Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան Աբրահամյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ պաշտոնական Անկարայի արձագանքն ավելի շատ ոչ թե Իսրայելին, որքան ՀՀ-ին է վերաբերում։
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ պաշտոնական Անկարայի արձագանքն ավելի շատ ոչ թե Իսրայելին, որքան ՀՀ-ին է վերաբերում։
Բանն այն է, որ, բացի Իսրայելին տարբեր ռազմական հանցագործությունների մեջ մեղադրելուց, Էրդողանը Ցեղասպանության փաստը որակել է զրպարտություն։
Մի բան է, որ փաշինյանական իշխանությունը թեման իջեցնում է արտաքին քաղաքական օրակարգից և դրա շուրջ լռություն պահպանում, սակայն իրերի այսպիսի դասավորության պայմաններում հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան մի բան էլ հայերին կմեղադրի տարբեր հանցագործությունների և «պատմական սարսափելի» դրվագների համար։
Ի դեպ, այդ մոտեցումը Թուրքիան տարբեր փուլերում փորձել է կիրառել, սակայն այն ժամանակ, երբ ՀՀ-ն ակտիվ ջանքեր ու գործունեություն էր ծավալում Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, այդ փորձերը խլացվել էին։
Իսկ հիմա, փաշինյանական իշխանության հանցավոր անգործության պայմաններում, Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ինչ էլ ուզում է, որպես փաստ վաճառում է արտաքին լսարանին։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



