Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դերասանուհի Լիկա Սալմանյանը կհամալրի բիզնես-լեդիների շարքերը

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Դերասանուհի Լիկա Սալմանյանը որոշել է համալրել գործարար-դերասանուհիների շարքերը՝ բացելով սեփական՝ «SALMA» գեղեցկության սրահը: Թե ինչո՞վ է պայմանավորված բիզնեսի այս ճյուղն ընտրելը՝ Aysor.am-ի հետ զրույցում դերասանուհին պարզաբանեց. «Քանի որ շուտով ինքս էլ զբաղվելու եմ դիմահարդարմամբ ու հարկավոր էր տարածք՝ աշխատելու համար, որոշեցի իմ սեփական կենտրոնը բացել: Բնականաբար, այն կանանց ու աղջիկների գեղեցկությունն ընդգծելու տարբեր ծառայություններ կմատուցի՝ բուժական և սովորական կոսմետոլոգիա, տատուաժ, վարսահարդարում, մատնահարդարում, դիմահարդարում, ֆոտո, բիո և էլեկտրո էպիլացիաներ: Բացվելուց մեկ ամիս անց էլ նախատեսում ենք նույն կենտրոնում ձեռնարկել ֆիտնեսի և յոգայի պարապմունքներ, նաև՝ պարի դասընթացներ»: 

Ի դեպ, սա երիտասարդ դերասանուհու առաջին բիզնես գործունեությունն է: Իսկ թե ինչո՞վ կառանձնանա այսքան շատ տարածում գտած սրահների մեջ՝ դժվարացավ պատասխանել՝ նշելով. «Չեմ կարող գերագնահատել կամ թերագնահատել: Կարծում եմ, երբ կենտրոնն արդեն բաց լինի, այցելուներն իրենք կգնահատեն»:

Այսօր բիզնես ձեռնարկելը հեշտ գործ չէ նաև ֆինանսական առումով: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե արդյոք ամեն ինչ նախաձեռնել է սեփական ուժերով, թե՞ աջակիցներ ու հովանավորներ ունի. «Իսկ կա՞ կյանքում որևիցե հեշտ բան: Չկա, ամեն հեշտ բան թվացյալ է, աշխատանքը միշտ էլ դժվար է լինում: Կարևորն այն է, որ ձեռնարկածդ անես սիրով ու չվախենաս դժվարություններից: Պարտադիր չէ ունենալ հովանավորներ, որպեսզի գործունեություն ծավալես: Եթե աշխատանք ունես ու վաստակում ես, ապա կարող ես գումար տնտեսել: Հատկապես, եթե շատ ներդրում չի պահանջվում»:

Դերասանուհին ինքն էլ հաճույքով մասնակցում է գեղեցկության կենտրոնի ստեղծման աշխատանքներին: «Բնականաբար, ծանր և հիմնական աշխատանքը ես չեմ անում, բայց դիզայնի հետ կապված գործերին մեծ հաճույքով մասնակցում եմ»,-ժպիտով նշեց նա:

«SALMA»-ում կաշխատեն հայաստանյան մասնագետներ: Դրսից հրավիրելուն Լ. Սալմանյանը կտրուկ դեմ է. «Ինչո՞ւ աշխատանքով ապահովել դրսի մարդկանց, եթե ինքներս ունենք լավ մասնագետներ ու կարող ենք նրանց աշխատանք տալ»:

Լիկա Սալմանյանի գեղեցկության կենտրոնն իր դռները կբացի փետրվարի 25-ից՝ Գարեգին Նժդեհի 9 հասցեում: «Հատուկ բացում չի կազմակերպվելու, քանի որ ցանկանում եմ կենտրոնը հասանելի լինի բոլորին: Իսկ բացմանը, սովորաբար, հատուկ հրավիրված մարդիկ են գալիս: Ես ոչ-ոքի նեղացնել չեմ ցանկանում»:

Մեր այն նկատառմանը, որ կողմնակի զբաղվածությունը կարող է խանգարել էկրանային գործունեությանը, մեր զրուցակիցը հակադարձեց. «Չեմ կարծում, որ կխանգարի, քանի որ սրահն ունենալու է ընթացիկ աշխատանքների պատասխանատու, ով իմ բացակայության ժամանակ կզբաղվի բոլոր գործերով»:

Ի դեպ, դերասանուհին վերջերս հանդես էր գալիս Արմենիա հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Դոմինո» սիթքոմում, սակայն այս եթերաշրջանում իր կերպարը բացակայելու է «Դոմինոյից»: «Այժմ շատ փակագծեր չեմ ցանկանում բացել, միայն կասեմ, որ մի քանի առաջարկ ունեմ տարբեր նախագծերից: Երբ որոշում կայացնեմ, անպայման ձեզ կհայտնեմ»,-զրույցը եզրափակեց Լիկա Սալմանյանը:

19.02.16, 19:24

Նելլի Մարգարյան

Թուրքիայում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը. կա 11 զոհ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է