Երևան, 05.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայտնիների հետ կապված ամենաաղմկահարույց սկանդալները, որոնք տեղ են գտել նրանց մահանալուց հետո. լուսանկարներ

ԼԱՅՖ
Blognews.am-ը գրում է.
 
Վաղամեռիկ դերասանների շուրջ ծագող սկանդալների պատճառները տարբեր են լինում, ու ամենևին միշտ չէ, որ հարցը զուտ կտակի բաժանման մեջ է։ Ձեզ ենք ներկայացնում աստղերի անվան շուրջ հետմահու ծագած ամենաաղմկահարույց սկանդալները, որոնք հետապնդում են հայտնիներին անգամ նրանց երկրային ճանապարհի ավարտից հետո։
 
1․ Ժաննա Ֆրիսկե
 
 
Վերջին տգեղ պատմություններից մեկը կապված է վաղամեռիկ Ժաննա Ֆրիսկեի հետ, ով մահացավ քաղցկեղից 2015 թվականի հունիսին։ Պետդումայի պատգամավորները որոշեցին պարզել, թե ուր են գնացել Առաջին ալիքի կողմից հայտարարված դրամահավաքի ժամանակ հանգանակված գումարները, ինչպես նաև «Ռոսֆոնդ»-ի կողմից տրամադրված միջոցները, որոնք ընդհանուր առմամբ կազմում էին ոչ ավելի, ոչ պակաս 69 միլիոն ռուբլի։
 
Այդ գումարի մի մասն իրոք երգչուհու բուժման վրա էր ծախսվել, որոշ գումար էլ երգչուհու մահվանից հետո փոխանցվել էր քաղցկեղով այլ հիվանդների բուժամնը, ովքեր հերթագրված էին վաղօրոք։ Սակայն մնացած 25 միլիոն ռուբլին ստացել էին երգչուհու հարազատները, ինչը բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել։
 
Առաջին հարցումը «Ռոսֆոնդ» հիմնադրամի կողմից երգչուհու բարեկամներին արվել է 2015-ի աշնանը, սակայն այն արդյունքներ չտվեց, քանի որ հարազատները դեռ կտակի
սեփականությունը չէին ժառանգել։
 
 
«Դրանից հետ ոչ մի հաշվետվություն չի ներկայացվել, թե ուր են գնացել այդ փողերը։ Մենք խնդրել ենք «Ռոսֆոնդին» տեղեկացնել մեզ այն մասին, թե ինչ է արվել այդ փողերով, ու արդյո՞ք երգչուհու հարազատները ներկայացրել են հաշվետվություն դրա շուրջ։ Կարծես թե այս հարցում պետք է ամբողջական թափանցիկություն լինի», – պատմում է հարցով զբաղվող պատգամավորներրից մեկը։
Նա հավելել է, որ եթե հարազատները չկարողանան ներկայացնել հաշվետվություն այդ գումարների ծախսի վերաբերյալ, ապա Գլխավոր դատախազություն դիմում կգնա, ու չի բացառվում, որ կորած փողերի շուրջ պատմությունը նոր զարգացումներ ստանա, որովհետև վերջին տվյալներով Ֆրիսկեի հարազատները կապի դուրս չեն գալիս, իսկ հենց «Ռոսֆոնդը» հրաժարվում է մեկնաբանություններ տալ իրավիճակի շուրջ։
 
2․ Մայքլ Ջեքսոն
 
Մայքլ Ջեքսոնի ողջ կյանքը զուգակցված էր տարաբնույթ սկանդալներով։ Դրանք չմարեցին անգամ երգչի մահից հետո։ Չէր հասցրել Ջեքսոնի ընտանիքը բաժանել նրա ժառանգությունը, երբ երկրի տարբեր ծայրերից տարբեր մարդիկ սկսեցին դատական հայցեր ներկայացնել։ Դրանց հեղինակները բոլորն անխտիր պնդում էին, որ հեռավոր անցյալում, լինելով երեխա, մանկապղծության են ենթարկվել երգչի կողմից ու ցաննկանում են գումար ստանալ բարոյական և այլ տիպի տանջանքների համար։
Հայցվորներից մեկը ներկայումս 33-ամյա պարող Ուեյդ Ռոբսոնն է, ով սերտորեն համագործակցում էր Ջեքսոնի հետ երկար տարիների ընթացքում, ծանոթացել էր Փոփ արքայի հետ, երբ ընդամենը 5 տարեկան էր։
 
 
2013 թվականին տղամարդը հայտարարեց, որ երբ փոքր էր, Մայքլ Ջեքսոնը քանիցս ոտնձգություն է արել իր նկատմամբ Neverland առանձնատան խրախճանքների ժամանակ, ինչպես նաև Լոս Անջելեսում գտնվող իր տներից մեկում։
 
 
Հատկանշական է, որ 2005 թվականին Ուեյդ Ռոբսոնը դատարանում պաշտապնում էր Ջեքսոնի պատիվը, ում այն ժամանակ մեղադրում էին մանկապղծության մեջ, և հիմա՝ 8 տարի անց, պարողը կտրուկ փոխել է իր ունեցած դիրքորոշումը գործատուի նկատմամբ։
 
3․ Լյուդմիլա Զիկինա
 
Տհաճ մի պատմություն էլ կատարվեց սիրված երգչուհի Լյուդմիլա Զիկինայի մահից հետո։ Քանի որ նա իր երեխաները չուներ, նրա ժառանգության համար սկսեցին պայքարել զարմիկները։

 
Երգչուհու ունեցվածքը ոչ միայն անշարժ գույքից է կազմված, այլև թանկարժեք զարդերի լայն հավաքածուից։ Որոշ զարդեր երգչուհին ինքն էր գնել, իսկ որոշներն էլ նվեր էր ստացել։ Ստորև կարող եք տեսնել երգչուհու ականջօղերից, որոնց վրա ադամանդներ, ալմաստներ ու երկնագույն էմալ է։
 
 
Մեծ սկանդալը ծագեց հենց զարդերի պատճառով։ Սկզբում հավաքածուի մի մասն անհետացավ, և դրա որոնումներով սկսեցին զբաղվել իրավապահները, ովքեր գտան քարերը երգչուհու նախկին օգնական Տատյանա Սվինկովայի մոտ, սակայն կինը գողությունը չխոստովանեց ու հայտարարեց, որ երգչուհին ինքն է տվել զարդերն իրեն, որպեսզի նա պահպանի դրանք։ Հենց զարդերը վերադարձրեցին, Զիկինայի զարմիկ Սերգեյ Զիկինը վաճառեց հավաքածուն աճուրդով ու, ստանալով գումարը, անհետացավ։
Երգչուհու մյուս ժառանգորդը՝ նրա զարմուհի Եկատերինան, փորձեց գտնել անազնիվ եղբորը, բայց չկարողացավ և այդ ժամանակ դիմեց դատարան՝ պահանջելով 55 միլիոն ռուբլի գանձել հօգուտ իրեն։ Դատարանը բավարարեց կնոջ պահանջմները, բայց առայժմ միայն թղթի վրա, քանի որ ո՛չ Սերգեյը կա, ո՛չ էլ Եկատերինայի հասանելիք միլիոնները։
 
4․ Էմմի Ուայնհաուս
 
Բրիտանացի այս երգչուհին կյանքից հեռացավ 2011 թվականին՝ ընդամենը 27 տարեկան հասակում։ Էմմին կտակ չէր թողել, ուստի նրա ունեցվածքը, որը կազմում էր մոտ 4,2 միլիոն ֆունտ սթերլինգ, ստացան նրա ծնողները։ Նման իրադրության դեմ ոչ ոք չբողոքեց, սակայն սկանդալներից զերծ մնալ չհաջողվեց։

 
Բանն այն է, որ երգչուհու հայրը՝ Միթչը, երբ ստացավ ժառանգությունը, անմիջապես որոշեց վաճառել դստեր իրերը։ Առանձնակի ուշադրության արժանացավ երգչուհու շորերից մեկը, որը վաճառքի էր հանվել «Four Rooms» հեռուստահաղորդման շրջանակներում։ Ահա այն։
 
 
«Իսկ ինչո՞ւ ոչ Էմմիի աճյունը, Միթչ»,–հոր վրա հարձակվեցին երգչուհու երկրպագուները։ Սակայն ծնողների որոշման վրա դա չազդեց։ Զգեստի վաճառքից ստացված գումարն, ըստ Միթչի, ուղղվել է բարեգործության։ Ի դեպ, 2012 թվականին երգչուհու հայրը աճուրդով ևս մի զգեստ վաճառեց, որ պատկանել էր Էմմիին (65 հազար դոլարով)։ Դրանով Էմմին նկարահանվել էր «Back to Black» ալբոմի շապիկի համար, որը ճանաչվել էր XXI դարի ամենահաջող բրիտանական ալբոմը։
 
 
Իսկ աճուրդից ոչ շատ առաջ անհայտները թալանել էին Էմմի Ուայնհաուսի առանձնատունը, որը ևս վաճառքի էր հանվել երգչուհու ծնողների կողմից։ Շատ բան չէին գողացել՝ երգչուհու մի քանի զգեստներ, որոնց վաճառքից նրա հարազատները պլանավորում էին 130 հազար ֆունտ ստանալ։
 
Ի դեպ, տունը վաճառելու մասին որոշման լուրը ևս սկանդալ էր առաջացրել հանրության որոշ շրջանակներում։ Բանն այն է, որ այնտեղ ցանկանում էր հիմնավորվել Էմմի Ուայնհաուսի անվան հիմնադրամը, որը զբաղվում է թմրանյութերից կախվածություն ունեցող մարդկանց աջակցությամբ, սակայն ակնհայտ է, որ նրանց պլանները երգչուհու հարազատների պլանների հետ չէին համընկել։
 
5․ Փոլ Ուոքեր
 
«Ֆորսաժի» դերասանը զոհվեց 2013 թվականին ողբերգական ավտովթարի արդյունքում։ Նրա 25 միլիոն դոլարանոց կարողությունը նա կտակել էր դստերը՝ Մեդոու Ռեյնին, ուստի բարդ դատական քաշքշուկներ չեղան նրա մահվանից հետո, սակայն նույնիսկ դա չօգնեց, որպեսզի զոհված դերասանի անվան շուրջ սկանդալներ չառաջանան։
 
 
Առաջինը տեղի ունեցավ հենց ավտովթարի օրը. 18-ամյա մի պատանի դարանակալեց Ուոքերի Porsche Carrera GT-ն տեղափոխող էվակուատորի մեջ ու պոկեց մեքենայի տանիքը։ Պատանուն սկսեց որոնել ոստիկանությունը, ու նրան գտան քաղաքի արվարձանում։ Մամուլում այն ժամանակ շրջանառվում էր պատահարի երկու տարբերակ։ Համաձայն դրանցից մեկի՝ երիտասարդն ուզում էր վաճառել այն համացանցով, իսկ մեկ այլ տարբերակի համաձայն՝ նա գնացել էր այդ քայլին, որովհետև դերասանի թունդ երկրպագու էր ու ցանկանում էր հիշողություն պահեր Ուոքերից։
Շուտով, սակայն, տեղ գտավ երկրորդ պատմությունը, որը նույնպես գողության հետ էր կապված։ Անհայտ անձը ներթափանցեց դերասանի ավտոտնակ, որտեղ 40 մեքենաներ էին պահվում ու գողացավ 7 ավտոմեքենա, մասնավորապես՝ 1969 թվականի Ford Mustang ու Porsche 911 GT3 RS։ Հետագայում ոստիկանությունը դուրս էր եկել գողի հետքի վրա, ու պարզվել էր, որ գողությունն արել էր Փոլ Ուոքերի մտերիմ ընկերներից մեկը՝ Ռիչարդ Թեյլորը։ Դերասանի հարազատները դատի էին տվել՝ պահանջելով վերադարձնել գողացված մեքենաները կամ էլ հատուցել դրանց արժեքը։
ՀՀ բոլոր քաղաքացիներին շնորհավորում եմ ՀՀ աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով․ Փաշինյան ԵՄ-ն քարտ-բլանշ է տալիս Փաշինյանին Նրանք ընտրվել են խաբեությամբ և չեն կատարել իրենց խոստումները․ Ցոլակ Ակոպյան«Որակյալ կրթության հասանելիության» անվան տակ դպրոցներ են փակում․ Ատոմ ՄխիթարյաՓաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է. Արտակ ԶաքարյանFirdus Prime Residence բնակելի համալիրը նոր ստանդարտներ է առաջարկում Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Թուրքիան ծաղրեց Փաշինյանին՝ խախտելով կանոնակարգը Արարատում առևանգված «Mercedes»-ով վթարի մասնակից վարորդներից մեկը 3 օր անց մաhացել էՈւժեղ Հայաստանում Վերին Լարսում հայկական մեքենաները չեն կանգնելու. Նարեկ Կարապետյան Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. տեսանյութ Ղազախստանը կարող է հրաժարվել Ռուսաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումներից 2027 թվականից Այսօր մեզ փորձում են պարտադրեն լավ կյանքի մի շատ պարզունակ ու վտանգավոր բանաձև. Մենուա Սողոմոնյան21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականիցԷլ Ցանցի զավթեցին որ ի՞նչ անեն. հարցում Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Էլիտաների ստի վրա կառուցված երկիր և խաբված ժողովուրդ. Մհեր ԱվետիսյանՀՀ-ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել Երևանում կայացած գագաթնաժողովն Ուկրաինայի մասին էր 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մասԽաղաղության պայմանագրի ստորագրումից հետո մեզ պետք կլինի ստորագրել նորանոր համաձայնագրեր. Նիկոլ Փաշինյան Ո՞ր ուժերն են համոզված իրենց հաջողության մեջ Լարված իրավիճակ՝ Բաղրամյան մետրոյի մոտ. ի՞նչ է կատարվում (18+) Այս անունները երեխաների կյանքում «սև բիծ» են թողնումԵրևան են ժամանել ադրբեջանցի փորձագետներLe Figaro. Եվրոպան ռիսկի է դիմում զոհաբերել ժողովրդավարությունը Հայաստանում աշխարհաքաղաքականության համար Ո՞րն է խաղաղության գինը Հայաստանի համար․ մեր ինքնության և սուվերենության խնդիրն է․ Արեգ ՍավգուլյանԿարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք. հարցում Մալիշկայում Հրավառության գործարանում պայթյnւն է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ15 մլն դոլար կրթաթոշակ արտասահմանյան լավագույն ԲՈՒՀ- երում սովորող երիտասարդներին. տեսանյութ Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ ՊՄԿ-ի հերթական ներդրումը բնապահպանության ուղղությամբ. տեսանյութԱռանց բարդ տեղադրման. Նոր արևային վահանակները ժողովրդականություն են վայելում Եվրոպայում Սա պարզապես ընտրություն չէ, սա հայ մնալու և մեր տունը պաշտպանելու խնդիր է․ Մենուա ՍողոմոնյանԱրցախցիների իրավունքների աննկուն պաշտպան, «ՀայաՔվեի» խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը` եվրոպացիների անտարբերության դեմ բողոքելիսԹրամփի վարչակազմը պատրաստվում է նոյեմբերին ընտրություններում հավանական պարտությանը. WP Եկեք միասին հիշենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսներին և տոնենք մեր ժողովրդի փառավոր հաղթանակները. Մհեր Ավետիսյան Մենք շարունակելու ենք մեր հետևողական աշխատանքը՝ մինչև եվրոպական գործընկերները սկսեն իրապես հետամուտ լինել հայկական շահերի պաշտպանությանը. ՉալաբյանՀայաստանը և Եվրամիությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ալիևին պետք է հեռացնել Եվրոպական քաղաքական համայնքից, որ ոչ ժողովրդավարական երկիրը չհոխորտա ԵՄ խորհրդարանի վրա. Էդմոն Մարուքյան Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել իրենց բնօրրան. Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբ Գագաթնաժողովից հետո․ Հայաստանի առաջ բացվող վտանգավոր շրջադարձը ԱրարատԲանկը հայտարարում է ղեկավար կազմում փոփոխության մասին ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը մեզ հետ կմասնակցի ընտրություններին. Էդմոն ՄարուքյանԵվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան Փայլուն բեմադրություն ընտրություններից առաջ, թե՞ վտանգավոր խաղ Հայաստանի հաշվին Մակրոնն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Սպիտակ տան մոտ hրաձգnւթյnւն է տեղի ունեցել. երկու մարդ վիրավnրվել է 23-ամյա կինը կտրել է սիրեկանի մատը