Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ Զաքարյան

Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու՝ Արևմուտքի փորձերի անօգտակարության մասին։ Շատերը ՌԴ առաջնորդի վերջին հայտարարությունները դիտարկում են որպես նախկին հռետորաբանության կրկնություն, մինչդեռ նախկին կոշտ արտահայտությունները ծառայում էին որպես նախազգուշացում՝ Մոսկվային չգրգռելու վերաբերյալ, իսկ այժմյան ազդանշանն այլ ուղերձ է պարունակում. «սպասեք պատասխանի»։ Սա կարող է նշանակել, որ Մոսկվայի համբերությունն անսահման չէ:
 
Արևմուտքը մտադիր չէ նահանջել. պատժամիջոցների ցուցակները գնալով ավելի են երկարում, ներառելով էներգետիկայի, ֆինանսների, պաշտպանական արդյունաբերության և նավագնացության ոլորտները: Թեկուզև ՌԴ տնտեսությանը վնասներ հասցվում են, սակայն արդեն մի քանի տարի է, ինչ պատժամիջոցներից Արևմուտքի սպասելիքները լիարժեք չեն իրականանում և ՌԴ-ն կարծես թե հարմարվել է: Հենց այդ դիմացկունությունն է առաջացնում Արևմուտքի դժգոհությունը: Ըստ էության, պատժամիջոցները բավականաչափ արդյունավետ չեն եղել, որպեսզի ստիպեն Մոսկվային՝ փոխել իր դիրքորոշումը: Չնայած իրենց արտաքին վճռականության դրսևորմանը, արևմտյան երկրները ևս հայտնվում են դժվարին իրավիճակում, քանի որ Ռուսաստանը չի զիջում՝ պահպանելով իր ռազմա-քաղաքական կեցվածքը:
 
Վերջին տարիներին Ռուսաստանը կենտրոնացել է երկու նպատակի վրա՝ առևտրային ուղիների վերակառուցում և այլ շուկաների անցում, ինչպես նաև արևմտյան մատակարարումներից կախվածության թուլացում և իր արդյունաբերության զարգացում: Շատերը կարծում էին, որ տարիներ շարունակ ճնշման տակ գտնվող Ռուսաստանը կթուլանա, բայց իրականում այն կարծես ավելի վճռական է դարձել իր ազգային շահերը պաշտպանելու հարցում: Իր վերջին ուղղերձով, ՌԴ նախագահը միջազգային հանրությանը նաև ազդանշան է տալիս, որ Ռուսաստանն ունի իր հակառակորդներին հյուծելու բավարար վճռականություն:
 
ՆԱՏՕ-ն չի թուլացնում Ռուսաստանի վրա ճնշումը: Դաշինքի՝ դեպի արևելք ընդլայնումը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը Մոսկվայի կողմից դիտվում են որպես անվտանգության սպառնալիք՝ շատ ավելի վտանգավոր, քան տնտեսական պատժամիջոցներն են: ՌԴ նախագահը կրկին սահմանել է Ռուսաստանի «կարմիր գծերը», ըստ որի Արևմուտքի կողմից ցանկացած անխոհեմ գործողություն կարող է բերել անցանկալի հետևանքների:
 
Արևմտյան քաղաքական էլիտաները շարունակում են կարծել, որ ֆինանսական գործիքների և քարոզչության միջոցով կարող են ենթարկեցնել Ռուսաստանին: Միաժամանակ Եվրոպան դժվարությունների է բախվում էներգակիրների բարձր գների, արդյունաբերական ձեռնարկությունների արտագաղթի և գնաճի պատճառով։ Ակնհայտ է նաև, որ անկախ նրանից, թե ինչպիսի նպատակներ ու կարգախոսներ են հռչակվում՝ Եվրոպայում շատերն այլևս չեն ցանկանում ապրել դժվարությունների ու անորոշ ապագայի մեջ։
 
Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանը հարմարվում է ճնշմանը և պատրաստ է արձագանքել, եթե իր «կարմիր գծերը» հատվեն։ Սա նշանակում է, որ Արևմուտքը՝ նախքան Ռուսաստանի նկատմամբ հետագա գործողություններ ձեռնարկելը, պետք է կարողանա մինչև վերջ հաշվարկել բոլոր հնարավոր հետևանքները։ Եվրասիական տարածաշրջանն ու Մերձավոր Արևելքը, հերթական անգամ կանգնած են պատմական վճռորշ իրադարձությունների առջև:

«Զվարթնոցը» հայտնում է Մոսկվայից ուշացող երկու չվերթի մասին Հուլիսի 2-ին, 7-ին, 8-ին գազ չի լինելու Թեհրանի և Նյու Դելիի միջև համագործակցության մեծ ներուժ կա․ Փեզեշքիանը՝ Մոդիին Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԼանջազատ գյուղում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են Մոսկվան՝ թիրախում․ քաղաքի խոշոր օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Հայաստանն ու Էստոնիան քննարկել են վիզաների ազատականացման հարցերը Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ է Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԳիտնականը զգուշացրել է ջրիմուռների ծաղկման ժամանակ ջրում լողալու մահացու վտանգների մասին Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Անվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է Կապանից Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին Ծննդյան իրավունքով քաղաքացիությունը մնում է անփոփոխ ԱՄՆ-ում ծնված երեխաների համար․ Գերագույն դատարանն արգելափակել է Թրամփի հրամանագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԶգուշացրել են սառույցով ըմպելիքների վտանգի մասին Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Ազիզյան Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի տներից մեկին հարակից ավտոտնակում․ այրվել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ Ադրբեջանն արգելել է մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Ազիզյան Հակոբ Արշակյանի անունով WhatsApp-ում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ․ զգուշացում ՊՍԺ-ի հարձակվող Գոնսալու Ռամուշը կտեղափոխվի «Միլան»․ սա ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է Ռուսաստանում հուլիսի 1-ից սկսած օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ են ներդրվում Թրամփը ցանկանում է միասնական հետախուզական տվյալների բազայի ստեղծել․ NYT Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՈղբերգական վթար Մարգարա-Էջմիածին ճանապարհին, կա 1 զnh Հայաստան-Վրաստան համագործակցությունը ներքին անվտանգության ոլորտում աննախադեպ բարձր մակարդակի վրա է․ Արփինե Սարգսյանն ընդունել է Սուլխան Թամազաշվիլիին Թեհրանը և Դոհան հուլիսի 1-ին կարող են սկսել իրանական ակտիվների ապաuառեցման քննարկումը. Բաղայի Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավnր Հրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Թեհրանը և Դոհան հուլիսի 1-ին կարող են սկսել իրանական ակտիվների ապաuառեցման քննարկումը. Բաղայի Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել Կասեցվել է «Պանիր Լոռի 45%»-ի արտադրությունը Տպավորիչ հաղթանակ` Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին Յուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք