Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Աշխարհագրական հորոսկոպ. իմացիր, թե որ երկրներ է պետք այցելել և որոնցից խուսափել

ԼԱՅՖ

Թերևս աշխարհում չկա մի այնպիսի մարդ, ով չի սիրում ճանապարհորդել։ Ինչպես պարզվում է՝ աստղակերպի տարբեր նշանների համար բարենպաստ են տարբեր երկրները։ Ո՛չ, այս հոդվածում Դուք չեք տեսնի այս կամ այն երկրում Ձեզ սպասվելիք ապագայի կանխագուշակությունը։ Փոխարենը Դուք կտեսնեք, թե աստղակերպի որ նշաններին աշխարհի որ երկրներն են ավելի համապատասխան։

Ինչ-որ մեկը սիրում է շոգ կլիման, մյուսին ավելի շատ համապատասխանում են լեռները կամ հյուսիսը։ Որոշ մարդիկ գնահատում են ավանդույթները, մյուսներն իրենց կյանքը չեն պատկերացնում առանց զվարճանքների, կառնավալների… Մի խոսքով, եկեք պարզենք, թե որ երկրներն են առավել հարմար կենդանակերպի տարբեր նշաններին։

Խոյ

Խոյի կրակոտ խառնվածքը ներդաշնակ կլինի արաբական շոգ երկրների հետ. Մարոկկո, Եգիպտոս, Սաուդյան Արաբիա… Իսկ կին Խոյերը նախընտրությունը տալիս են Աֆրիկային, սակայն ոչ արաբական երկրներին։ Նրանց հետաքրքիր կլինի գնալ սաֆարի ինչ-որ տեղ Տանզանիայում կամ բարձրանալ Կիլիմանջարո։ Իսկ ձանձրույթն ուժասպառ է անում Խոյերին։ Այդ իսկ պատճառով Խոյերին հանդարտ ու պահպանողական երկրներ այցելել չարժե։

Ցուլ

Մի կողմից Ցուլերին խորթ չեն արկածները, սակայն մյուս կողմից նրանք ամենուր հարմարավետություն և հանգիստ են փնտրում։ Այդ իսկ պատճառով նրանց հաստատ դուր կգա Նորվեգիան։ Վատ տարբերակներ չեն նաև Ճապոնիան կամ Անգլիան։ Իսկ Աֆրիկան Ցուլերին ընդհանրապես չի ձգում։

Երկվորյակներ

Եթերային Երկվորյակները կարող են լիաթոք շնչել ԱՄՆ-ում։ Երկիրը, որտեղ կառավարում է միտքը, փողերի հոսքերը և նոր տեխնոլոգիաները, անկասկած դուր կգա նրանց։ Բացի այդ, վատ տարբերակներ չեն նաև Նոր Զելանդիան ու Իսլանդիան։ Այն երկրներում, որոնք կառավարվում են պահպանողական էներգիայով, Երկվորյակների համար ավելի բարդ կլինի։ Այդ իսկ պատճառով Անգլիան, Ճապոնիան, Շվեյցարիան կամ Գերմանիան նրանց համար չեն։

Խեցգետին

Խեցգետինները սովոր են ամեն ինչ անցկացնել իրենց սրտով։ Այդ իսկ պատճառով նրանց ավելի շատ կհամապատասխանեն այն երկրները, որոնք կառավարվում են բազմադարյան ավանդույթներով, ինչպես օրինակ՝ Հնդկաստանը, Վիետնամը, Թաիլանդը.. Իսկ ավելի ժամանակակից երկրներում Խեցգետիններին դժվար թե դուր գա, այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն, Նոր Զելանդիան և Ավստրալիան հաստատ նրանց համար չեն։

Առյուծ

Առյուծներին ընդհանրապես դուր չի գա Սկանդինավյան երկրներում։ Նրանց բնավորությունը կրակ ու էմոցիաներ է պահանջում, այդ իսկ պատճառով Առյուծներին կհամապատասխանեն Իսպանիան կամ Իտալիան։ Բացի այդ, Առյուծները պաշտում են հարմարավետությունը, այդ իսկ պատճառով նրանք ըստ արժանվույն կգնահատեն Մոնակոն։

Կույս

Կույսերին դժվար է դասել արկածախնդիրների դասին, այդ իսկ պատճառով նրանց դուր կգա Չեռնոգորիան, Հունաստանը, Չեխիան կամ Ֆինլանդիան։ Իսկ այ Լատինական Ամերիկայի երկրներում կամ Հնդկաստանում Կույսերը բացառապես անհարմարություն կզգան։

Կշեռքներ

Կշեռքների համար կյանքը պետք է տոն թվա։ Հենց այս պատճառով նրանց ձգում են այն երկրները, որտեղ մարդիկ ամբողջ ժամանակ պարում են ու ժպտում։ Մենք առաջարկում ենք Կուբան կամ Դոմինիկյան Հանրապետությունը։ Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնք Կշեռքներն ավելի լավ է չայցելեն, ապա դրանք են Մեքսիկան, Կամբոջան ու Արաբական երկրները։

Կարիճներ

Կարիճները մշտապես սիրում են անսովոր վայրեր փնտրել, այնտեղ նրանց հոգին կարող է միաձուլվել տիեզերքին։ Այդ իսկ պատճառով նրանց ավելի հարմար են Նեպալը, Չինաստանը, Տիբեթը կամ Պերուն։ Կարիճներն իրենց վատ չեն զգա նաև Ֆրանսիայում կամ Ավստրալիայում։ Ինչ վերաբերում է ոչ բարենպաստ վայրերին, ապա այստեղ կարելի է ներառել Բենիլյուքսն ու Գերմանիան։

Աղեղնավոր

Յուրաքանչյուր վայր կարող է Աղեղնավորի համար թե՛ սիրվել, թե՛ այնքան էլ դուր չգալ։ Ամեն ինչ կախված է հանգամանքներից։ Բանն այն է, որ Աղեղնավորները չեն կարողանում մշտապես մի տեղում նստել, իսկ եթե նրանք ճամփորդում են, ապա կարող են ամեն տեղ որևէ հետաքրքիր բան գտնել։ Բայց ահա հարավային կիսագնդի երկրները պարզապես ստեղծված են կենդանակերպի այս նշանների համար։ Նրանց անկասկած դուր կգա Չիլին, Էկվադորը, Բոլիվիան, Ավստրալիան ու Նոր Զելանդիան։

Այծեղջյուր

Նրանք մեծ պահպանողականներ են, այդ իսկ պատճառով նրանց դուր է գալիս ծերուկ Եվրոպան, ավելի կոնկրետ՝ Սկանդինավիան, Անգլիան, Գերմանիան… Եթե երկրում չկա կարգուկանոն, և տիրում է քաոսը, ապա այնտեղ Այծեղջյուրներն անելիք չունեն, օրինակ՝ Հնդկաստանը հաստատ նրանց համար չէ։

Ջրհոս

Ջրհոսներն իսկական աշխարհի քաղաքացիներ են։ Նրանք հարմարավետ են զգում ամեն տեղ, այդ իսկ պատճառով Ջրհոսներն առավել լավ են իրենց զգում իրենց հայրենիքում։ Իսկ եթե անհրաժեշտ լինի որևէ երկիր առանձնացնել, որն առավել լավ է Ջրհոսների համար, քան մյուսները, ապա կարելի է առանձնացնել Կանադան։

Ձկներ

Զգացմունքները Ձկների համար ամենակարևորն են, այդ իսկ պատճառով նրանց ձգում են կրքոտ և զգացմունքային երկրները, ինչպես, օրինակ, Իսպանիան կամ Ֆրանսիան։ Բացի այդ, այստեղ վատ չեն պատրաստում, և լավ գինի կա։ Ինչևէ, հարկ է առանձնացնել Ձկների ևս մեկ դաս, ովքեր չափազանց շատ են սիրում առեղծվածները։ Նրանց հոգին ցանկանում է ազատություն զգալ և իրականում ճախրել այն կարող է միայն հատուկ էներգիայով երկրներում, ինչպես, օրինակ, Տիբեթն ու Նեպալն են։ Իսկ այ ԱՄՆ-ում Ձկներին հաստատ դուր չի գա, նրանք այնտեղ անելիք չունեն։

«Շամոյի տեղը ոչ ոք չի լրացնի, իր տեղը միշտ բաց է մնալու». Շամո Ավանեսյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ»«Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ»Շուրջ 23 ժամ ջուր չի լինիԻ՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ»Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» «Միջուկային եռյակը Ռուսաստանի անվտանգության հուսալի երաշխիքն է»Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՊեսկով․ Փաշինյանի այցը Ռուսաստան վաղուց էր համաձայնեցվել Երթևեկության փոփոխություն՝ Սարալանջի փողոցում Հայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանՀՀ և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Դիլիջանում քննարկել են 2 երկրների միջև խաղաղության օրակարգը և փոխվստահությանն ուղված հնարավոր միջոցները Ամեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՀութիները նախազգուշացում են արել Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի նոր հարվածների ֆոնին Ինչ է սպասվում ոսկու շուկայումՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ստացե՜ք 2% քեշբեք՝ վճարելով Amio Arca քարտով Էստոնիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը մասամբ բաց պահել Թրամփը բացահայտել է` ինչ էր ուզում Պուտինից փակ դռների հետևում Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Իրանը ցանկանում է նոր ՀՕՊ համակարգ տեղակայել ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին Փոքր վթար՝ մեծ խցանում․ ի՞նչ դեր ունեն ՃՏՊ-ները Երևանի կաթվածահար երթևեկության մեջ և ինչպես ազատվել խցանումերից. մասնագետի առաջարկները Կենսաթոշակառուն կարող է բնակարանը գրավադրել և դրա դիմաց ամսական գումար ստանալ․ հունվարի 1-ից՝ նոր կանոններ