Երևան, 24.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթության ոլորտը մշտապես հայտնվում է քննարկումների կենտրոնում, քանի որ դրանում պարբերաբար կատարվող փոփոխություններն օգնելու փոխարեն ավելի հաճախ խանգարում են ոլորտի զարգացմանը։ Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ փորձեցինք առանձնացնել դպրոցական և բուհական համակարգերում վերջին շրջանում աչքի զարնող մի քանի խնդիրներ։ Օրինակ՝ վերջերս հանրային քննարկման ներկայացվեց նախագիծ, որով, ըստ դրա հիմնավորման, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի փոխարեն 5-րդ դասարանից կդասավանդվի «Անվտանգ կենսագործունեություն» առարկան։ Ընդ որում՝ նախագծի հիմնավորումից պարզ չէ, թե ինչ ծավալով է նոր անունով առարկայի մեջ պահպանվելու զինվորական պատրաստությանը վերաբերող հատվածը։ «Այս պահի դրությամբ հայտնի է միայն վերնագիրը, բովանդակության մասին շատ բան հայտնի չէ։ Ուղղակի կարելի է ենթադրություններ անել, բայց մինչև բովանդակությունը պարզ չլինի, որպես մասնագետ՝ ոչ մի բան չես կարող ասել։ Այո, անվտանգությունը կարևոր է, բայց նոր առարկան գալիս է փոխարինելու նրան, ինչ հիմա ունե՞նք, թե՞ ոչ։ Սա է անհասկանալի, գուցե լրացնելու է, գուցե ամբողջությամբ փոխելու է, որն արդեն մտահոգիչ կարող է լինել։ Այն առարկան՝ ՆԶՊ-ն, որը հիմա ունենք դպրոցներում, շատ օգտակար է հատկապես մեր պատանիների համար, որոնք նախապատրաստվում են ժամկետային ծառայությանը, բանակին։ Նրանք տիրապետում են զենքին, նախնական զինվորական պատրաստությունն իրենց համար շատ լավ հիմք է, որպեսզի հետագայում արագ ինտեգրվեն հայկական բանակում ծառայությանը։ Այս նոր առարկան ենթադրաբար կարող է աղետներին, առողջությանը վերաբերել։ Եթե անգամ այն ինչ-որ չափով ներառի նախնական զինվորական պատրաստության թեմաները, բարդ կլինի առարկային հատկացված դասաժամի ընթացքում հասցնել անդրադառնալ բոլոր կարևոր հարցերին։ Այս գաղափարը տեղավորվում է գործող կառավարության այն կոնցեպցիայի մեջ, որ մեզ մեծ բանակ պետք չէ, փոքր բանակը լրիվ հերիք է, մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, մենք չենք կարող կռվել Թուրքիայի բանակի դեմ։ Կարծում եմ՝ այս տրամաբանությունն է դրված կրթության համակարգում՝ մարդկանց ուղեղների մեջ այդ ամենը ներարկելու և նրանց դրան ընտելացնելու համար»,«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը։

Դպրոցականների շրջանում նաև մեծ իրարանցում է առաջացրել իններորդ դասարանի «Պատմություն» և «Գրականություն» առարկաներից ինտեգրված էսսե գրելու որոշումը։ Հիմնական դժգոհությունը նաև այն է, որ հանձնարարվող թեմաները երբեմն ծանոթ չեն լինում աշակերտներին։ «Շատ ահազանգեր ունեմ ուսուցիչներից։ Նրանք պատրաստ չեն դրան։ Ինձ հարցնում են՝ ինչպե՞ս կարելի է երեխաներին սովորեցնել ինտեգրել գրականությունը և պատմությունը։ Սա նշանակում է, որ ինչ-որ բան արված է դպրոցում առանց նախապատրաստության, մասնագետների վերապատրաստումների, նույնիսկ ուղեցույցների, որ ուսուցիչներն իմանային, թե ինչ պետք է անեն, հետո սովորեցնեին երեխաներին։ Դա, ըստ էության, հիմա դարձել է մեխանիկական ինչ-որ գործընթաց։ Գնահատման չափանիշ չկա, ո՛չ ուսուցիչը գիտի դրա մասին, ո՛չ երեխան, ծնողի մասին էլ չենք խոսում։ Խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել, և հիմա չգիտեն՝ այն, ինչ սովորում են գրականության և պատմության դասաժամերին, ինչպե՞ս կարելի է ինտեգրել և մեկ էսսեի ձևով ներկայացնել։ Ոչ ոք դրանից գլուխ չի հանում»,-նկատում է մեր զրուցակիցը։

Դժգոհությունները շատ են նաև բուհերի ընդունելության քննություններից։ «Այնպես, ինչպես ընդունելության քննություններն անցկացրել ենք խորհրդային ժամանակ, երբ ունեցել ենք պլանային տնտեսություն, այլևս չի կարելի շարունակել։ Պետք է առաջ գնալ և թույլ տալ, որպեսզի բուհերն իրենք ընտրեն իրենց ուսանողներին։ Դպրոցի գործը պետք է լինի ստուգել գիտելիքները և շրջանավարտներին տալ գնահատականներով հավաստագիր, դրանից հետո պետությունը պետք է մի կողմ քաշվի։ Համալսարանները պետք է հայտարարեն իրենց նվազագույն շեմը, և մեր դիմորդները դպրոցներից վերցրած իրենց գնահատականներով պետք է գնան այս կամ այն բուհը։ Թե ինչպես նրանք կընդունվեն, բուհերը պետք է որոշեն։ Պետությունը սահմանում է ինչ-որ տեղեր, քննություններ կազմակերպում, երեխաները տանջվում են, պարապում, ընդունվում, լավ սովորում և ավարտում են, դրանից հետո գնում են նույն պետության մոտ, ասում են՝ քո «տված ձևերով» ամեն ինչ ճիշտ արել եմ, լավ սովորել եմ, գերազանցությամբ ավարտել եմ, հիմա ի՞նչ անեմ, աշխատանք տալո՞ւ ես, պետությունն ասում է՝ չէ, ես իմ ձեռքերը լվանում եմ։ Այս գաղափարախոսությունը պետք է գլխիվայր շուռ տալ և անել այնպես, ինչպես առաջադեմ երկրներն են անում։ Նոր հեծանիվ հնարելու կարիք չկա։ Բուհերը պետք է ընտրեն իրենց ուսանողներին, ապահովեն նրանց աշխատանքի անցնելու գործընթացը՝ գործատուների հետ համագործակցությամբ, տարբեր պրակտիկաներով և այլնով։ Պետությունը որևէ գործ չպետք է ունենա այս հարցում, չպետք է մտնի մատի և մատանու արանքը»,-հավելում է փորձագետը։

Արդեն իսկ խոսվում է այն մասին, որ 160 մասնագիտության բաժիններ թափուր կլինեն։ Կարիք ունե՞նք մասնագիտությունները վերանայելու, արդիականացնելու, իսկ պետության համար կարևոր մասնագիտությունների դեպքում ուսանողներին ինչ-որ կերպ շահագրգռելու անհրաժեշտություն կա՞։ «Բուհերում թափուր տեղերը առաջանում են նույն խնդրի պատճառով, պետությունը մատից հոտ քաշելով պլանավորում է մասնագիտությունները և տեղեր հատկացնում բուհերին։ Դրա տակ դրված որևէ հետազոտություն չկա։ Նաև դա է պատճառը, որ մեր պրագմատիկ դիմորդները դիմում են այն մասնագիտություններով, որոնցով հետո կկարողանան հեշտությամբ աշխատաշուկա մուտք գործել, բայց նաև դա է պատճառը, որ տարեկան հարյուրից ավելի մասնագիտություններով ունենում ենք զրո դիմորդ։ Պլանավորում ընդհանրապես չի կատարվում, չենք ասում՝ այդ մասնագիտությունները կարևոր չեն, բայց այդ մասնագիտություններն ընտրելու համար դիմորդներին պետք է խրախուսել։ Օրինակ՝ ավելացնել անվճար տեղերը, կրթաթոշակներ սահմանել, բուհերն ուսանողներին անպայման կապեն գործատուների հետ, որպեսզի մարդը հասկանա իր ուղին. ընդունվում է, չորս տարի սովորում, գնում է կոնկրետ տեղում կոնկրետ պաշտոնում աշխատելու իքս աշխատավարձով։ Այս ամենը չկա։ Արդյունքում մի կողմից դժգոհում ենք, որ կան թափուր մասնագիտություններ, և մյուս կողմից էլ դժգոհում ենք, որ կա մեծ մրցույթ մի քանի մասնագիտություններով՝ տնտեսագիտություն, կառավարում, իրավագիտություն, բժշկագիտություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ»։

Կրթության ոլորտի մասին խոսել և չանդրադառնալ ևս մեկ կարևոր հարցի չէինք կարող։ Տարիներ ի վեր դժգոհություն է արտահայտվել, որ կրթական համակարգը ներգրավվում է քաղաքական գործընթացներում։ Վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ևս ականատես եղանք ուսուցիչների և անգամ աշակերտների ներգրավվածությանը քարոզարշավի ընթացքին։ Մյուս կողմից՝ տեսնում ենք, թե ինչպես են ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսները զրկվում ազատ արտահայտվելու և դասավանդելու իրավունքներից։ Ի՞նչ անել, որ մեր կրթական համակարգը չներգրավվի քաղաքական գործընթացներում, ով էլ որ լինի իշխանության ղեկին։ «Լավ ձևակերպում եք տալիս՝ ով էլ որ լինի իշխանություն։ Հարցի մեջ նաև պատասխանը կա՝ նայած, թե ով է իշխանության։ Այս պահին իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը, և դա միայն բուհերին չի վերաբերում։ Տեսանք, թե քարոզարշավի ժամանակ ինչպես էին, վարչական մեթոդներն օգտագործելով, ուսուցիչներին, դպրոցականներին, կրթության ոլորտի մասնակիցներին ստիպելով տանում քարոզարշավի, քարոզչական հանդիպումների և այլն։ Շատ կարևոր է առաջին քայլը՝ Հայաստանում պետք է իշխանությունը փոխվի, որպեսզի կրթության մեջ ինչ-որ մի բան կարողանանք անել։ Սա գլոբալ քայլն է։ Երկրորդը՝պետք է փոխել մարդկանց, որոնք կրթության ոլորտում որոշումներ են կայացնում։ Այդ մարդիկ արդեն կուսակցական ճնշման տակ են, իրենց հասկանում եմ, մարդիկ ռեկտորներ են, նրանց նշանակել է այս կառավարությունը, գուցե նրանց վրա ուղիղ ուղղորդում չկա, թե ինչ անեն, բայց այդ մարդիկ ծառայամտորեն, թող ներվի ինձ այս բառն ասելը, էլ ավելի են ծառայում գործող քաղաքական իշխանությանը, քան թե իրենց բուհին կամ ուսումնական հաստատությանը։ Դրա համար պետք է կրթության մակարդակն ու որակը բարձրանա։ Կրթություն ասելով՝ միայն գիտելիքը չենք հասկանում, մեզ մոտ կրթության համակարգը գիտելիքից բացի նաև ստրկամտություն է սովորեցնում, եթե կրթության մասնակիցներին ներգրավում ես քաղաքական քարոզարշավի մեջ։ Այդ գիծն անընդհատ շարունակվում է։ Պետք է գոնե մեկ անգամ կանգնել, հետ շրջվել և գործողություն անել»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ) Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա տուժած Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում Աղջկա հարազատները ծեծել և սպանել են տղային՝ իրենց քրոջը ամուսնության առաջարկություն անելու համարՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցին Փաշինյանի հետ հանդիպմանը Ռումինիայի նախագահը հայտնել է երկրի լիակատար աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը Կապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Ռումինիայի անվտանգային շահերից բխում է, որ Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ, տնտեսական առումով զարգացած. Նիկուշոր Դան Սի Ծինփինը հայտարարել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Կայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան Ջհանյան Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր Ընդդիմադիր գործիչներին սահմանափակելը մեր երկրում դառնում է սովորական. Մենուա ՍողոմոնյանԲժիշկները աղջկա աղիքներից պիրսինգային զարդեր են հանել Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production Փաշինյանի համար ալիևյան սահմանադրության հաստատումը առաջնահերթություն է. Աննա ԿոստանյանԻրանը հայտարարել է, որ կուժեղացնի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ Հայ ժողովրդին պարտադրվող այս սահմանադրությունը դուռ է բացելու դեպի Ադրբեջանի երազած «Արևմտյան Ադրբեջան»՝ քանդելով մեր պետականության հիմքերը. Գոհար ՄելոյանՊրեմիեր լիգա․ 11-րդ տուրի արդյունքներն ու մրցաշարային դրությունը Էրդողանի ուղերձը` «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված Փաշինյանն առաջարկում է հանուն իշխանության «ԱՅՈ» Ալիևին. Նարեկ ԿարապետյանԿոբախիձեն հաջողություն է մաղթել Հայաստանի իշխանություններին սահմանադրական բարեփոխումների իրականացման գործում Եվրոպական խորհրդի նախագահը թվարկել է ԵՄ գագաթնաժողովի հիմնական թեմաները ՌԴ-ն 11-հազարանոց զորախումբ է ձևավորում․ մանրամասներ Ալիևը Փաշինյանին պատանդ է պահում` նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունը. Էդգար ՂազարյանԻնչո՞ւ ինդուկցիոն սալօջախներն այդքան դժվար մտան մարդկանց «սրտերը». «Փաստ»Իրանը հայտարարել է, որ հրաժարվում է բանակցել առանց իր յոթ պայմանների կատարման Բնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Զինված անձինք՝ Երևանի կենտրոնում․ 7 մարդ ձերբակալվել է Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ ԱՄՆ-ը չի համաձայնել կատարել Թեհրանի յոթ նախապայմանները. Ղալիբաֆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Արգելվել է ատոմային զենքի օգտագործումը, ստորագրվել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր. «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Խոշտանգել են 27-ամյա լրագրող ՎիկտորյայինՌԴ-ն 11-հազարանոց զորախումբ է ձևավորում․ մանրամասներ ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը Բաքվից ուշագրավ հայտարարություն՝ Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»Խորհրդարանական ընդդիմությունը պետք է դեմ քվեարկի ալիևյան պահանջներին. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանից կոչով դիմել են հայ ժողովրդին Ինչո՞ւ խաղաղության համաձայնագիրը չի կնքվում. տեսանյութՌյուտեն կոչ է արել ամբողջ հասարակությանը պատրաստել պատերազմի Գավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատանՇահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ»Ռյուտեն կոչ է արել ամբողջ հասարակությանը պատրաստել պատերազմի Իրանում հայտնի երգչուհուն պшտժել են առանց հիջաբի ելույթ ունենալու համար Դասվարն առաջին դասարանցու նկատմամբ ցուցաբերել է տարբերակված բացասական վերաբերմունք, ենթարկել ֆիզիկական և հոգեբանական բռնության. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել նախաքննությունից Արմավիրի մարզում կինը սպիրտ է լցրել ամուսնու վրա և հրկիզել․ տղամարդը մահացել է«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ»