Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիայի արտաքին գործերի նախարարությանը՝ Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատան վրա անօդաչու սարքերով ենթադրյալ հարձակման կապակցությամբ։The Moscow Times-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ հուլիսի 2-ին դիվանագիտական ներկայացուցչության տարածքի մոտ երկու անօդաչու սարք է նկատվել։ Դրանցից մեկը դեսպանատան տարածք կարմիր ներկով տարա է նետել, իսկ մյուսի վրա, ռուսական կողմի պնդմամբ, ամրացված է եղել պայթուցիկ սարքի մուլյաժ։
Միջադեպի հետևանքով տուժածներ և լուրջ նյութական վնասներ չեն գրանցվել։
Ռուսաստանի դեսպանատունը կատարվածը որակել է որպես դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին ահաբեկելու փորձ և պահանջել Շվեդիայի իշխանություններից ապահովել դեսպանատան անվտանգությունը և հետաքննել միջադեպը։
Շվեդական կողմի պաշտոնական արձագանքը հրապարակման պահին չէր ներկայացվել։
Հետևեք մեզ՝ այստեղ



