Երևան, 29.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սկեսրայրիս եղբոր անունն էր Վարազդատ։ Նա էլ էր Վարազդատ Վարդանյան։ Մասնակցել էր Հայրենական պատերազմին։ Համարվում է անհետ կորած։ Իմ որդուն նրա պատվին անվանակոչեցին Վարազդատ։ Ստացվում է, որ տղաս նույն ճակատագրին արժանացավ»,-այսպես ենք սկսում Վարազդատի կամ, ինչպես ընտանիքն է նրան մշտապես դիմել, Վարոյի մայրիկի՝ տիկին Գայանեի հետ զրույցը։

Վարազդատը ծնվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղում։ «Շատ աշխույժ երեխա էր։ Բարի, ընկերասեր, պատրաստակամ տղա էր։ Բոլորի հետ անխտիր շփվում էր։ Սիրում էր ձկնորսություն, որսորդություն։ Գնում էր, բարձր լեռներից բազեներ բերում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է մայրիկը։

Վարազդատը սովորել է Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցում։ «Ճիշտ է, մենք գյուղում էինք ապրում, բայց նա դպրոց Վարդենիսում էր հաճախում։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Վարոս ուսումը շարունակեց Վարդենիսի քոլեջում, մասնագիտացավ որպես եռակցող»։

Քոլեջում կրթությունն ավարտելուց հետո 2013 թվականին Վարազդատը մեկնում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Արցախում՝ Հադրութում։ «Շատ լավ զինվոր է եղել, շատ հանգիստ ծառայություն է ունեցել»։ Զորացրվելուց որոշ ժամանակ հետո մեկնել է արտագնա աշխատանքի՝ Ռուսաստանի Դաշնություն։ Հայաստան վերադառնալուց հետո անցնում է պայմանագրային ծառայության։ Նրա ծառայությունն անցել է Վարդենիսի դիրքերում։ Ծառայության ընթացքում պարգևատրվել է պատվոգրերով։

Վարազդատն անցել էր 44-օրյա պատերազմի միջով։ «2020 թվականին՝ պատերազմի ժամանակ, մարդիկ գալիս էին իրենց հետ դիրքերում կանգնելու։ Անհանգիստ օրեր էին։ Բարձր լեռներում էին այդ ժամանակ հերթապահություն իրականացնում։ Ընկերները պատմում են՝ Վարոն մի դիրքից մյուսն էր տեղափոխվում։ Տարիքով ավելի մեծերին ասում էր՝ դուք հանգստացեք, ես կկանգնեմ ձեր տեղը»։ Պատերազմից հետո արժանացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանի։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա մի քանի ուղղությամբ։ Ուղղություններից մեկը Գեղարքունիքի մարզն էր։ «Շատ էի վախենում ստեղծված վիճակից, խնդրում էի, որ դուրս գա պայմանագրային ծառայությունից, բայց նա ինձ մշտապես հանգստացնում էր. «Մամա՛, մի վախեցիր, ամեն ինչ լավ է»։ Շատ ռիսկով էր Վարոս»։

Սեպտեմբերի 12-ին է եղել Վարոյի և մայրիկի վերջին զրույցը։ «Ժամը 12-ի կողմերը զանգահարեց ինձ։ Տեղս անհարմար էր, ասացի՝ Վարո ջան, անհարմար տեղում եմ, թող մնա, մի քիչ հետո ես քեզ կզանգեմ։ Այնքան գործ ունեի այդ օրը, որ այդպես էլ չհասցրեցի իր հետ խոսել։ Ո՞վ կմտածեր, որ այսպես կստացվի։ Ու մինչև հիմա սպասում եմ իր զանգին»։

Մայրիկը հիշում է՝ դրանից օրեր առաջ որդին դիրքերից իջել էր քրոջ որդու ծննդյան օրը։ «Ասաց. «Մամա՛, կդասավորեմ, կիջնեմ այդ օրը։ Ես իմ Ալեքսին պետք է մեքենա գնեմ»։ Թույլտվություն խնդրեց, սեպտեմբերի հինգին դիրքերից իջավ, գնացինք թոռնիկիս նվեր գնելու։ Թոռնիկիս ծննդյան օրը նշեցինք, առավոտյան ասաց, որ պետք է նորից դիրքեր բարձրանա։ Սեպտեմբերի վեցին բարձրացավ դիրքեր, մի քանի օր հետո արդեն այդ պատերազմը եղավ»։

Վարազդատը զոհվել է սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում։ «Մեկ ամսից ավելի փնտրել ենք իրեն։ Մի պահ եկավ, երբ այնպիսի հոգեվիճակում էի, որ միայն մի բան էի խնդրում՝ երանի Վարոյիս գտնեն, որ իր պապիկի ճակատագրին չարժանանա»։ Մայրիկն ասում է՝ ծանր ցավի միջով է անցնում և երանի տալիս, որ որևէ մեկը նույն ցավը չտեսնի։

Ապրելու ուժի մասին։ «Երկու թոռնիկս են ապրելու ուժ տալիս։ Երբ Վարոս իմացավ, որ քույրիկի երկրորդ բալիկը ևս տղա է լինելու, ասաց. «Մա՛մ, ես աղջիկ էի ուզում, ինչի՞ է քույրիկը նորից տղա ունենալու»։ Ծիծաղեցինք։ Ես էլ իրեն առաջարկեցի՝ Վարո ջան, դու ամուսնացիր, աղջիկ երեխա ունեցիր։ Հիմա մեզ այսպիսի քաղցր հիշողություններ են մնացել»։

Հ. Գ. - Վարազդատ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Ակունք գյուղի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Միրաքյան փողոցում բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՎավեր անձնագրի դեպքում պարտադի՞ր է արդյոք այն փոխարինել նոր կենսաչափական անձնագրով ՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՀայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Ճապոնիայում անցկացվող գեղասահքի միջազգային մրցույթում Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգն արժանացել է բրոնզե մեդալի Որ օրերը ոչ աշխատանքային կլինեն գալիք Ամանորին Փաստաբան Արսեն Բաբայանն առաջադրվել է ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածու Ի՞նչ կապ ունեն վարդն ու խաչը մարդու հոգևոր ու գիտական վերափոխման հետ. «Փաստ»Մեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. Ինտեր Մայամին դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆից