Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հանրային ծավալուն հայտարարությամբ՝ անդրադառնալով երկրում ստեղծված ճգնաժամային բարոյահոգեբանական մթնոլորտին և տնտեսական համակարգին սպառնացող անմիջական վտանգներին։

Անցած ընտրական գործընթացներից հետո Հայաստանում սպասվող ներքին կայունության, հանդարտության և հանրային համերաշխության փոխարեն արձանագրվում է լիակատար հակառակ պատկերը, որն է՛լ ավելի է խորացնում հասարակության ներսում առկա վտանգավոր պառակտումը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր հայտարարության մեջ փաստում է, որ հետընտրական իրականությունը բնութագրվում է չարության, լարվածության և ժողովրդից կտրվածության աճով։ Քաղաքական գործիչը հայտնում է, որ ընտրություններին հաջորդած օրերին իր ժամանակի մեծ մասն անցկացրել է Հիսուս Քրիստոսի արձանի շինհրապարակում, ինչը հնարավորություն է տվել որոշակիորեն կտրվելու ընթացիկ բարդ իրականությունից և առկա պետական ու հասարակական խնդիրներին նայելու ավելի լայն, ռազմավարական տեսանկյունից։

Հայտարարության մեջ ԲՀԿ առաջնորդն ընդգծում է, որ թեև իր և իր քաղաքական թիմի հանդեպ իրականացվել են աննախադեպ հարձակումներ ու դրսևորվել է անարդարություն, ինքը նպատակահարմար չի համարում կենտրոնանալ անձնական կամ թիմային խնդիրների վրա, քանի որ այդ հարցերն իրավական և քաղաքական հարթություններում հասցեագրում են իր թիմակիցներն ու իրավաբանները։ Փոխարենը, քաղաքական գործիչը վեր է հանում հանրությանը հուզող և պետության ապագային վերաբերող ամենաարմատական հարցադրումները, թե ինչո՞ւ նույնիսկ ընտրական փուլի ավարտից հետո իրավիճակը երկրում չի հանդարտվում, և ե՞րբ են ի վերջո Հայաստանում տեղի ունենալու դեպի լավը տանող իրական փոփոխություններ։ Այս առումով նա իր խոսքում ուղղակիորեն հարցնում է. «Մի՞թե 8 տարին հերիք չէր, որպեսզի երկրում ձևավորվեր համերաշխության մթնոլորտ... Իսկ գուցե նման խնդիր ընդհանրապես չի՞ դրվել»։

Այս կարևորագույն հարցերին Գագիկ Ծառուկյանը պատասխանում է սեփական հարցադրումներով՝ ուղղված երկրի քաղաքական համակարգին և անցած տարիների կառավարման մշակույթին։ Նա տարակուսանք է հայտնում, թե ինչո՞ւ Հայաստանում այդպես էլ հնարավոր չեղավ հասնել նրան, որ ընտրարշավները լինեն բացառապես ծրագրային, զերծ թշնամանքից, սպառնալիքներից ու ատելության խոսքից։ Գործչի համոզմամբ՝ երկրում իրական և դրական փոփոխություններ հնարավոր կլինեն միայն այն ժամանակ, երբ հասարակությունն ու քաղաքական վերնախավը հասկանան, որ բոլորը գտնվում են մեկ ընդհանուր նավի մեջ, որտեղ ցանկացած պաշտոն, մանդատ կամ անհատական նեղ շահ լիովին անիմաստ կդառնան, եթե այդ ընդհանուր նավը վթարվի։

Անդրադառնալով իր հասցեին շրջանառվող այն թեզերին, թե ինքը ընտրական պրոցես է մտել սեփական կապիտալն ու ունեցվածքը փրկելու համար, Գագիկ Ծառուկյանը շեշտում է, որ իրականությունը հակառակն է։ Նա փաստում է, որ հրաժարվել է իր համար հանդարտ ու անհոգ կյանքից՝ ունենալով միայն մեկ նպատակ՝ օգնել երկրին դուրս գալ ստեղծված ծանր իրավիճակից։ Նա նշում է, որ կարող էր շատերի նման մի կողմ քաշվել և մտածել միայն անձնական բարեկեցության մասին, սակայն երբ տեսնում է, որ հայրենիքը կանգնած է լուրջ խնդիրների առաջ, չի կարող ցուցաբերել անտարբերություն։ Ըստ քաղաքական գործչի՝ հենց անտարբերությունն է հանդիսանում ամենամեծ խնդիրների աղբյուրը, որը գալիս է ընդհանուր տան և ընդհանուր խնդիրների գաղաղափարը խորությամբ չգիտակցելուց ու չզգալուց։ Նոր մտածողությունը, որն այսօր անհրաժեշտ է երկրին, պետք է ենթադրի փոխադարձ հարգանք, իրար լսելու և դիմացինի ուրախությունն ու ցավը կիսելու կարողություն, սակայն ներկայումս հասարակությունը զրկված է այդ գիտակցումից։

ԲՀԿ առաջնորդը մտահոգություն է հայտնում, որ եթե Հայաստանը բախվի լուրջ դժվարությունների ու մարտահրավերների, իսկ երկիրն այժմ ընթանում է հենց այդ ուղղությամբ, ապա տուժելու են բոլորը՝ առանց բացառության, և այդ իրավիճակում հաղթողներ չեն լինելու, քանի որ կորուստները լինելու են ընդհանուր։ Ծառուկյանը շեշտում է, որ իր վերջին շրջանի հանրային գործունեությունը կառուցել է բացառապես ներքին համերաշխության գաղափարի վրա, որը պետք է հանդիսանար հետպատերազմյան վերականգնման հիմնաքարը։ Ցավոք, ներքին համերաշխության փոխարեն, այս ընտրությունների հետևանքով երկրում է՛լ ավելի խորացան չարությունը, լարվածությունը և ժողովրդի պառակտվածությունը։

Հայտարարության մեջ ուշադրություն է դարձվում կադրային քաղաքականությանը և հասարակության ներքին բաժանումներին։ Գործիչը նշում է, որ առաջիկայում պետությունը պարտավոր է լինելու ընդունել դժվար որոշումներ և գտնել լուծումներ, սակայն առկա է կասկած, որ հանրությունն ու իշխանությունները լիովին գիտակցում են պահի լրջությունը։ Ժողովուրդը բաժանված է տարբեր ճամբարների, իսկ ունակ կադրերը, փորձառու մասնագետներն ու գիտելիք ունեցող գործիչները որոշումների կայացման վրա ազդելու որևէ հնարավորություն չունեն և անտեսված են միայն այն պատճառով, որ չեն համարվում «յուրային»։ Սփյուռքին պետության ներսում նայում են որպես օտարի, իսկ ներսի ընդդիմախոսներին՝ որպես թշնամու, ինչը բարդ մթնոլորտ է ստեղծում երկրի ապագայի համար։

Քաղաքական գործչի հայտարարության առանցքային հատվածը վերաբերում է տնտեսական իրողություններին։ Ծառուկյանը խնդրահարույց է որակում այն փաստը, որ նույնիսկ տնտեսությունն է այսօր բաժանվում ռուսամետի և արևմտամետի, ինչը չի կարող նորմալ համարվել զարգացող պետության համար։ Նա մատնանշում է արտաքին շուկաներում ընթացող վտանգավոր գործընթացները, որոնք կարող են ծանր հետևանքներ ունենալ հայկական արտադրողի համար։ 

Գագիկ Ծառուկյանն ահազանգում է, որ ռուսական շուկայում հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները։ Ըստ նրա՝ մինչ երկրում զբաղված են ինքնախաբեությամբ, իրական տնտեսությունը կարող է փլուզվել։ Այս համատեքստում նա բաց տեքստով զգուշացնում է. «Քանի դեռ մենք զբաղված ենք ինքնախաբեությամբ, իրական տնտեսությունը կարող է փլուզվել։ Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները»։ Նման տեմպերով շարունակվելու դեպքում հայ գյուղացին կարող է հայտնվել չքավորության եզրին, գործարարները կանգնելու են սնանկացման փաստի առաջ, պետական բյուջեն ունենալու է լուրջ խնդիրներ, իսկ տնտեսության իրական ճյուղերը կարող են ուղղակիորեն ոչնչանալ։ Տարակուսելի է, թե ինչպես էր կարելի նման իրավիճակ թույլ տալ, և պատասխանը, ըստ գործչի, կրկին հանգում է միասնական երկրի և միասնական խնդիրների զգացողության բացակայությանը։

Իր հանրային խոսքի ավարտին Գագիկ Ծառուկյանն ընդգծում է, որ իր կողմից նախաձեռնված և կառուցվող Քրիստոսի արձանն ու «Նոյյան տապան» համալիրը, բացի երկրի համար ակնկալվող տնտեսական օգուտներից, ունեն խորհրդանշական շատ ավելի կարևոր առաքելություն։ Դրանք կոչված են դառնալու հայ ժողովրդի միասնականության, ընդհանուր նպատակների և ընդհանուր ապագայի խորհրդանիշը, որն այժմ անհրաժեշտ է պառակտվածության ճահճից դուրս գալու և պետականությունը պահպանելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ»Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» «Միջուկային եռյակը Ռուսաստանի անվտանգության հուսալի երաշխիքն է»Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՊեսկով․ Փաշինյանի այցը Ռուսաստան վաղուց էր համաձայնեցվել Երթևեկության փոփոխություն՝ Սարալանջի փողոցում Հայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանՀՀ և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Դիլիջանում քննարկել են 2 երկրների միջև խաղաղության օրակարգը և փոխվստահությանն ուղված հնարավոր միջոցները Ամեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՀութիները նախազգուշացում են արել Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի նոր հարվածների ֆոնին Ինչ է սպասվում ոսկու շուկայումՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ստացե՜ք 2% քեշբեք՝ վճարելով Amio Arca քարտով Էստոնիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը մասամբ բաց պահել Թրամփը բացահայտել է` ինչ էր ուզում Պուտինից փակ դռների հետևում Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Իրանը ցանկանում է նոր ՀՕՊ համակարգ տեղակայել ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին Փոքր վթար՝ մեծ խցանում․ ի՞նչ դեր ունեն ՃՏՊ-ները Երևանի կաթվածահար երթևեկության մեջ և ինչպես ազատվել խցանումերից. մասնագետի առաջարկները Կենսաթոշակառուն կարող է բնակարանը գրավադրել և դրա դիմաց ամսական գումար ստանալ․ հունվարի 1-ից՝ նոր կանոններ Բայրամովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններից ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իրաքի ռազմածnվային ուժերը երկրի տարածքային ջրերում վառելիքի մաքuանենգության կասկածանքով ձերբակալել են երկու նավ Մահшցել է Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահը Լարսը բացվել է բեռնատարների համար