Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչի կարիք ունի մաշկը գարնանը

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Ձմռան ցրտից հետո մաշկը նուրբ խնամքի կարիք ունի։ Ահա թե ինչու, ինչպես ձմռանը, այնպես էլ գարնանը, խորհուրդ չի տրվում լվացվել ծորակից հոսող սառը ջրով։ Դրա փոխարեն ավելի լավ է օրական երկու անգամ մաշկը շփել մեկը մեկին փոխհարաբերակցությամբ եռացրած ջրի և կաթի խառնուրդով (դեմքը շփելու համար 1 ճաշի գդալի չափաբաժինն էլ բավական է), սպիրտ չպարունակող լոսյոնով կամ մաքրող դիմային կաթով։ Իսկ եթե Ձեր մաշկը զգայուն է և գարնանային արևից գրգռվում է, ապա խորհուրդ է տրվում այն շփել երիցուկի կամ լորենու ծաղիկներից պատրաստված եփուկով։
Չոր մաշկի վիճակը կբարելավեն տաքացրած բուսական յուղով դիմակները։ Թանզիվը կամ վիրակապը 3-4 շերտով ծալել, թաթախել գոլ բուսական յուղի մեջ և դնել դեմքին` բաց թողնելով միայն քթի և կոպերի հատվածները։ Այնուհետև դեմքը ծածկել չոր շորով կամ սրբիչով, դիմակը պահել 15 րոպե ու հանել, որից հետո դեմքը սրբել խոնավ թղթե անձեռոցիկով կամ սրբիչով, կամ պարզապես չոր բամբակով։ Առաջին հինգ օրերին խորհուրդ է տրվում դիմակը դնել ամեն օր, այնուհետև` շաբաթական երկու անգամ։ Երկու շաբաթ անց դեմքի վիճակը զգալիորեն կբարելավվի, և առավոտյան կարող եք լվացվել սառը ջրով (միայն թե առանց օճառի)։
Յուղոտ և խառը տիպի մաշկը սնուցող բաղադրիչներով հարուստ խնամքի կարիք ունի։ Այդ գործում անփոխարինելի դեր ունեն վիտամինային դիմակները։

ՎԻՏԱՄԻՆԱՅԻՆ ԴԻՄԱԿՆԵՐ

Խմորիչով դիմակ
Վերցնել 15-20գր խմորիչ, ավելացնել 1,5 թեյի գդալ կիտրոնի, կարմիր կամ սև հաղարջի, կամ էլ թուրինջի հյութ և լավ խառնել։ Ստացված զանգվածը տաքացնել գոլորշու վրա և գոլ վիճակում դիմակը քսել երեսին` պահելով 15 րոպե։

Մասուրի պտուղներով դիմակ
3 ճաշի գդալ մանրացրած մասուրին ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր և 10 րոպե եփել փակ ամանի մեջ։ Եփուկը լցնել թերմոսի մեջ և պահել ողջ գիշեր։ Առավոտյան փափկած զանգվածը լավ տրորել, խառնել 1 ճաշի գդալ յուղոտ կաթնաշոռին և ստացված զանգվածը քսել նախապես մաքրած դեմքի մաշկին։ Դիմակը պահել 15 րոպե, որից հետո դեմքը լվանալ մասուրի թուրմով։

Մեղրակիտրոնային դիմակ
1 կիտրոնը քամել և ստացված հյութին ավելացնել 2 ճաշի գդալ ծորացող մեղր։ Դիմակը քսել երեսին և պահել 15-20 րոպե։ Այնուհետև դեմքը լվանալ գոլ ջրով։ Ի դեպ, ստացված զանգվածը կարելի է մի ողջ շաբաթ պահել սառնարանում։ Մեղրակիտրոնային դիմակը կարելի է օգտագործել 2-3 օրը մեկ։ Ցանկալի արդյունքի կարելի է հասնել միայն դիմակի 15-20 անգամ օգտագործումից հետո։

Բուսական դիմակ
Վերցնել հավասար քանակությամբ եղինջ, երիցուկ, անանուխ, կատվախոտ, կտավատի հատիկներ, կեչու տերևներ, եղևնու փշատերևներ, բոլորը խառնել իրար և մանրացնել։ Ստացված զանգվածից առանձնացնել 3 ճաշի գդալ, վրան լցնել այնքան եռացրած ջուր, որ զանգվածը նմանվի խյուսի։ Խառնուրդը 10-15 րոպե պահել գոլորշու վրա։ Պատրաստուկը գոլ վիճակում քսել դեմքին և պահել 10-15 րոպե, որից հետո դեմքը լվանալ գոլ ջրով։

Խոտաբույսերով դիմակ
Վերցնել երկուական ճաշի գդալ երիցուկ, լորենու ծաղիկներ, նարդոս և եղեսպակ, մանրացնել, ավելացնել այնքան եռացրած ջուր, որ զանգվածը նմանվի խիտ խյուսի։ Գոլ վիճակում զանգվածը քսել դեմքին և պարանոցին։ 20 րոպե պահելուց հետո դեմքը և պարանոցը լվանալ նախ գոլ, ապա սառը ջրով։

Դիմակ կեչու հյութից
Վերցնել մեկական ճաշի գդալ թարմ կեչու հյութ և մայոնեզ, ավելացնել 1 թեյի գդալ մեղր, խառնել և ստացված զանգվածը քսել դեմքին։ Դիմակը պահել 15 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով։

ԿԵՉՈՒ ԲՈՂԲՈՋՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՍԱՌՈՒՅՑ

Վերցնել 1 ճաշի գդալ կեչու բողբոջ կամ կեչու 20 մատղաշ տերև, վրան լցնել 1 բաժակ եռացրած ջուր և թրմել էմալապատ կաթսայում։ Ստացվածին ավելացնել մի պտղունց կերակրի սոդա, կաթսան ծածկել և թողնել ողջ գիշեր։ Առավոտյան թրմուկը քամել, լցնել սառույց պատրաստելու համար նախատեսված տարայի մեջ և դնել սառցարանում։ Խորհուրդ է տրվում ամեն առավոտ և երեկո մաշկը մերսել թրմուկից ստացված սառույցի կտորներով։

ՊԱՀՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՁԵՌՔԵՐԸ

Գարնանը մեր ձեռքերի մաշկը հաճախ չորանում և ճաքճքում է։ Ահա թե ինչու խորհուրդ է տրվում ամեն լվացվելուց հետո ձեռքերը մերսել պաշտպանիչ քսուքով։ Տեղին է նաև օգտագործել ժողովրդական միջոցները.
- Ձեռքերը և մանավանդ արմունկները օգտակար է մերսել կիտրոնի կեղևով։
- Ձեռքերը մերսել խաշած կարտոֆիլի եփուկով։
- Տաքացրած բուսական յուղը իդեալական միջոց է ձեռքերի անհարթ մաշկի համար (բուսական յուղը խորհուրդ է տրվում քսել ձեռքերին և առ ժամանակ հագնել բամբակե գործվածքից ձեռնոցներ։ (Հարկ եղած դեպքում ձեռնոցները կարելի է պահել ողջ գիշեր)։

ԵԹԵ ԴԵՄՔԻ ՄԱՇԿԸ ՔԱՄՈՒՑ ԿՈՇՏԱՑԵԼ Է

Եթե դեմքը հողմահարվել է, և արդյունքում մաշկը դարձել է չոր ու թեփոտ, խորհուրդ է տրվում մաքուր մաշկին դնել չորացրած խոտաբույսերի եփուկում թրջած թանզիվե անձեռոցիկներ (վերցնել 3 բաժին լորենու ծաղիկներ, 2 բաժին երիցուկ, 1 բաժին վարդի թերթիկներ և կես բաժին անանուխ։ Ստացված խառնուրդից առանձնացնել 2 ճաշի գդալ և ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր)։


ՍՆՈՒՑՈՂ ԴԻՄԱԿՆԵՐ

Նորմալ մաշկի համար
1 ճաշի գդալ աղացած «Հերկուլես», 3 ճաշի գդալ գոլ կաթ, 1 թեյի գդալ մեղր։

Չոր մաշկի համար
2 թեյի գդալ կեչու մատղաշ տերևները 1/2 բաժակ եռացրած ջրի մեջ թրմել 30 րոպե, ավելացնել 1 ճաշի գդալ կետաճարպային (սպերմացետային) քսուք։

Յուղոտ մաշկի համար
1 ձվի դեղնուց, 1 թեյի գդալ բուսական յուղ, 1 թեյի գդալ քերած կիտրոն։

Ծերացող մաշկի համար
1 թեյի գդալ ծլեցրած և տրորած ցորենի հատիկներ, 1 ձվի դեղնուց, 1 ճաշի գդալ բուսական յուղ։

Հանգստացնող դիմակ բորբոքված մաշկի համար
1 ձվի դեղնուց, կես կիտրոնի հյութ, 1 կիտրոնի քերած կեղև, 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ։ Քսել դեմքի և պարանոցի մաշկին և պահել 20 րոպե։

ՊԵՊԵՆՆԵՐ ԵՎ ՊԻԳՄԵՆՏԱՅԻՆ ԲԾԵՐ

Պեպենների և պիգմենտային բծերի առաջացումից խուսափելու համար խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով առավոտյան և երեկոյան դեմքը շփել մաղադանոսի թրմուկից պատրաստված սառցե կտորներով (1 կապոց մաղադանոսը թրմել 250գր եռման ջրում, քամել և թրմուկը լցնել սառույց պատրաստելու համար նախատեսված տարայի մեջ)։ Դեմքի մաշկը կարելի է շփել նաև կիտրոնով։ Եթե մաշկին արդեն իսկ գոյացել են պեպեններ և պիգմենտային բծեր, խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ սպիտակեցնող դիմակներ։

ՍՊԻՏԱԿԵՑՆՈՂ ԴԻՄԱԿՆԵՐ

Չոր մաշկի համար
Վերցնել հավասար քանակությամբ կաթի սերուցք և կիտրոնահյութ, խառնել, ավելացնել 5-10 կաթիլ ջրածնի գերօքսիդ։ Ստացված զանգվածը քսել դեմքին և պարանոցին։

Յուղոտ մաշկի համար
2 ճաշի գդալ 5% ջրածնի գերօքսիդը խառնել 1 թեյի գդալ կաթնաշոռին, ավելացնել 1/4 կիտրոն (քերիչով անցկացված)։ Դիմակը պահել 20 րոպե, այնուհետև դեմքը լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով։



Կաթնաթթվային դիմակ
1/4 բաժակ թթվեցրած կաթը և 1 ճաշի գդալ վարսակալյուրը խառնել այնքան, մինչև մածուկանման զանգված ստացվի։ Դիմակը քսել դեմքին և պահել 15 րոպե։

Կաղամբի դիմակ
Թարմ կաղամբի տերևները աղալ, ավելացնել թթվեցրած կաթ (1:1 հարաբերակցությամբ) և խառնել։ Ստացված զանգվածը քսել դեմքին և պահել 10 րոպե։

Սպիտակուցային դիմակ
2-3 թեյի գդալ ձվի սպիտակուցը հարել, ավելացնել 1 թեյի գդալ ջրածնի գերօքսիդ։ Եթե Ձեր մաշկը ծակոտկեն և յուղոտ չէ, ապա խորհուրդ է տրվում հիմնական բաղադրիչներին ավելացնել նաև կես թեյի գդալ կաթնաշոռ։ Դիմակը պահել 15 րոպե, այնուհետև դեմքը լվանալ գոլ ջրով։

Թուրքիայում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը. կա 11 զոհ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է