Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հետ կապված սխալ տեղեկություններ են հրապարակվեկ, հայտնել է ԱԺ մամուլի ծառայությունը։
Հայտարարության համաձայն՝ մեռելոց օրերը լինելու են աշխատանքային:
«Մասնավորապես, նշվել է, թե Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կհամարվեն ոչ աշխատանքային: Նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակվել է:
Տեղեկացնում ենք, որ սա սխալմունք է, և մեռելոց օրերը լինելու են աշխատանքային»,- ասված է հաղորդագրությունում:
Հետևեք մեզ՝ այստեղ



