Երևան, 16.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների վերջին սրացումը Մերձավոր Արևելքի և, ընդհանրապես, Եվրասիական աշխարհաքաղաքականության ամենակարևոր գործընթացներից մեկն է, քանի որ խոսքը վերաբերում է ոչ միայն տարածաշրջանային երկու տերության միջև առաջացած հակասություններին, այլև ամբողջ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերաձևակերպմանը։

Եթե դեռևս 1990-ականներին Թուրքիան և Իսրայելը համարվում էին ռազմավարական գործընկերներ, որոնց համագործակցությունը ներառում էր ռազմական, հետախուզական, տնտեսական և քաղաքական ոլորտները, ապա այսօր նրանց հարաբերությունները բնութագրվում են փոխադարձ անվստահությամբ, կոշտ հռետորաբանությամբ, տարածաշրջանային մրցակցությամբ և հաճախ նաև բաց քաղաքական առճակատմամբ։

Սակայն այս հակամարտության հիմքում ընկած են ոչ միայն ընթացիկ իրադարձությունները, այլև երկարաժամկետ աշխարհաքաղաքական, գաղափարական, ռազմավարական և ներքաղաքական գործոններ։ Թուրքիա-Իսրայել հարաբերությունների սրման առաջին և ամենակարևոր պատճառներից մեկը կապված է Թուրքիայի արտաքին քաղաքական ինքնության փոփոխության հետ։ Սառը պատերազմի ավարտից հետո, հատկապես 2002 թվականին իշխանության եկած «Արդարություն և զարգացում» կուսակցության օրոք Թուրքիան աստիճանաբար հրաժարվեց բացառապես արևմտամետ և աշխարհիկ արտաքին քաղաքականության ավանդական մոդելից և սկսեց որդեգրել ավելի ինքնուրույն, բազմավեկտոր և նեոօսմանյան բնույթ ունեցող ռազմավարություն։ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը ձգտում է երկիրը ներկայացնել ոչ միայն որպես ՆԱՏՕ-ի անդամ, այլև որպես իսլամական աշխարհի քաղաքական առաջնորդներից մեկը։ Այս համատեքստում պաղեստինյան հարցը դարձել է Անկարայի արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։ Դա թուրքական քաղաքական դիսկուրսում ունի ոչ միայն արտաքին, այլև ներքին նշանակություն։ Թուրքիայի հասարակության զգալի հատվածը համակրում է պաղեստինցիներին, իսկ իսրայելա-պաղեստինյան հակամարտության յուրաքանչյուր սրում Թուրքիայում առաջացնում է հասարակական լայն արձագանք։ Թուրքիայի նախագահը բազմիցս փորձել է իրեն ներկայացնել որպես պաղեստինյան իրավունքների գլխավոր պաշտպաններից մեկը՝ քննադատելով Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում և Արևել յան Երուսաղեմում։ Այս քաղաքականությունը ոչ միայն ամրապնդում է Թուրքիայի դիրքերը իսլամական աշխարհում, այլև ծառայում է ներքաղաքական նպատակների՝ համախմբելով պահպանողական և իսլամամետ ընտրազանգվածին։

Մյուս կողմից՝ Իսրայելում Թուրքիայի այս քաղաքականությունը հաճախ ընկալվում է որպես ոչ թե մարդասիրական կամ քաղաքական դիրքորոշում, այլ որպես տարածաշրջանային ազդեցության ընդլայնման գործիք։ Թել Ավիվում աճել է այն համոզմունքը, որ Անկարան փորձում է օգտագործել պաղեստինյան հարցը՝ սեփական աշխարհաքաղաքական հավակնություններն առաջ մղելու համար։ Հատկապես լարվածություն է առաջացրել Թուրքիայի հարաբերությունները պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման հետ, որը Իսրայելի կողմից դիտարկվում է որպես ահաբեկչական կազմակերպություն։

Իսկ արդեն 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո տարածաշրջանում սկսված լայնամասշտաբ հակամարտությունը դարձավ Թուրքիայի և Իսրայելի միջև հակասությունների նոր էսկալացիայի պատճառ։ Թուրքիան խստորեն քննադատում է Գազայում իրականացվող ռազմական գործողությունները՝ դրանք բնութագրելով որպես միջազգային իրավունքի խախտում, իսկ Իսրայելի ղեկավարությանը մեղադրելով զանգվածային բռնությունների և քաղաքացիական բնակչության նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու մեջ։ Ի պատասխան՝ Իսրայելն իր հերթին մեղադրում է Թուրքիային միակողմանի քաղաքականության, «ՀԱՄԱՍ»-ին աջակցելու և հակաիսրայելական քարոզչություն իրականացնելու մեջ։

Սակայն հակասությունները միայն պաղեստինյան հարցով չեն սահմանափակվում։ Թուրքիան և Իսրայելը դարձել են մրցակիցներ նաև տարածաշրջանային ազդեցության համար։ Արևել յան Միջերկրական ծովում բնական գազի հանքավայրերի հայտնաբերումից հետո ձևավորվել է նոր աշխարհաքաղաքական մրցակցություն։ Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը զարգացնում են եռակողմ համագործակցությունը, իսկ Թուրքիան այդ գործընթացները դիտարկում է որպես իրեն տարածաշրջանային էներգետիկ նախագծերից դուրս մղելու փորձ։ Անկարան հատկապես դժգոհ է Արևել յան Միջերկրականի գազային նախագծերից, որոնք նախատեսվում է իրականացնել առանց Թուրքիայի մասնակցության։

Սիրիական ճգնաժամը ևս խորացրել է տարաձայնությունները։ Թեև Թուրքիան և Իսրայելը տարբեր ժամանակահատվածներում ունեցել են որոշակի համընկնող շահեր Սիրիայի հարցում՝ մասնավորապես Իրանի ազդեցության սահմանափակման առումով, այնուամենայնիվ, նրանց ռազմավարական նպատակները էապես տարբեր են։ Թուրքիան առաջնահերթ է համարում քրդական գործոնի վերահսկումը և Սիրիայի հյուսիսում սեփական ազդեցության պահպանումը, մինչդեռ Իսրայելի հիմնական մտահոգությունը կապված է Իրանի ռազմական ներկայության և «Հեզբոլլահի» գործունեության հետ։

Հարաբերությունների սրման կարևոր գործոն է նաև տարածաշրջանում առաջնորդության համար պայքարը։ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Իրանը և Իսրայելը փաստացի պայքարում են Մերձավոր Արևելքի ապագա քաղաքական ճարտարապետության ձևավորման համար։ Եթե Իրանը և Իսրայելը գտնվում են բաց հակամարտության վիճակում, ապա Թուրքիան և Իսրայելը հաճախ մրցում են ավելի բարդ և բազմաշերտ ձևերով՝ քաղաքական ազդեցության, տնտեսական նախագծերի, էներգետիկ հաղորդակցության ուղիների, դիվանագիտական նախաձեռնությունների և հանրային կարծիքի մակարդակներում։

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները երբեք ամբողջությամբ չեն խզվել։ Նույնիսկ ամենածանր ճգնաժամերի ընթացքում պահպանվել են տնտեսական կապերը: Այդուամենայնիվ, լարվածության սրացմանը զուգահեռ ինչ-որ մի պահի Իսրայելն ու Թուրքիան կարող են բախվել, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Սիրիայում։ Իսրայելն արդեն իսկ պատրաստվում է Սիրիայում չեզոքացնել այն հնարավորությունը, որ Թուրքիայի աջակցությամբ իսլամական ռադիկալացված խմբերը կարող են ուղղվել հենց Իսրայելի դեմ։

Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածության խորացումը կարող է նպաստել նաև Մերձավոր Արևելքում բևեռացման ուժեղացմանը։ Դրա արդյունքում տարածաշրջանի երկրները կարող են ավելի հստակ բաժանվել մրցակցող ճամբարների, ինչը կբարդացնի հակամարտությունների կարգավորումը։ Լարվածությունը կարող է բացասաբար ազդել Արևել յան Միջերկրական ծովի էներգետիկ նախագծերի վրա։ Տարածաշրջանը կարևոր նշանակություն ունի Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացման տեսանկյունից՝ հատկապես ռուսական էներգակիրներից կախվածության նվազեցման համատեքստում։ Եթե Թուրքիա-Իսրայել հարաբերությունները շարունակեն վատթարանալ, ապա մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր կարող են բախվել քաղաքական խոչընդոտների։

Թուրքիա-Իսրայել հարաբերությունների սրումը կարող է էական ռեզոնանս ունենալ Հարավային Կովկասի անվտանգային միջավայրում՝ հաշվի առնելով Ադրբեջանի սերտ և բազմաշերտ կապերը երկու պետությունների հետ։ Թուրքիան Ադրբեջանի ռազմավարական գլխավոր դաշնակիցն է՝ «մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի շրջանակներում, մինչդեռ Իսրայելը հանդիսանում է Ադրբեջանի կարևորագույն ռազմատեխնիկական և տեխնոլոգիական գործընկերը։ Եթե Անկարայի և Թել Ավիվի միջև առկա հակասությունները խորանան և վերածվեն բացահայտ առճակատման, Ադրբեջանը կարող է հայտնվել ծանրակշիռ աշխարհաքաղաքական երկընտրանքի առջև։ Անկարան, ամենայն հավանականությամբ, ակնկալելու է Բաքվից լիակատար լոյալություն՝ տարածաշրջանային և գաղափարական իր դիրքորոշումները պաշտպանելու հարցում, ինչը կարող է ստիպել Ադրբեջանին վերանայել Իսրայելի հետ իր ռազմական համագործակցության ծավալները՝ հանուն թուրքական շահերի պաշտպանության։

Իրավիճակը բարդանում է նաև այն հանգամանքով, որ Ադրբեջանը կարող է լրացուցիչ ճնշումների ենթարկվել նաև Պակիստանի կողմից, որը, լինելով Թուրքիայի սերտ դաշնակիցը և իսլամական աշխարհում Իսրայելի հանդեպ խիստ անհանդուրժողական դիրքորոշում որդեգրած պետություն, հակված է պարտադրելու իր դաշնակիցներին միանալ Իսրայելի նկատմամբ կիրառվող քաղաքական ճնշմանը։

Այսպիսով, Ադրբեջանը հայտնվում է մի իրավիճակում, երբ ստիպված է լինելու նավարկել Թուրքիայի աշխարհաքաղաքական օրակարգի և Իսրայելի հետ ունեցած երկարամյա պրագմատիկ գործընկերության միջև՝ փորձելով խուսափել ռազմատեխնիկական մատակարարումների ընդհատումից և տարածաշրջանային հակասությունների մեջ մտնելուց։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵՄ-ն ուղղաթիռներ է ուղարկել Բելգիա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ Շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում Էմին Օհանյանը, Ալեքս Սահակյանը, Վահե Սուքիասյանը կիսում են 1-5-րդ հորիզոնականները Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից` Կիևին զինшմթերք մատակարարելու հետ կապված․ Մարիա Զախարովա Կանխվել է միգրանտների նոր ներխուժում Իսպանիայի Սեուտա քաղաք Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Եգորլիկ գետը քշել-տարել է վեցամյա տղայիԻնդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 38-ի Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներԿիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյան (տեսանյութ) «Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովԱռանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսությունը Մենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա ԿոստանյանՄիկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Եկեղեցիները՝ գողերի թիրախում․ գողացված պարագաների մի մասը հասցրել են վաճառել Սուրճը խափանել է Տյումեն-Բաքու չվերթի իրականացումը․ ինչ է հայտնի «Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԿյանքից հեռացել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն և օլիմպիական մեդալակիր Ռուֆատ Ռիսկիեւը Ավետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանՀայաստանի Մաչու Պիկչուն․ ժայռերի մեջ կորած գյուղի պատմությունըԻնչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան․ մամուլը բացահայտել է զույգի ամուսնական պայմանագրի մանրամասները Բացահայտվել են 14-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասներըԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 8 վագոն ցորեն Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Ավետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ Ադամյան