Գեղարքունիքում Վարդավառը կնշեն Արմաղան լեռան գագաթին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գեղարքունիքում Վարդավառը կնշեն Արմաղան լեռան գագաթին, այս մասին հայտարարություն է տարածել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Հուլիսի 12-ին սիրով հրավիրում ենք Մարտունի խոշորացված համայնքի բնակիչներին, Գեղարքունիքի մարզի բոլոր բնակիչներին և մեր մարզի հյուրերին՝ միասին նշելու տարվա ամենասիրելի տոներից մեկը՝ Վարդավառը, Արմաղան լեռան գագաթին։
Մեզ սպասվում է անմոռանալի օր՝ լի տոնական տրամադրությամբ, երգ ու երաժշտությամբ, հետաքրքիր միջոցառումներով, ջրախաղերով, գեղեցիկ հանդիպումներով և հիասքանչ տեսարաններով՝ բառացիորեն ամպերից վեր։
Եթե ցանկանում եք Վարդավառն ապրել յուրահատուկ միջավայրում, վայելել բնության գեղեցկությունն ու կիսել տոնի ուրախությունը հարյուրավոր մարդկանց հետ, ապա միացեք մեզ։
Սպասում ենք ձեզ՝ միասին ստեղծելու Վարդավառի ամենաջերմ և հիշարժան օրը»,- նշել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



