Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Շատ աշխույժ, ուրախ, ծիծաղկուն, սիրված երեխա է եղել Արարատս։ Շատ շփվող էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արարատի մայրիկը՝ տիկին Գայանեն։ Արարատը ծնվել է Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում։ «Մինչև իր 14 տարեկանը Արտամետ գյուղում ենք ապրել, այնուհետև տեղափոխվել ենք Նոր Հաճն քաղաք։ Բայց ուսումը շարունակել է գյուղի դպրոցում»։

Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին յուրահատուկ սեր է ունեցել նկարչության հանդեպ։ «Սիրում էր մուլտհերոսներ նկարել։ Հաճախում էր դպրոցում գործող նկարչական խմբակը։ Դպրոցական առարկաներից ամենասիրելին «Պատմությունն» էր։ Շատ էր սիրում ընթերցել։ Իր վերջին կարդացած գիրքը՝ «Последняя сказка»-ն, նվիրեց ինձ ու մեկնեց ծառայության։ Բայց մինչ ծառայության մեկնելը, երբ Արարատս ավարտեց իններորդ դասարանը, մեկնեցինք Ռուսաստանի Դաշնություն՝ Կրասնոդար քաղաք։ Այնտեղ էր սովորում։ Արարատս ուզում էր խոհարար դառնալ։ Խոհարարությունը մանկությունից եկող սեր էր, երբ ինչ-որ բան էի պատրաստում, նա միշտ մասնակցում էր ընթացքին։ Հասկացանք, որ խոհարարությունն իրեն դուր է գալիս, նա էլ ցանկություն հայտնեց այդ ուղղությամբ շարունակել մասնագիտական կրթությունը։ Վերադարձանք Հայաստան, որ մեկնի բանակ, իսկ վերադառնալուց հետո շարունակի կրթությունը, բայց մեր կյանքն այլ ընթացք ստացավ»։

2019 թվականի հունվարի 29-ին Արարատը մեկնում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Արցախում՝ Ներքին Հոռաթաղում։ «Սիրով մեկնեց ծառայության։ Իր արմատները Գետաշեն գյուղից են։ Նա փոքրուց դաստիարակվել է հայրենասիրությամբ։ Պապիկը մի տեսահոլովակ ուներ Գետաշենից, ամեն անգամ դիտելիս հուզվում էր՝ հիշելով իրենց գյուղը, Արարատս ասում էր՝ հենց մեծանամ, գնալու եմ Գետաշենն ազատագրելու։ Եվ այս հայրենասիրությամբ, ոգևորվածությամբ ծառայել է մեկ տարի և ութ ամիս։ Այդ ընթացքում եղել է լավագույն զինվոր, իր նկարը մշտապես փակցված է եղել զորամասի պատվո տախտակին։ Սիրով էր ծառայում, շատ գոհ էր։ Ամեն անգամ, երբ զանգահարում էի, միայն դրական խոսքեր էի լսում իրենից»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Արարատս մեկ անգամ զանգահարեց սեպտեմբերի 25-ին: Ասաց, որ տագնապով բարձրանում են դիրքեր։ Դրանից հետո երկու օր իր հետ կապ չենք ունեցել։ Նա մեզ ասել էր. «Մա՛մ, կապ չի լինելու, չզանգեք»։ Սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմն սկսվեց, նա զանգահարեց։ Տասնմեկ անց կեսի կողմերն էր, աշխատանքի էի։ Ծիծաղելով ասաց. «Մա՛մ, չվախենաս, չլացես, ուժեղ մնացեք, իմ հետ ամեն ինչ նորմալ է, ոչ մի բան չկա։ Ես ապահով տեղում եմ»։ Բայց այդ պահին նա եղել է ամենավտանգավոր տեղում՝ Թալիշում։ Դա տղայիս վերջին զանգն էր»։

Արարատն անմահացել է սեպտեմբերի 28ին Թալիշում։ «Նշեմ՝ իր զոհվելու կոնկրետ օրը չգիտենք, բայց տեսնողներն ասում են, որ Արարատս զոհվել է սեպտեմբերի 28-ին։ Իրենց 15 հոգանոց ջոկատը Հոռաթաղից բարձրացել է դիրքեր, տղաներից չորսը զոհվել են։ Արարատը միայնակ է մնացել, կապ է հաստատել իր հրամանատարի հետ, տեղյակ պահել, որ մենակ է և միանում է Թալիշի տղաներին։ Դրանից հետո էլ իր մասին որևէ լուր չենք ունեցել»։

Արարատին ընտանիքը բավականին երկար է փնտրել։ «Ամուսինս երեք անգամ Արցախ է մեկնել, այնտեղ փնտրել իրեն, բայց ոչ մի լուր չենք կարողացել ստանալ։ Նա արդեն զոհված է եղել, բայց մենք տեղյակ չենք եղել։ Իր զորացրվելու օրվանից մի քանի օր առաջ ենք իրեն գտել։ Նա երազիս եկավ և ասաց՝ հունվարի 14-ին տուն եմ գալու։ Հենց այդ օրը երեկոյան զանգեցին ու ասացին, որ ԴՆԹ թեստով իրեն գտել են։ Իրեն փնտրելու ընթացքում երբեք չենք մտածել այն մասին, որ կարող է գերի ընկած լինել։ Իր բնավորությունն իմանալով, իրեն շատ լավ ճանաչելով՝ բոլորն էին ասում՝ նա կնախընտրի մահանալ, բայց գերի չընկնել։ Ծնող ես, հույս ունես, որ ողջ է, բայց ես նույնպես չէի ցանկանա, որ գերի ընկած լինի։ Իրեն որպես անհետ կորած էինք փնտրում, չնայած ամուսինս, երբ առաջին անգամ մեկնել է Արցախ, իրեն ասել են, որ մեր տղան զոհվել է, բայց նա դա ինձանից գաղտնի է պահել։ Գաղտնի պահեց այդ փաստը մինչև Արարատիս մարմինը գտնելը։ Երբ մարմինը չես տեսել, չես ուզում հավատալ վատագույն լուրին։ Ճիշտն ասած, մինչև հիմա էլ չենք հավատում, որ Արարատս չկա, այդ մտքի հետ հարմարվելը շատ դժվար է»։

Ապրելու ուժի մասին։ «Ուժ տվողն Արարատս դարձավ, իր վերջին խոսքերը՝ ուժեղ մնա, մա՛մ։ Փոքրուց սիրում էր հարցնել՝ մա՛մ, ես քո ի՞նչն եմ։ Միշտ ասում էի՝ դու իմ սիրտն ես։ Արձագանքում էր՝ իսկ եղբա՞յրս, պատասխանում էի՝ նա էլ իմ հոգին է, իսկ միասին դուք իմ կյանքն եք։ Մի օր էլ հարցրեց. «Մա՛մ, դու կարո՞ղ ես առանց սիրտ ապրել»։ Կարծես զգար, որ կարճ կյանք է ունենալու, հաճախ էր ասում. «Մա՛մ, այնքան եմ ուզում ապրել»։ Հիմա, երբ մտածում եմ այդ զրույցների մասին, հասկանում եմ՝ կարծես գիտեր, որ շատ կարճ է լինելու իր կյանքը։

Շատ ընկերասեր, պայծառ, ժպտերես տղա էր։ Այնքան մեծ ընկերական շրջապատ ուներ, չեմ հիշում մի օր, երբ աշխատանքից տուն մտնեի, և իր ընկերները մեր տանը չլինեին։ Նույն կերպ նաև ծառայության ընթացքում էր։ Մինչև հիմա էլ իր ծառայակից ընկերները մեզ այցելում են։ Ամեն տարի՝ հատկապես իր ծննդյան օրը, նրանք մեր տուն են գալիս, չեն մոռանում իրենց ընկերոջը»։

Հ. Գ. - Արարատ Մինասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների և գովասանագրերի։ Հուղարկավորված է Նոր Հաճնի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ Գալստյան