Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստան-Վրաստան համագործակցությունը ներքին անվտանգության ոլորտում աննախադեպ բարձր մակարդակի վրա է․ Արփինե Սարգսյանն ընդունել է Սուլխան Թամազաշվիլիին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հունիսի 30-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ ՆԳ նախարարությունում կայացել է դիմավորման հանդիսավոր արարողություն, հնչել են երկու երկրների օրհներգերը։

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։

Պաշտոնական հանդիպմանը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորել է Սուլխան Թամազաշվիլիին Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի բարեկամական հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և երկարամյա արդյունավետ համագործակցության վրա։

ՆԳ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ մարմինների միջև հաստատված սերտ փոխգործակցությունը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին նշել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան՝ Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնում, և ընդգծել, որ բարձր է գնահատում Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները։ Նա վստահություն է հայտնել, որ երկու երկրների ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցությունը շարունակվելու է ամրապնդվել և զարգանալ։

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները ընդգծել են նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանման կարևորությունը։

Սուլխան Թամազաշվիլին, ի նշան բարեկամության, Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ ՆԳ նախարարության պատվիրակությանը հրավիրել է Վրաստան՝ ընդգծելով երկկողմ շփումների կարևորությունը։ Նախարար Սարգսյանն ընդունել է հրավերը՝ նշելով, որ փոխայցերը նոր խթան կհաղորդեն համագործակցության ընդլայնմանը։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության լայն շրջանակ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հետևեք մեզ՝ այստեղ

Հակոբ Արշակյանի անունով WhatsApp-ում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ․ զգուշացում ՊՍԺ-ի հարձակվող Գոնսալու Ռամուշը կտեղափոխվի «Միլան»․ սա ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է Ռուսաստանում հուլիսի 1-ից սկսած օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ են ներդրվում Թրամփը ցանկանում է միասնական հետախուզական տվյալների բազայի ստեղծել․ NYT Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՈղբերգական վթար Մարգարա-Էջմիածին ճանապարհին, կա 1 զnh Հայաստան-Վրաստան համագործակցությունը ներքին անվտանգության ոլորտում աննախադեպ բարձր մակարդակի վրա է․ Արփինե Սարգսյանն ընդունել է Սուլխան Թամազաշվիլիին Թեհրանը և Դոհան հուլիսի 1-ին կարող են սկսել իրանական ակտիվների ապաuառեցման քննարկումը. Բաղայի Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավnր Հրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Թեհրանը և Դոհան հուլիսի 1-ին կարող են սկսել իրանական ակտիվների ապաuառեցման քննարկումը. Բաղայի Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել Կասեցվել է «Պանիր Լոռի 45%»-ի արտադրությունը Տպավորիչ հաղթանակ` Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին Ու՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Ի՞նչ էր նախատեսվում Գյումրիում. նոր մանրամասներ չկայացած ավագանու նիստի մասինՍահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Կյանքից հեռացել է Արմեն Իսահակյանը Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Շաղափիչ, որը փայտագործության մեջ իրական «հեղափոխություն» բերեց. «Փաստ»Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հունիսի). Վթարվել է տիեզերակայան, ընկել է հսկայական երկնաքար. «Փաստ»Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանԱռանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև. եղանակի տեսություն Վախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանԻնչու է ԲՀԿ-ն հայտնվել հանրային ուշադրության կենտրոնում. հետընտրական նոր զարգացումներՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՄոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամներըԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Բաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ