Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայկական «հետք». ո՞վ և ինչպե՞ս է ստեղծել առաջին բանկոմատները. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բանկոմատների անհրաժեշտությունն արդեն իսկ ի հայտ էր եկել 20-րդ դարի սկզբին: Անհրաժեշտ էր մի մեքենա, որը կկարողանար կանխիկ գործարքներ իրականացնել առանց մարդու միջամտության: Շատերն էին ցանկանում նախագծել նման ապարատ: Իսկ ո՞վ է հնարել մեր ժամանակներում այդքան տարածված բանկոմատը:

Դա կատարել է ազգությամբ հայ Լյութեր Ջորջ Սիմյանը 1939 թվականին: Հենց նա է հիմք դրել բանկոմատների պատմությանը: Սիմյանը առաջինն է ստեղծել մի մեքենա, որը կարող է կանխիկ գումար ընդունել, և որի միջոցով կարելի է վճարել անդորրագրերը: Նա այն անվանել է Bankograph: Վարկային քարտեր այն ժամանակ գոյություն չեն ունեցել, ուստի եղած գործառույթները բավարար են եղել: Իր ստեղծած սարքի ներսում Սիմյանը տեղադրել է փոքրիկ լուսանկարչական ապարատ փողերը լուսանկարելու համար: Յուրաքանչյուր լուսանկարում դրոշմվում էր ժամանակն ու ամսաթիվը: Յուրաքանչյուր հաճախորդին տրվել է միջոցներ ստանալու մասին անդորրագիր: Գյուտարարը համոզել է բանկերից մեկի ղեկավարությանը՝ փորձարկել պատմության մեջ ստեղծված այդ առաջին բանկոմատը: Այնուամենայնիվ, սարքն ունեցել է մի քանի թերություններ. բանկոմատը կապ չի ունեցել բանկի հետ, փող ընդունել է, բայց չի տվել և եղել է շատ մեծ: Պարզ է, որ նման բանկոմատների պահանջարկը շատ քիչ է եղել, և արդյունքում փորձարկումները շուտով դադարեցվել են:

1967 թվականին Ջոն Շեֆերդ-Բարոնն է շարունակել բանկոմատների զարգացման պատմությունը: Նրա սարքը տեղադրվել է Լոնդոնի հյուսիսում գտնվող մեծ բանկի մոտ: Այս բանկոմատն արդեն ուներ անդորրագրերի հիման վրա կանխիկ գումար տալու գործառույթ, իսկ անդորրագրերը կարելի էր վերցնել բանկի աշխատողից: Հետագայում այդ անդորրագրերի փոխարեն հայտնվել են պլաստիկ քարտերն ու հայտնի PIN կոդերը: Սկզբնական շրջանում քարտային գործարքները նշվել են հենց քարտի վրա դակված անցքերի տեսքով: Այս բանկոմատն ավելի հաջող է ստացվել, բայց դա էլ երկար չի օգտագործվել:

Բանկոմատների պատմության մեջ բեկում տեղի է ունեցել, երբ գյուտարար Դոնալդ Վետցելը ստեղծել է մագնիսական շերտով հայտնի պլաստիկ քարտերը, որոնք պարունակում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները սեփականատիրոջ և նրա գործունեության մասին: Սկզբնապես այդ քարտերը եղել են շատ թանկ և բաշխվել են միայն շատ մեծ բանկերի կողմից: 1973 թվականին բանկոմատը պաշտոնապես արտոնագրվել է: 2005 թվականին իր գյուտի համար Դոնալդ Վետցելը Մեծ Բրիտանիայի թագուհուց ստացել է Բրիտանական կայսրության շքանշան: Ներկայում աշխարհում կան միլիոնավոր բանկոմատներ, ընդ որում՝ դրանց քանակը անընդհատ աճում է:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղաՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծել Ռուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Մինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրություն Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnր Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Նոյեմբերի սարսափելի օրերը․ կենդանակերպի որ նշանների համար ամսվա որոշ օրեր վատ կսկսվենՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ին Դիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւ «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJ Այն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԵրևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանը «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը. ըմբշամարտի ԱԱ ԵՊՀ-ում քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ» Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև. առաջիկա օրերեի եղանակը Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Վենսը` Իրանին է փոխանցել Թրամփի նամակը Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա Մաթևոսյան