Քուրդ զինյալները ստանձնել են Անկարայի ահաբեկչության պատասխանատվությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔուրդ զինյալները, որոնք երբևէ կապ են ունեցել Քրդստանի բանվորական կուսակցության հետ, ստանձնել են Թուրքիայի մայրաքաղաքում երկու օր առաջ տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, որին զոհ է գնացել 28 հոգի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, իրենց կապն ահաբեկչության հետ բացահայտած քրդերը հայտարարել են, որ դա քրդերի հանդեպ Թուրքիայի նախագահ Էրդողանի վարած քաղաքականության պատասխանն էր: Զինյալներն ընդգծել են, որ պատրաստակամ են շարունակելու իրենց գրոհները:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութողլուն հայտարարել էր, որ Անկարայի ահաբեկչության հեղինակը 1992 թ. ծնված Սալեհ Նեսարն է, հաղորդել է «Գազետա.ռու»-ն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



