Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն հայտարարել է հրաժարականի մասին՝ նշելով, որ այլևս չի կարող պահպանել իր սկզբունքներն ու համոզմունքները։ Այս որոշման նախապատմությունն ունի հստակ սոցիալ-տնտեսական և քաղաքական հիմքեր։ Մոլդովան տնտեսական ճգնաժամ է ապրում գազի և էլեկտրաէներգիայի բարձր գների պատճառով, որոնք երկրում պարբերաբար բողոքի ցույցեր են առաջացնում։ Ընդդիմությունն այս ճգնաժամի համար ուղղակիորեն մեղադրում է արևմտամետ կառավարությանը, որը Ռուսաստանի հետ առճակատման ուղի է ընտրել։

Այս իրադարձությունը կարևոր նախադեպ է քաղաքական պատասխանատվության տեսանկյունից, որի համատեքստում անհնար է զուգահեռներ չանցկացնել Հայաստանի ներկայիս իրականության հետ։ Հայաստանն այսօր գտնվում է գրեթե նույն աշխարհաքաղաքական և սոցիալտնտեսական շրջափուլում։ Երկրի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունն ու ավանդական տնտեսական գործընկերների հետ հարաբերությունների սառեցումն արդեն իսկ ուղիղ ազդեցություն են ունենում ներքին կյանքի վրա։ Սակայն, ի տարբերություն Մոլդովայի վարչապետի, որն ստեղծված ճգնաժամի և հանրային դժգոհության ֆոնին նախընտրեց հեռանալ՝ իր երկիրը հետագա աղետներից զերծ պահելու համար, Հայաստանի ղեկավարությունը որդեգրել է բոլորովին այլ վարքագիծ։

Մինչ Մոլդովայում կառավարությունը քաղաքական հրաժարականով ընդունում է սեփական կուրսի ձախողումը կամ գոնե դրա հասցրած տնտեսական վնասները, Հայաստանում տնտեսական ռեալ ճգնաժամը մնում է անտեսված։ Այսօր հայաստանյան գյուղատնտեսությունը կանգնած է լուրջ խնդրի առաջ. գյուղացիների և ֆերմերների՝ ամիսների չարչարանքով ստեղծված բերքը պարզապես փչանում է ջերմոցներում։ Արտահանման շուկաների սահմանափակումները և տեղական սպառման ցածր մակարդակը ոլորտը կանգնեցրել են տոտալ վնասների առաջ։ Այս իրավիճակում կառավարությունը հայ հանրությանը և տուժած գյուղացուն ըստ էության ոչնչով չի օգնում։

Փոխարենը՝ Հայաստանի իշխանությունները հանրային օրակարգը լցնում են արտաքին գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից հնչեցվող «հեռանկարային» խոստումներով։ Այդ հայտարարություններն ու վիրտուալ աջակցության ծրագրերը ներկայացվում են որպես տնտեսական այլընտրանք, սակայն իրականում դրանք որևէ կերպ չեն լուծում կոնկրետ հայ ֆերմերի բերքի իրացման և կուտակված վարկերի մարման հարցը։

Երկու երկրների քաղաքական վարքագծի համեմատությունը ցույց է տալիս, որ մի դեպքում ղեկավարը գերադասում է հեռանալ՝ պահպանելով իր սկզբունքներն ու փորձելով կայունացնել պետությունը, իսկ մյուս դեպքում՝ իշխանությունը, տնտեսական ակնհայտ ձախողումների և սեփական քաղաքացիների կրած վնասների ֆոնին, շարունակում է կառչած մնալ պաշտոններից՝ հանրությանը կերակրելով արտաքին քաղաքական պատրանքներով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համարՏղամարդը խանդի պատճառով սպանել է 3 հոգուՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով Մի քանի րոպեում երեք երկրաշարժ է գրանցվել․ մանրամասներԻնքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորըԻսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԿայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը «Մարդամեկը» սիթքոմը վերադառնում է նոր՝ 3-րդ եթերաշրջանով (լուսանկարներ) 91 տարեկանում կյանքից հեռացել է Օմսկի Պատանի հանդիսատեսի թատրոն դերասան Իգոր Աբրամովը Իսպանիայի վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար Իսպանիայում արտահերթ ընտրություններ են նախատեսված Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկներն ու պարեկներըԱՄՆ ԶՈւ-ն hարվածել է Կարիբյան ծովում թմրաահաբեկիչների նավին. կան զոհեր Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Այդ անտեսման գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիuտական օրակարգերը. ադրբեջանագետ Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Սամբոյի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը 13 մեդալ է նվաճել Մինչեւ 21։00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Կեսարյան վիրահատությունից հետո բժիշկները կնոջ որովայնում ասեղ են թողել․ կինը սարսափելի ցավեր է ունեցելԱԼ․ Պորտուգալիայի հավաքականը, առանց թիմի ավագ Ռոնալդուի, 2:1 հաշվով հաղթել է Նորվեգիային Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ին Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԿոտայքում պարեկների ուղղությամբ կրակոցներ են արձակվել․ 2 պարեկ վիրավորվել է 44-օրյա պшտերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմnւմ միայնակ է հաղթանակի հասել. Տիգրան Աբրահամյան 26-ամյա գեղեցկության թագուհին մահացել է ավտովթարիցԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Առաջին ձյունն է տեղացել Եկատերինբուրգում Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը