Տղամարդը սպանել է կնոջը՝ նրա ավելորդ քաշի պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանի Հանաշի գյուղում տղամարդը ձերբակալվել է կնոջ սպանության կասկածանքով, հայտնում է Past.am-ը հղում անելով՝ The Times of India-ին։
Հրատարակության տվյալներով՝ զույգն ամուսնացել էր 2024 թվականին։ Սկզբնական շրջանում նրանց հարաբերություններում խնդիրներ չեն եղել, սակայն հետագայում ընտանիքում լարվածություն է առաջացել։
Ըստ քննության՝ ամուսինը և նրա ընտանիքի անդամները կնոջից լրացուցիչ օժիտ էին պահանջում։ Բացի այդ, տղամարդը պարբերաբար վիրավորել և նվաստացրել է կնոջը նրա արտաքին տեսքի և քաշի պատճառով՝ պնդելով, թե նա «չափազանց գեր է» և չի կարող երեխա ունենալ։
Իրավապահների նախնական տվյալներով՝ հերթական վիճաբանության ժամանակ տղամարդը հարձակվել է կնոջ վրա և խեղդամահ արել նրան։
Կնոջ հարազատները կասկածել են, երբ երկար ժամանակ չեն կարողացել կապ հաստատել նրա հետ, ինչից հետո դիմել են ոստիկանություն։
Կասկածյալը ձերբակալվել է, իսկ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում քննությունը շարունակվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ



