Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Էջմիածին քաղաքի բնակիչն անասնագոմում կանեփի բույս է աճեցում և մարիխուանա պահում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նրան պատկանող տարածքից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 3 բույս, 259 գրամ մարիխուաննայի նմանվող չորացրած և մանրացրած զանգված, ինչպես նաև 260 գրամ քաշով չորացված կանեփի բույս։
70-ամյա քաղաքացին ձերբակալվել և փաստաթղթերի հետ ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին:
Հունիսի 23-ին, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Վաղարշապատի համայնքային ոստիկանները Արտիմետ բնակավայրում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 27-ամյա մի երիտասարդի։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն չորացրած, մանրացրած մոտ 2,6 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։
Ըստ երիտասարդի՝ հայտնաբերվածը մարիխուանա է, որը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով՝ անձնական օգտագործման համար: Երիտասարդն ու կազմված նյութերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։
Հետևեք մեզ՝ այստեղ



