Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկանշական է, որ այսօր՝ հուլիսի 2-ին, նախատեսված է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան՝ Փաշինյանին մի հատ էլ «կանտրոլնի» աջակցելու նպատակով: Բայց նաև խորհրդանշական է, որ այսօր՝ հուլիսի 2-ին, ՔՊ-ի նախաձեռնությամբ տեղի է ունենալու դեռևս իրավասության մեջ գտնվող ԱԺ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում ընդգրկված հարցերից առնվազն մեկն առնվազն հակաժողովրդավարական է, եթե չասեք՝ հակասահմանադրական: Ինչի՞ մասին է խոսքը:

Ինչպես հայտնի է, հունիսի 7-ի ընտրություններից անմիջապես հետո Փաշինյանն ու ՔՊ-ն որոշեցին «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում արմատական ու կամայական փոփոխություններ, լրացումներ կատարել: Մասնավորապես, ինչ-ինչ ֆոբիաներից կամ անհանգստություններից ելնելով, որոշեցին, այսպես կոչված, «նստակեցության ցենզ» սահմանել՝ համապետական ընտրություններին և հանրաքվեներին քաղաքացիների մասնակցության հետ կապված: Ըստ այդմ, նախատեսվում է սահմանել, որ համապետական ընտրություններին և հանրաքվեներին ընտրելու իրավունք կունենան քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ, համապատասխանաբար, դրան նախորդող 365 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 183 և ավելի օր գտնվող քաղաքացիները (բացառությամբ միայն այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել ՀՀ հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտերկրի բուհերում ուսումնառության հանգամանքներով):

Ըստ որում, այդ նախաձեռնությունն ուղեկցվեց բավականին ագրեսիվ ու ատելության տոնայնությամբ համեմված քարոզչությամբ, հատկապես՝ սոցցանցերում, թե ինչո՞ւ պիտի արտերկրում գտնվող կամ աշխատող ՀՀ քաղաքացիներն ընտրելու իրավունք ունենան:

Տարօրինակ է թվում, բայց նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանը, որ զանազան այլ ոտնձգությունների դեպքում ծպտուն չի հանում կամ ընդհանուր, «համախառն» ինչ-որ բաներ է ասում, այս անգամ հայտարարեց. «Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է, որպեսզի նախագծերի առնչությամբ իրականացվեն հանրային քննարկումներ շահագրգիռ դերակատարների մասնակցությամբ»: Հաշվի առնելով գործող ՄԻՊ-ի նշանակման հետ կապված պարագաները՝ կարելի է ասել, որ նույնիսկ համարձակ հայտարարություն է արել: Ինչևէ...

Բազմաթիվ փորձագետներ են արդեն արտահայտվել այս վիճահարույց նախագծի վերաբերյալ: Իսկ օրերս էլ ավելի քան 11 հասարակական կազմակերպություններ ու փորձագետներ համատեղ հայտարարությամբ հանդես եկան: Նրանք ոչ միայն խստորեն դատապարտեցին ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին առաջարկվող նախագիծը, այլև այն բնորոշեցին որպես «հակասահմանադրական և ընդհանուր և հավասար ընտրական իրավունքի անօրինական ու անհամաչափ սահմանափակում, ինչը վտանգում է ժողովրդավարական սկզբունքները և խախտում ՀՀ քաղաքացիների քաղաքական իրավունքները»:

Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 48րդ հոդվածը (4-րդ մասը) շատ հստակ տալիս է ընտրություններին ու հանրաքվեներին մասնակցելու սահմանափակումները: Այսինքն, ընտրական իրավունքի որևէ այլ սահմանափակում Սահմանադրությունը չի նախատեսում, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների «նստակեցության ցենզ»: Եվ, ինչպես նշում են տասնյակից ավելի ՀԿ-ները, «որևէ փորձ՝ օրենսդրական մակարդակում սահմանափակելու ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը, հակաօրինական և կամայական է՝ հակասելով ՀՀ Սահմանադրությանը»:

Քպական նախաձեռնողները կարող են տալ «Վենետիկի հանձնաժողովի» անունը (նաև տալիս են), սակայն բանն այն է, որ այդ հանձնաժողովի ասածը կարող է վերաբերվել տեղական ու տարածքային ընտրություններին (ՏԻՄ), բայց ոչ համապետական ընտրություններին ու հանրաքվեներին: Ի դեպ, վերը նշված հայտարարության մեջ նշվում է նաև, որ նման սահմանափակում կիրառած Մոնտենեգրոյին էլ նույն Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱԿՀ/ԺՀՄԻԳ-ը հորդորել են վերացնել տվյալ սահմանափակումը և 2 տարվա նստակեցության պահանջը հեռացնել օրենքներից:

Ու գիտեք, դժվար է չհամաձայնել վերը ակնարկված համատեղ հայտարարության հեղինակների հետ նաև այս առումով. «Համապատասխանաբար, արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները, բացառապես քաղաքացիության ուժով, ունեն բոլոր քաղաքացիների իրավունքները, այդ թվում՝ ընտրելու իրավունք։ Նախագծի հեղինակների այն մտահոգությունը, որ արտերկրում բնակվող քաղաքացիների ընտրությունը կարող է էական ազդեցություն ունենալ ՀՀ ներքին կյանքում, այդ թվում՝ ուղղորդված, մտացածին է և ոչ ապացուցահենք»:

Այս կոնտեքստում հետաքրքիր է, թե ուր կամ ինչին են նայում զանազան եվրոկառույցներն ու դրանց ներկայացուցիչները, որ ինքնամոռաց նետվել են Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու... նրա օգտին չքվեարկած հայ հանրության մնացած 51 տոկոսից: Բայց բուն հարցն այն է, թե ո՞ւր մնացին, այսպես կոչված, ժողովրդավարությունը, ժողովրդավարական սկզբունքները, տարրական արդարությունը: Վերջին հաշվով, կարծես հենց այդ «ժողովրդավարականի» համար էին մեզանում շատերը կամ հանրության մի մասը մղվում դեպի Եվրամիություն: Կարծես հենց նման քարոզներով էին ԵՄ-ն ու հավաքական Արևմուտքը գայթակղում Հայաստանին: Լավ, բա մեկը չի ուզում բացականչել՝ հե՜յ, Եվրոպա, ո՞վ կա այդտեղ, չեք տեսնո՞ւմ, որ «ժողովրդավարությունդ» կտոր-կտոր են անում: Թե՞ չեք ցանկանում տեսնել: Գուցե թե վերջինը: Բայց Եվրոպային թողնենք մի կողմ, այնտեղ վաղուց են ապացուցել, որ առաջնորդվում են բազմակի ստանդարտներով, ու իրնեց «ցավն» ամենևին էլ ժողովրդավարություն չէ:

Վերադառնանք հանրային ու մասնագիտական քննարկումների թեմային ու հատուկ նորից շեշտենք, որ այդպիսիք չեն եղել, ինչը, ՄԻՊ-ից բացի, ընդգծում են նաև ընտրական խնդիրների մասով մասնագիտացած ՀԿներն ու փորձագետները:

Ի՞նչ անել: Շատ պարզ լուծում են առաջարկում հայտարարության հեղինակները՝ այդ խայտառակ նախագիծը տանել ԱԺ օրակարգից, կազմակերպել մասնագիտական քննարկումներ, հանրային քննարկումներ, լսումներ, կազմել նոր նախագիծ, ինչն արդեն հաջորդ գումարման ԱԺ խնդիրը կլինի:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ»Թանկարժեք մետաղների գներն աճել ենՓրկարարները հայտնաբերվել են մոլորված քաղաքացունԴոհայում ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններում առաջընթաց է գրանցվել. Կատարի ԱԳՆ Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ»Ինչպիսին կլինի հուլիսը ՀայաստանումՆոր նշանակումներ ՊՆ-ում Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը, որից հետո «Saturn»-ը վրաերթի է ենթարկել «Chevrolet»-ի վարորդին և ուղևորին․ կա 1 զnh, 1 տուժած Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ»Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու. Sputnik ԱրմենիաՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբԹրամփը հայտարարել է փաստաթղթերի գաղտնազերծման հարցում ԱՄՆ հետախուզության ղեկավարի լիազորությունների ընդլայնման մասինՀղի Էնն Հեթուեյն առաջին անգամ ցուցադրել է իր փորիկը վառ, ռոմանտիկ կերպարով Այսօր շատ զգույշ եղեք. մեր հետախուզությունը տեղեկություններ ունի, որ ՌԴ-ն հզոր հարվшծ է պատրաստում․ ԶելենսկիՍևան-Երևան ավտոճանապարհին բшխվել են 5 մեքենա Իրանի իշխանությունները սկսում են ճանաչել վերջին 47 տարիների սխալները․ Վենս Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ումՔունը հանգիստ չէ. գիտնականներն արմատապես նոր հայացք են առաջարկել դրա իմաստի վերաբերյալԹրամփն ավելի քան 1 միլիարդ դոլար է վաստակել կրիպտոարժույթներին առնչվող նախագծերիցՅանիկ Սիները երրորդ շրջանում է. «Ուիմբլդոն» «Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացիորեն խաղաղություն է հաստատվել». ԱլիևԲելառուսը եռապատկել է բենզինի վաճառքը Ռուսաստանի բորսայում ԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո կներդնի տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՍոնա Ռուբենյանն ուրախ լուրով է կիսվելՀուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգՅամալն առանձնացրել է ԱԱ-2026-ի այն ֆուտբոլիստներին, որոնք տպավորել են իրեն Ռյուտտեն և Մերցը հաստատել են ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային Իսրայելի զինված ուժերը անորոշ ժամկետով կմնան Լիբանանի, Սիրիայի և Գազայի անվտանգության գոտիներում. Իսրայել ԿացՄարսելո Բիելսան հեռացավ Ուրուգվայի հավաքականից Քլոե Քարդաշյանը ծննդյան օրվա առթիվ կիսվել է եղբոր՝ Ռոբի հետ արված հազվագյուտ լուսանկարներովԱնտվերպենի բնակելի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել. կա առնվազն հինգ զոհԳերմանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել ՌուսաստանըԿյանքից հեռացել է «Բրիգադա» և «Բումեր» սերիալներից հայտնի ռուս դերասան Ալեքսանդր ՎիսոկովսկինԻրավապահները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ և լուսավոր ապագային. Եվրոպական հանձնաժողովի նախագահն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ «Ծիրանի» ռեստորանի մոտ բախվել են «Howo» մակնիշի ինքնաթափը և բետոնախառնիչըՈւկրաինան 16 Gripen E կործանիչ է գնել ՇվեդիայիցՀայաստանում կսահմանվեն ձկնամթերքը ԵՄ արտահանելու նոր պահանջներԻսպանիայում հունիսյան անոմալ շոգերի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել«Լիվերպուլ»-ը նորեկ ունի. պաշտոնական 82 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Մայքլ Բիրնը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթեր» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերիցԱյսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters