Չորս չափահաս ձերբակալվել են 16 երեխաների սարսափելի պայմաններում պահելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Օհայո նահանգում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են չորս չափահասի, այն բանից հետո, երբ 16 երեխա հայտնաբերվել է մասնավոր տանը՝ նրանց կյանքին և առողջությանը սպառնացող պայմաններում, հայտնում է Past.am-ը՝ հղում անելով Associated Press-ին:
Օհայո նահանգի հետաքննչական բյուրոյի և տեղական շերիֆի գրասենյակի կողմից Համդեն փոքրիկ քաղաքում խուզարկություն է անցկացվել։ Տանը եղել են 18 ամսականից մինչև 18 տարեկան երեխաներ։
Հետաքննիչների տվյալներով՝ անչափահասները ապրել են ծայրահեղ ծանր պայմաններում։ Մի քանի երեխաներ անհապաղ բժշկական օգնության կարիք են ունեցել, իսկ երկու ծանր վնասվածքներով ստիպված են եղել ուղղաթիռով տեղափոխվել մասնագիտացված վնասվածքաբանական կենտրոններ։
Բոլոր չորս ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել երեխաների կյանքին և առողջությանը վտանգի ենթարկելու, ինչպես նաև նրանց ֆիզիկական վնաս հասցնելու համար: Վինտոն շրջանի դատախազ Ուիլյամ Արչերը հաստատել է, որ հետաքննությունը շարունակվում է: Իրավապահ մարմինները պարզում են միջադեպի բոլոր հանգամանքները:
Հետևեք մեզ՝ այստեղ



