Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ավետ Բարսեղյան. «Շատ երջանիկ եմ ամուսնությանս մեջ»

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանին հանդիպեցինք Հանրային ռադիոյում։ Հեռուստաընկերությունից հեռուստաընկերություն տեղափոխությունների ընթացքում սա նրա այն աշխատավայրն է, որին հավատարիմ է մնացել 11 տարի։ Նույնիսկ հեռուստատեսային 1-ամյա դադարի ընթացքում Ավետը չկարողացավ բաժանվել Հանրային ռադիոյից ու այստեղ շարունակեց վարել հեղինակային ծրագրեր։ Իր համար այդքան հարազատ միջավայրում BlogNews-ն Ավետի հետ անկեղծ զրույց է ունեցել, խոսել ենք հեռուստատեսության, շոու բիզնեսային հարաբերությունների, ստեղծագործական և, վերջապես, ամուսնական կյանքի մասին:) 

-Ավետ, 15 տարի է՝ հեռուստատեսությունում եք։ Հեռուստատեսությունը շատ բան է տալիս, ճանապարհներ բացում, բայց և խլում է։ Այն, ինչ տվել է հեռուստատեսությունը և այն, ինչ խլել է, համարժե՞ք են։

-Տվել է շատ ավելին, քան խլել է։ Իհարկե, նաև խլել է, ընդ որում՝ խլել է մեծ դեպրեսիաներով, անկումներով, սակայն երբ դրականն ու բացասականը համադրում ես, տեսնում ես, որ դրականն ավելի շատ է։ Հեռուստատեսությունն ու ռադիոն ինձ տվել են լսելի լինելու, մարդկանց ինչ-որ բանով օգտակար  լինելու հնարավորություն։ Էլ չեմ խոսում այն մասին, թե ինչքան բան է ինձ տվել երգ գրելը։ Երգի միջոցով ես ծանոթացել եմ շատ հարազատ մարդկանց հետ, ում հետ հետագայում բարեկամացել եմ։ Ես կարողացել եմ երգով սփոփել կորուստ ունեցած ընտանիքների, ինչն ինձ համար ամենանվիրական ու հաճելի բանն է, որ տվել է երգ գրելը։

Հեռուստատեսությունը խլում է մի մասնիկ, բայց  փոխարենը տալիս է այն, որ քեզ կարող է մոտենալ կամ զանգել ռադիո 80-ն անց մի տատիկ ու ասել մի խոսք, որը լսելով միանգամից մոռանում ես բոլոր կորուստները, որ եղել են։

- Այս տարիների ընթացքում միայն մեկ անգամ եք դադար ունեցել՝ մոտ 1 տարով։ Անդադար էկրաններին լինելը չի՞ խանգարում։ Ի վերջո, ոչ միայն հեռուստադիտողներին հոգնեցնելու, այլև անընդհատ նորովի ներկայանալու, չսպառվելու խնդիր կա։

-Անընդհատ լինելիությունը որքան հմտություն, նույնքան էլ հոգնություն է տալիս, սակայն ես ավելի շատ կենտրոնանում եմ հմտանալու վրա։ Ամեն անգամ նոր դերակատարումը մեծ մարտահրավեր է. այդ առումով «Գուշակիր մեղեդին» ամենածանրն էր ինձ համար, քանի որ 20 տարի ունեցել է Վալդիս Պելշի դեմք։ Դու սկսում ես պայքարել ֆորմատի հետ՝ հասկանալով, որ կամ ինքը քեզ կհաղթի, կամ դու, կամ էլ հաշտություն կլինի։ Կարծում եմ՝ իմ դեպքում հաշտություն եղավ։

Դժվար է միշտ լինել էկրաններին և չհոգնեցնել։ Ինձ համար շատ կարևոր էր հեռուստատեսությունում ունեցածս 1 տարվա  դադարը։ Մի պահ պիտի գնաս, որ հասկանաս՝ հետդարձի իրավունք ստանո՞ւմ ես, թե՞ ոչ։ Փառք Աստծո, իմ հանդիսատեսն ինձ տվեց այդ հնարավորությունը, նույնիսկ զայրույթ եղավ՝ բա ինչո՞ւ չկաս, և դա ինձ թևեր տվեց, որպեսզի սավառնեմ դեպի նոր նախագծեր։

-Հիմա դադարի կարիք չունե՞ք։

-Ինձ մոտ կա ներքին լռություն, որտեղ ես կարողանում եմ լռել ու դադարել։ Դա ինձ բավականացնում է։ Ես աշխատավայրը չեմ բերում տուն, տունը՝ աշխատավայր։ Հասկանում եմ՝ այս դաշտում չես կարող հավերժ էներգետիկ հաղորդավար լինել, սակայն ոչ միայն դու ես ընտրություն անում, այլև քեզ են ընտրում, ծրագիրն էլ տեսողություն ունի ու որոշում է՝ սիրո՞ւմ  է քեզ, թե՞ չէ։ Դադարի կարիք դեռ չունեմ։

-Մարդիկ, ովքեր վաղուց են հետուստատեսությունում, վերջին շրջանում շատ են խոսում  ոլորտի լճացման մասին։

- Հեռուստատեսությունը ոչ թե տաղավար ու լույս է, այլ մարդիկ։ Անձի ճահճացում կա, եթե  նրանք ճահճացած են, ոլորտը չի կարող կրել դրա մեղավորությունը։

-Ավետ, ամենապահանջված երգահաններից եք, միևնույն ժամանակ, Ձեզ շատ են մեղադրում, որ Ձեր տաղանդը ոչ միշտ եք ճիշտ օգտագործում, քանի որ կարող եք գրել  շլյագերներ, սակայն հաճախ գրում եք հիթեր։

-Համաձայն եմ։ Երբևէ չեմ թաքցրել, որ ունեմ լավ ու վատ, ուժեղ ու թույլ, հիմար և խելացի երգեր, սակայն ամեն ինչ բալանսի մեջ է։ Հիթ գրելն էլ հեշտ չէ, դա էլ է որոշակի հմտություններ պահանջում։ Ես կարծում եմ՝ արդեն ապացուցել եմ, որ գիտեմ երգ գրել, իրավունք ունեմ խոսքեր գրել։

Շարունակությունն այստեղ:

Արտառոց դեպք Երևանի կրթահամալիրներից մեկում. 11-ամյա աշակերտը «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր «Շամոյի տեղը ոչ ոք չի լրացնի, իր տեղը միշտ բաց է մնալու». Շամո Ավանեսյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ»«Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ»Շուրջ 23 ժամ ջուր չի լինիԻ՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ»Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» «Միջուկային եռյակը Ռուսաստանի անվտանգության հուսալի երաշխիքն է»Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՊեսկով․ Փաշինյանի այցը Ռուսաստան վաղուց էր համաձայնեցվել Երթևեկության փոփոխություն՝ Սարալանջի փողոցում Հայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանՀՀ և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Դիլիջանում քննարկել են 2 երկրների միջև խաղաղության օրակարգը և փոխվստահությանն ուղված հնարավոր միջոցները Ամեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՀութիները նախազգուշացում են արել Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի նոր հարվածների ֆոնին Ինչ է սպասվում ոսկու շուկայումՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ստացե՜ք 2% քեշբեք՝ վճարելով Amio Arca քարտով Էստոնիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը մասամբ բաց պահել Թրամփը բացահայտել է` ինչ էր ուզում Պուտինից փակ դռների հետևում Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Իրանը ցանկանում է նոր ՀՕՊ համակարգ տեղակայել ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին