն մի բան արդեն իսկ փաստ է. այս ծանրագույն իրավիճակում Գագիկ Ծառուկյանն իրեն պահեց որպես արժանապատիվ լիդեր, ինչը միայն բարձրացրեց նրա անձնական հեղինակությունը, իսկ թիմի անդամները հանրության աչքերում վերածվեցին անարդարության դեմ մարտնչող և սիրված գործիչների։ ԲՀԿ-ի համար սրանք թեև դժվարագույն, բայց կարևորագույն օրեր են, քանի որ ամուր թիմի, կենսունակ ծրագրի և հաստատակամ առաջնորդի առկայությունը հիմք է ստեղծում հետագա ճիշտ ու հաղթական աշխատանքի համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ժայռից ընկած 13-ամյա տղան ծանր վիճակում էԻսպանիայի արտահերթ ընտրությունները վտանգում են ԵՄ երկարաժամկետ բյուջեն․ Politico Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակըՊարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա ՂահրամանյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել․ Shamshyan «Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք Չալաբյան«Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Իսկ իրականում՝ ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել սահմանըՌուսաստանը հարվածել է Զապորոժյեում Դնեպրի վրայի կամրջին. հինգ մարդ է տուժել Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Սպիտակ տունը Politico-ի լրագրողներին թույլ չի տվել բարձրանալ Թրամփի ինքնաթիռ Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 ԱՄՆ-ն չի տարհանի իր դեսպանատունը Կիևից՝ չնայած Ռուսաստանի uպառնալիքներին․ Ռուբիո Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք Չալաբյան