Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ենթարկվել է նոր հարձակման անօդաչու թռչող սարքի կիրառմամբ, հայտնել է դիվանագիտական ներկայացուցչությունը «Տելեգրամ»-ի իր ալիքում։ Հայտարարության համաձայն՝ դեսպանության տարածք է ներխուժել մի քանի ԱԹՍ։ Դրանցից մեկը դեսպանության տարածք է նետել կարմիր ներկով լցված տարա։ Երկրորդ անօդաչուն, որին ամրացված է եղել ձեռագործ պայթուցիկ սարքի նմանակ, ընկել է դեսպանության տարածքում՝ դեսպանատան շենքի մոտակայքում։ Դեսպանությունը սա որակել է որպես փորձ՝ վախեցնելու ռուսական դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներին։
Ռուսական կողմից հայտնել են, որ նման միջադեպերը համակարգային բնույթ են ստացել։
«Իրականում Շվեդիայի իրավապահ մարմինները միայն ֆորմալ կերպով գրանցում են Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակումները: Մի քանի տասնյակի հասնող այս սադրանքների հետաքննությունը ավելի քան երկու տարի է՝ ոչ մի արդյունք չի տվել: Այս պայմաններում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության վրա շարունակական հարձակումների և դրանց հնարավոր հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը ընկնում է շվեդական կողմի վրա», - ասվում է մեկնաբանության մեջ:
Ավելի վաղ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը դեսպանությունում հայտնել էին, որ 2024 թվականի մայիսից ի վեր գրանցվել է ԱԹՍ-ների կիրառմամբ մոտ 20 հարձակում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների տարածքների վրա։ Դրանց ընթացքում շենքերի վրա նետվել են ներկով լցված տարաներ, պատճառվել է նյութական վնաս։
Մի շարք դեպքեր հատկապես վտանգավոր են գնահատվել, քանի որ օգտագործվել են ապակե տարաներ, որոնք իրենց ծանրության և բեկորների պատճառով կարող էին լուրջ վնասվածքներ պատճառել առաքելության աշխատակիցներին։
Հետևեք մեզ՝ այստեղ



