Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) մերժել է «ՀայաՔվե» հասարակական-քաղաքական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի դիմումի հիման վրա Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթի հարուցումը։ Չալաբյանն իր դիմումով պահանջում էր արձանագրել գործող վարչապետի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքի և պաշտոնատար անձանց Վարքագծի կանոնագրքի խախտումները, որոնց հիմքում ընկած էին նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանի հնչեցրած հրապարակային հայտարարություններն ու ընդդիմադիր գործիչների հասցեին ուղղված սպառնալից արտահայտությունները, ինչպես նաև խորհրդարանի ամբիոնից հնչեցված վիրավորական ձևակերպումները։ Հանձնաժողովը, սակայն, մերժել է վարույթների հարուցումը՝ պատճառաբանելով, թե քարոզարշավի ժամանակ վարչապետը գտնվել է արձակուրդում, իսկ հանրային ու պատգամավորական հարթակներից հնչող կոշտ հռետորաբանությունը տեղավորվում է քաղաքական խոսքի ազատության լայն սահմաններում։

Այս ամենը, սակայն, ընդամենը մեկ դրվագ է Ավետիք Չալաբյանի և նրա կողմից համակարգվող «ՀայաՔվե» նախաձեռնության ծավալած գործունեության մեջ։ Հարկ է հիշեցնել, որ Ավետիք Չալաբյանն ու «ՀայաՔվե» միավորումը պարբերաբար տարբեր պաշտոնական դիմումներ, բողոքներ ու հարցապնդումներ են ուղղել պետական ամենատարբեր կառույցներին ու իրավապահ համակարգին՝ կապված պետական մարմինների ակնառու անգործության, թույլ տրված կամայականությունների և իշխանությունների օրինախախտումների հետ։ Նման քայլերով նրանք փորձել են կանխել համակարգային ապօրինությունները և ստիպել պետական մարմիններին գործել բացառապես իրենց լիազորությունների շրջանակներում։

Բայց այս ընթացքը բախվեց պետական կառույցների անթաքույց դիմադրությանը. համապատասխան պետական կառույցները, փոխանակ կանխելու և սանձելու իշխանությունների կողմից դրսևորվող բռնատիրական բացահայտ ձգտումներն ու օրինախախտումները, գործնականում ստանձնեցին դրանք քողարկելու դերը։ Իրավական ճանապարհով արդարության հասնելու, պետական ապարատի անգործությունը վեր հանելու և համակարգի սխալները հետևողականորեն բարձրաձայնելու այս անդադար պայքարը, ի վերջո, ավարտվեց նրանով, որ արդեն հետընտրական փուլում Ավետիք Չալաբյանը կալանավորվեց։ Փաստացի, օրինականության վերականգնում պահանջող և ապօրինությունները բացահայտող քաղաքական գործչին մեկուսացնելով՝ համակարգը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իրավական պետության սկզբունքները փոխարինվել են քաղաքական հաշվեհարդարի ու ճնշումների գործելաոճով, իսկ իրավապահ ու վերահսկողական կառույցները շարունակում են քողարկել իշխանական համակարգի բոլոր սայթաքումներն ու բռնաճնշումների փաստերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱմուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՍտեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Բացվել է դերասան Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ) Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավորապես հեռացրել է Ռոնալդուին հավաքականից ԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատուՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանԶինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներԵրևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԴպրոցական հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը մոտ 50 հազար ուսումնական հաստատություն է ստուգել Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Քանի մահ է եղել բանակում վերջին մի քանի ամսում․ ինչու են առեղծվածային մահերը գնալով շատանում բանակումՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Պաշտպանության նախարարի տեղակալը այցելել է ՊՆ N զորամաս, ուսումնասիրել իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԴպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Իշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ Սավգուլյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո Զոհերի մեջ երեխաներ կան․ Ուկրաինայի հերթական արյունալի գիշերըՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանՆոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն․ Արտակ Զաքարյան ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Դպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՊուտինը Թրամփին է փոխանցել Իրանի տեսլականը hակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը Airbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվել Տարածաշրջանում անվտանգությունն անհնար է ապակայունացնող գործողությունների պահպանման դեպքում․ Փեզեշքիան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունՌուսաստանը ԱՄՆ-ին Ուկրաինայի հարցով որևէ զիջում չի առաջարկել դիզվառելիքի վերաբերյալ համաձայնագրի դիմաց. ISW Ժամանեցինք Վայոց ձորի մարզ, կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը. Փաշինյան Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ Թրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում 8-ամյա տղան անզգուշաբար ընկել է ջրհորըՔաղցկեղի դեղերի գները Հնդկաստանում կարող են նվազել մինչև 70 տոկոսով Փաշինյանի գլխավորությամբ Ամուլսարի հանքը «կբացեն». ովքեր են մեկնել Վայոց Ձոր Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան