Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս լրահոսում ուշադրություն գրավեց մի տեղեկության վերնագիրը. «Երևանում կատաղի մարտեր են Արցախի դրոշի համար»: Իրականում, պետք է նկատել՝ բառի ուղիղ իմաստով մարտեր չեն, ավելի շուտ՝ լուռ դիմակայություն է:

Դեռևս 2022-ին՝ «Դիմադրության» շարժման օրերին, Երևանի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում, տեղադրվեց Արցախի դրոշը: Մինչև վերջերս եղել էին այն վնասելու կամ հեռացնելու մի քանի փորձեր, սակայն դրոշն արագորեն վերատեղադրվել էր: Հիմա՝ ընտրություններից գրեթե անմիջապես հետո, Արցախի դրոշի դեմ ոտնձգությունները, ավելի ճիշտ՝ ձեռնաձգումները իրարահաջորդ ու հետևողական դարձան՝ բացահայտելով, որ դրա հետևում կանգնած է օրվա իշխանությունը:

Հայտնի է, որ Արցախի դրոշը հետևողականորեն նույն վայրում վերատեղադրում էին ՀՅԴ երիտասարդական միության անդամները: Հենց նման ևս մեկ փորձի ժամանակ նրանցից երկուսին ոստիկանները բռնել էին:

Ուշադրություն գրավեց նաև այն տեղեկությունը, որ «մայրաքաղաքի արտաքին տեսքը բարեկարգելու» անվան տակ իշխանությունները անցումների պատերից, այլ մակերեսներից ջնջել են տալիս 2016-ի «Ապրիլ յան» և 2020-ի «44-օրյա» պատերազմներում զոհված տղաների նկարները: Դիմանկարներ, որ «գրաֆիտի» եղանակով արվել էին էնտուզիաստների նախաձեռնությամբ ու այս տարիներին դարձել էին քաղաքային պատկերի բաղկացուցիչ մասը, հատկապես՝ մայրաքաղաքի ուսանողական, երիտասարդական կենտրոնում:

Պատկերն ամբողջացավ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ. «Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում պատերազմի սպառնալիք ա... Երբ որ էդ դրոշը մարդիկ դնում են էդ սեղանին, նրանք դրանով բացում են, սադրում են էդ խոսակցությունը (300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման-խմբ.)»: ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Փաշինյանի՝ ԱԺ բարձր ամբիոնից արած այս հայտարարությունն էլ հուշում է, որ Ֆրանսիայի հրապարակից Արցախի դրոշը պոկելու, հանելու պահանջը, իսկ միգուցե նաև պատերազմում զոհված հերոսների նկարները ջնջելու հրահանգը հենց իրենից է գալիս: Պատճառաբանությունը՝ «պատերազմի սպառնալիք ա»: Ավելին, ԱԺ-ում վերը ակնարկված ելույթում Փաշինյանը խոսում էր նաև Ալիևի օգնական Հաջիևի հետ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հանդիպման մասին՝ նշելով, թե նման հանդիպման անհրաժեշտությունը հենց «էդ սպառնալիքը կառավարելն» էր:

Ու այստեղ կարող է բնական, տրամաբանական ու անխուսափելի հարց ծագել՝ իսկ էլ ի՞նչը, ինչե՞րը կարող են դիտարկվել որպես «պատերազմի սպառնալիք», էլ ինչե՞ր կստիպի կամ ստիպված կլինի ջնջել, քանդել կամ վերացնել Նիկոլ Փաշինյանը, որպեսզի իբր «կառավարի էդ սպառնալիքը»:

Փորձենք, առանց հույզերի տրվելու, պարզապես թվարկել, թե էլ ինչեր կարող են դիտարկվել որպես «պատերազմի սպառնալիք»: Այսինքն՝ բառեր, արտահայտություններ, տեղանուններ, անվանումներ, նյութական ու ոչ նյութական արժեքներ, որոնք Հայաստանում արգելված են. դե, առայժմ՝ ՀՀ կառավարության ու ՔՊ կուսակցության համար:

Բառեր, բառակապակցություններ. ազգային, համազգային, ազատություն, արդարություն, Ցեղասպանություն, դարավոր թշնամի, ուրացող, կապիտուլ յանտ, հողատու, ազգային արժանապատվություն, իրավունք, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, Հայ առաքելական եկեղեցի, Ամենայն հայոց կաթողիկոս... (ցանկացողները կարող են լրացնել շարքը՝ սեփական երևակայությամբ):

Տեղանուններ, աշխարհագրական անվանումներ. Արցախ և Արցախի բոլոր հայտնի տեղանունները՝ Շուշի, Ստեփանակետ, Մարտակերտ, Հադրութ, Մարտունի, Ասկերան, Բերձոր, Քարվաճառ, Դադիվանք, Ամարաս, Գանձասար և այլն, Արևմտյան Հայաստան և նրա տեղանունները՝ Սասուն, Տարոն, Բիթլիս, Մուշ, Վան, Ալաշկերտ, Կարին, Իգդիր, Կարս, Արդահան, Բայազետ և այլն, Հայկական լեռնաշխարհ, Մեծ Հայք, Փոքր Հայք, Վասպուրական, Արարատ, Սիս և Մասիս, Ջուղա, Ագուլիս, Արաքս:

Անձնանուններ, որոնք կարող են գնահատվել որպես «պատերազմի սպառնալիք» կամ առնվազն «ռևանշիստական». Մոնթե, Նժդեհ, Հայկ, Հայկուհի, Անդրանիկ, Սերոբ, Գևորգ, Արամ, Տիգրան, Վահան, Վրեժ, Ռազմիկ, Կտրիճ, Քաջիկ, Մարտիկ, Արշավիր: Քիչ էր մնում մոռանայինք՝ Արարատ և Մասիս:

Արդեն նշվեց, որ Արցախի դրոշը, ըստ Փաշինյանի,«պատերազմի սպառնալիք» է: Այսինքն, նույնպիսի սպառնալիք են ԼՂՀ բոլոր խորհրդանշանները: Նաև՝ «Դեդո-Բաբոյի» հուշարձանն ու այդ կոթողի արտապատկերումները:

Դեռևս արգելված չեն, բայց այս տեմպերով «պատերազմի սպառնալիքներ կառավարելու» պայմաններում շուտով կարող են արգելվել բազմահազարամյա, Հայոց պատմություն, հայոց լեզու, հայ գրականություն, Արարատյան թագավորություն և այդ ամենին շաղկապված այլ բառեր ու բառակապակցություններ: Ու ոչ միայն բառերը:

Որպեսզի «պատերազմի սպառնալիք» չլինի, Փաշինյանը կարող է արգելել հայոց պատմությունն ու ազգային, հայրենասիրական մոտիվներ ունեցող կամ վերը նշված արտահայտությունները, գաղափարները, իրադարձությունները «կրող», դրանց հետ ասոցացվող հայ գրականությունը գրեթե ամբողջությամբ՝ սկսած Մաշտոցից, Կորյունից, Խորենացուց մինչև մեր օրերը: Ինքնին հասկանալի է, որ որպես «պատերազմի սպառնալիք» կարող են անհապաղ ապամոնտաժվել ու առնվազն տեսանելիությունից զրկվել Սասունցի Դավթի, Հայկ Նահապետի, Վարդան Մամիկոնյանի արձանները. քիչ չէ՝ «պատերազմի բացահայտ սպառնալիք են» (սուր են քաշում կամ նետ են արձակում), դեռ մի բան էլ՝ «ռևանշիստական» են, և այդպես շարունակ:

Եթե կարծում եք, թե սա սոսկ սարկազմ է, ուղղակի հեգնում ենք կամ ավելի վատ՝ չափազանցություն է, ինքներդ ձեզ հարց տվեք. մի 10 կամ թեկուզ 8 տարի առաջ («թավիշի» էյֆորիայի օրերին) որևէ մեկիդ մտքով կանցնե՞ր, որ ինչ-որ 10 կամ 8 տարի անց Երևանի կենտրոնում ձերբակալելու են հայ երիտասարդների, որովհետև նրանք ցանկանում էին... տեղադրել Արցախի դրոշը: Կամ մտքներովդ կանցնե՞ր, որ Արցախը կհայաթափվի, որ Ցեղասպանության ճանաչումը կդառնա «ոչ առաջնային», ավելին՝ Ցեղասպանության հիշատակումը կդառնա անթույլատրելի: Կամ մտքներովդ կանցնե՞ր, որ ազգային, համազգային նպատակներն ու գաղափարները կդառնան ավելորդ ու վտանգավոր: Եվ այլն, և այսպես շարունակ:

Ըստ այդմ, անմիջապես առաջ է գալիս հաջորդ հարցը՝ ջնջե՛լ, ջնջե՛լ... մինչև ո՞ր կետը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԿիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Ուիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Մոսկվայում տասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել. ինչ է կատարվում «Զվարթնոցում» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրել