Երևան, 14.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Անկախացումից ի վեր Ռուսաստանը եղել է Հայաստանի թիվ մեկ գործընկերը և՛ արտահանման, և՛ ներմուծման մասով։ Արտահանման տեսանկյունից նշեմ, որ անցած տարվա պաշտոնական վիճակագրությամբ 26 տոկոսը կամ մեկ քառորդը բաժին է ընկել Ռուսաստանի Դաշնությանը։ Եթե բացարձակ թվերով ասենք, մոտ 2,9 միլիարդ դոլարի ապրանք ենք արտահանել, որի կեսը, կարող ենք ասել, եղել են հայկական ծագման ապրանքներ, քանի որ այնտեղ ունենք նաև վերարտահանվող ապրանքներ՝ սարքավորումներ, տեխնիկա և այլ։ Կարող ենք արձանագրել, որ մոտավորապես 1,5 միլիարդ դոլարի հայկական ծագման ապրանքներ ենք արտահանել, և ներկայում այդ 1,5 միլիարդ դոլարի արտահանման հիմնախնդիրն է դրված սեղանի վրա, որի կարևորագույն բաղկացուցիչ են հանդիսանում բանջարեղենը, միրգը, ալկոհոլային խմիչքները, ձուկը և ծաղիկները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը, երբ քննարկում ենք այն խնդիրները, որոնք այս օրերին ունեն արտահանողները։

Տնտեսագետը նշում է՝ այս լրջագույն խնդիրը սկսվեց մայիսին։ «Արդեն ամբողջությամբ դադարեցվել է գյուղմթերքի արտահանումը Հայաստանից։ Սա մտահոգիչ է նրանով, որ ոչ միայն մեր արտահանման մեջ կարևոր բաղկացուցիչ բաղադրիչ ուներ գյուղմթերքը, և Հայաստան մեծ քանակությամբ ռուբլի էր բերվում, այլ նաև այն առումով է մտահոգիչ, որ այս ֆինանսավորումից էին օգտվում հազարավոր գյուղացիական տնտեսություններ, որոնք մեր բնակչության մոտավորապես մեկ երրորդն են կազմում։ Պաշտոնական վիճակագրությամբ, աղքատությունը գյուղերում մի քանի անգամ ավելի բարձր է, քան քաղաքում։ Այսինքն՝ ֆինանսապես մեծ հարված է ստանում սոցիալապես անապահով բնակչությունը։ Սա էլ ավելի է խնդիրը սրում։ Հիմա ունենք հետևյալ իրավիճակը. անցած տարի մեր բանջարեղենի-մրգի 90 և ավելի տոկոսը արտահանվում էր Ռուսաստան, ծաղիկը, նաև ձուկը արտահանվում էր Ռուսաստան, հիմա այդ արտահանումը չկա։ Դա մոտավորապես կարող ենք գնահատել 500 միլիոն դոլարի չափով ապրանք, և հիմա այդ 500 միլիոն դոլարի արտահանման հետ կապված ունենք լրջագույն խնդիր։ Պետք է արձանագրենք, որ խնդիրները նոր են սկսվում։ Մայիս-հունիս ամիսներին նոր սկսում էինք բանջարեղեն-մրգի արտահանումը Ռուսաստան։ Իրավիճակը կսրվի արդեն հուլիսին, օգոստոսին, երբ արդեն հասունացած բերքն իրացման խնդիր կունենա, որովհետև նաև այս տարվա եղանակային պայմաններից ելնելով՝ մի քիչ հետաձգվեց բերքի հասունացումը։ Այնուամենայնիվ, բերքն արդեն սկսում են հավաքել Արարատյան դաշտում և հարակից շրջաններում, և իրացման հարց է առաջանալու։ Այն հավաստիացումները, որ կարող ենք այդ բերքը ԵՄ կամ այլ երկրներում վաճառել, բավարար հիմնավորված չեն։ Դրա մասին է նաև փաստում պաշտոնական վիճակագրությունը, որը հայտարարում է էկոնոմիկայի նախարարությունը։ Մասնավորապես, անցած տարվա հունիսի մեկից մինչև հունիսի 24-ը Հայաստանից արտահանվել էր ավելի քան 12 հազար տոննա ծիրան, այս տարի պաշտոնական վիճակագրությամբ արտահանվել է ընդամենը 1000 տոննա ծիրան, այսինքն՝ մոտավորապես 1/12-ը։ Անցած տարվա 12 հազար տոննան արտահանվել է Ռուսաստան։ Այն հայտարարությունները, որ ԵՄ-ն պատրաստակամ ձեռք է բերում միրգ-բանջարեղենը և այլն, բավարար հիմքեր չեն, որոնք թույլ կտան իրացնել մեր՝ ընդհանուր առմամբ մոտավորապես 70 հազար տոննա (+-10 հազար տոննա՝ ելնելով բերքատվության աստիճանից) ծիրանը, որն ունենալու ենք այս տարվա ընթացքում։ Պետք է հասկանանք՝ այդ բերքի հարցն ինչպե՞ս ենք լուծելու հաջորդ ամիսներին։ Եթե մեկ կամ երկու մեքենա Եվրոպա գնացել է, դա չի նշանակում, որ հաջորդ խմբաքանակները կամ տասնյակ հազարավոր տոննաներ կկարողանանք արտահանել։ Եվրամիությունը երեք կարևորագույն փաստաթուղթ է ուզում Հայաստանից արտահանվող բերքի համար, որոնք հայկական ընկերությունները չունեն։ Խոսքը լաբորատորիալ փորձաքննությունների մասին է, որոնք պետք է անցնեն մեր տեղական բանջարեղենը, միրգը, և որը ԵՄ-ն ընդունի։ Ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանում նույնիսկ չկա լաբորատորիա, որն ի վիճակի է այդպիսի փորձաքննություն անել, և երկրորդ՝ որ այդ փորձաքննության արդյունքները ԵՄ-ն ընդունի։ Բազմաթիվ փորձնական խմբաքանակներ են արտահանվել Եվրոպա։ Ապրանքը գնացել է այնտեղ, տեղում պետք է ստուգեն բերքը։ Ստուգում են, կարող է պարզվել, որ բերքը պիտանի չէ, այն միանգամից պետք է ոչնչացվի, ավելին՝ արտահանողը կամ ներկրողը պետք է այդ ոչնչացման ծախսերը վճարի։ Դա էլ լրացուցիչ ռիսկ է այդ մարդկանց համար, բերքը Եվրոպա են հասցնում, և եթե պարզվում է, որ որակը այն չէ, պետք է լրացուցիչ գումար ծախսեն բերքի ոչնչացման ծախսերը հոգալու համար։ Այս պահին այդ խնդիրները կան։ ԵՄ-ն որևէ վերանայում չի արել այս փաստաթղթերի մասով, որը մեզ շատ կօգներ, այս իրավիճակում պրոցեսները կարագանային։ Ակնհայտ է, որ դեպի Եվրոպա արտահանողներից շատերը նման գլխացավանքի տակ չեն մտնելու, այսինքն՝ գնան, սերտիֆիկատներ հանեն և այլն։ Գյուղացին, որը բավականին համեստ գիտելիքներ, փորձ ունի, դժվար թե կարողանա եվրոպական երկու-երեք փաստաթղթեր ստանալ, խորհրդատվություն անցնել և այլն։ Եթե դեպի Եվրոպա արտահանում իրականացնեն, դա կարող են տեսականորեն խոշոր կազմակերպություններն անել, որոնք ևս այս պահին որոշակի խնդիրներ ունեն։ Կարող ենք ասել, որ այս պահին կանոնավորված, կարգավորված արտահանում դեպի Եվրոպա չկա։ Առանձին անհատներ կարող են առանձին խմբաքանակներ ուղարկել, բայց դրան ավելի շատ նմուշային ապրանք կարող ենք ասել, և ոչ ռեալ արտահանում։ Այստեղ ունենք բավականին լուրջ, ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, արտահանման ճգնաժամ»,-նկատում է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, այս ճգնաժամը հաղթահարելու համար պետք է արագ որոշումներ կայացնել։ «Օրինակ՝ արագ բանակցություններ իրականացնենք, բարելավենք վիճակը ռուսական կողմի հետ, ԵՄ գործընկերներին խնդրենք այդ երեք փաստաթղթի փոխարեն մեկը թողնել՝ մինչև կարգավորենք այդ հարցը։ Մյուս կողմից՝ այս ճգնաժամը կարող ենք փորձել լուծել նաև ներքին սպառման միջոցով։ Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանը կամ խոշոր քաղաքները կարող են հայտարարել, որ գյուղացիներին թույլ են տալիս շենքերի բակերում կամ որոշակի հստակ հատվածներում իրենց բերքը վաճառել ավելի մատչելի գներով։ Հիմա ակնհայտ է, որ վերավաճառողների «շնորհիվ» բերքի գինը չի իջել քաղաքներում։ Պետք է փորձենք օգնել գյուղացուն՝ հնարավորություն տալով նրան բերքն իրացնել։ Բնականաբար, այստեղ նաև հարկայինը պետք է որոշակի մեղմ վարչարարություն իրականացնի, տեղական ինքնակառավարման մարմինները օժանդակեն և այլն։ Պետք է ճգնաժամից դուրս գանք քիչ կորուստներով։ Կորուստներ լինելու են, բայց գոնե փորձենք կորուստները նվազեցնել։ Միևնույն ժամանակ, նաև մեր արտադրողներին հստակ ազդակ փոխանցենք, որ նրանք ստանդարտներին համապատասխան բերք արտադրելու կարևոր պարտավորություն ունեն։ Չի կարելի, ենթադրենք, ծիրանի ծառին տասն անգամ «դեղ տալ», որ բերքը հանկարծ չորդնի, կորուստ չունենա։ Մինչդեռ պայմանական ասած, տասն անգամ «դեղ տալով»՝ կորցնում ենք բերքի որակը։ Ցանկացած լաբորատորիա կարձանագրի, որ բերքը որակյալ չէ և խնդիր ունի»։

 

Այս օրերին նաև շատերին մտահոգում է՝ հայ արտահանողը, ինչ-որ պահի վերադառնալով ռուսական շուկա, կգտնի՞ իր տեղը, թե՞ այն արդեն գրավված կլինի այլ երկրների արտադրանքով, մասնավորապես՝ հնարավոր կլինի՞ նույն ծավալով վերադառնալ ռուսական շուկա։ «Մեզ մոտ պարբերաբար նման իրավիճակներ եղել են, որ ռուսական կողմը՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, օրինակ՝ փակել է Վերին Լարսի անցակետը, և որոշակի ժամանակ՝ մի քանի շաբաթ կամ մեկ ամիս չենք կարողացել արտահանում իրականացնել, հետո արտահանել ենք մեր մթերքը։ Երկարատև նման բան չենք ունեցել։ Ռուսական շուկայի համար հայկական ապրանքների առկայությունը, բնականաբար, ցանկալի է, բայց կրիտիկական չէ, այնպես չէ, որ առանց մեր ծիրանի, լոլիկի կամ մնացածի ռուսական շուկան մեծ դեֆիցիտ կամ լուրջ խնդիրներ է ունենալու։ Այդ տեղը կարող են գրավել նախկին Խորհրդային Միության, Կովկասի կամ այլ երկրներ։ Օրինակ՝ հիմա Ուզբեկստանը շատ հայտնի ծիրան արտահանող է դեպի Ռուսաստան։ Տաջիկստանը, Թուրքիան ծիրանի բավականին լուրջ արտահանման կարողություններ ունեն, կարող են շուկայի այդ նիշան վերցնել։ Հատկապես Թուրքիայի պարագայում շատ հարմար է, կարող են ծովով միանգամից տեղափոխել դեպի Սոչի, և այնտեղից՝ դեպի Ռուսաստանի տարբեր մարզեր։ Մյուս երկրները կփորձեն վերցնել շուկան, այդ թվում՝ նաև Ադրբեջանը, այն ևս բավականին մեծ գյուղարտահանման կարողություններ ունի, կարող են փորձել վերցնել հայկական մթերքի տեղը ռուսական շուկայում։ Դժվար է կանխատեսել, թե սա երկարաժամկետ հեռանկարում ի՞նչ կորուստներ կառաջացնի, բայց դա միանշանակ ռեպուտացիոն կորուստ է։ Կապերի հետ կապված որոշակի կորուստներ լինելու են, քանի որ այնտեղի նախկին գնորդները մի քանի անգամ ավել են մտածելու՝ հայկական ընկերության հետ պայմանագիր կնքե՞ն մատակարարման մասով, թե՞ կարող է էլի հայտնվեն նույն խնդիրների մեջ։ Եթե կնքեն, կարող է լրացուցիչ զեղչեր ցանկանան և այլն, այսինքն՝ դա լրացուցիչ ֆինանսական ծախսեր կարող է առաջացնել կամ լրացուցիչ երաշխիքներ, որոնք ծախսեր են մեր տեղական արտադրողների համար»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԽնայիր ավիատոմսեր գնելիս Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Վարդաձորում արտաքին լուսավորության էլեկտրասյուներ տեղադրելիս 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և տեղում մահացել․ 14-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Բնակարաններից մեկում հայտնաբերվել է դանակահարված տղամարդու դիակ96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն Գևորգյան1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԱրդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևումՀայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտըԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի Պուտինը պատրաստ է ընդունել ԱՄՆ բանագնացներին․ Լավրով Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Թրամփը նոր հրաման է տվելՊայքար՝ անցյալի համար․ Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլիի կառավարման տարիների խորհրդանիշ «Ռիկեի կուժերը» ԱՄՆ-ն մտադիր է տնտեսական մեկուսացման «չտեսնված» միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ․ ԱՄՆ ֆիննախ Ֆրանսիայում օգոստոսի 13-ը դարձել է ամենաշոգ օրերից մեկը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում Լավրով․ Մոսկվան ԱՄՆ-ին հարցեր է ուղղել Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու վերաբերյալ Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses1 զոհ, 6 վիրավոր՝ Բրյանսկին հասցված հարվածի հետևանքով Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից Կահիրեի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյnւն. կան զnhեր և վիրավnրներ Մեր երկրում քաղաքական հայացքների, խոսքի համար հետապնդումը վառ օրինակ է ապագա սերունդի համար. Արման ԱբովյանՔրոջ նախկին ընկերոջ հետ վիճաբանությունն ավարտվել է 14-ամյա աղջկա մահվամբՁեր արդարացումները չի հետաքրքրում դաստիարակին, ով օրական 30 երեխայի տակդիր է փոխում. Յոլյան Երկրաշարժ է տեղի ունեցելԱպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Սայլը տեղից կարող է շարժվել և համաժողովրդական մոբիլիզացիա տեղի ունենա. ապատիա, թե զայրույթ Կուզենայի լսել ձեր գնահատականը երկրի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակի մասին. Հ. Մնացականյան Պուտինը պատրաստ է հերթական անգամ ընդունել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին. Լավրով 2026 թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կփոխվի․ մանրամասներԱլիևը կրկին խոսում է «միջանցքից»․ Հայաստանի էներգետիկ կախվածության նոր վտանգը ԱՄՆ-ը և Իսրայելը բարբարnսական մեթոդներով փորձում են զրկել Իրանին խաղաղ նպատակներով միջnւկային էներգիայի օգտագործման անօտարելի իրավունքից. Թաիլանդում Իրանի դեսպան Մարիաննա Ղահրամանյանը հիշեցրեց՝ ինչպես էր Թունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին գովազդում