Խամենեիի որդին ցանկանում է առաջին անգամ հանրությանը ներկայանալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ցանկանում է իր առաջին հրապարակային ելույթը ունենալ հոր հուղարկավորության ժամանակ, սակայն անվտանգության աշխատակիցները նրան թույլ չեն տալիս դա անել, հաղորդել է «The New York Times»-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Թերթը նշել է, որ նա հանրությանը չի ներկայացել մարտ ամսին նշանակվելուց ի վեր: «[Խամենեին] պաշտոնյաներին ասել է, որ ցանկանում է մասնակցել հուղարկավորության արարողության առնվազն որոշ մասերի: Նա կցանկանար մասնակցել հուլիսի 9-ին Մաշհադ քաղաքում Իմամ Ռեզայի շիական սրբավայրում նախատեսված հուղարկավորությանը և աղոթել հոր համար», - նշվել է հոդվածում:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու պաշտոնյաներ NYT-ին ասել են, որ նրա հայտնվելը քիչ հավանական է, որը պայմանավորված է «նրա թաքստոցին հետևելու» զգուշությամբ:
Հետևեք մեզ՝ այստեղ



