Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


10 ոսկե կանոն միշտ անթերի տեսք ունենալու համար

ԼԱՅՖ

Արտաքին տեսքը կարող է շատ բան ասել կնոջ ֆիզիկական և հոգեկան առողջության մասին: Ինչպե՞ս կարելի է միշտ  անթերի տեսք ունենալ:

1. Գեղեցկությունը ներսից է սկսվում

Բավական է նայել մի քանի ժամ առաջ ճյուղից պոկված խնձորին՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում մեր մաշկի հետ: Խնձորը գեղեցիկ է արտաքուստ, սակայն որոշ ժամանակ անց այն սկսում է ներսից փչանալ: Այդպես էլ մեր մաշկը… գեղեցիկ է դրսից, սակայն ներսից այն չէ: Պետք չէ մեղքը բարդել քսուքի վրա՝ մտածելով, թե այն անհրաժեշտ ազդեցությունը չի թողնում: Մտածեք՝ արդյոք օրվա ընթացքում բավականաչափ հեղուկ օգտագործո՞ւմ եք: Մարդ օրական պետք է խմի 2 լիտր հեղուկ:

2. Շարժումը կյանք է

Հնարավո՞ր է արդյոք վնասակար նյութերը օրգանիզմից հեռացնել կոսմետիկ միջոցներով: Իսկ ահա քրտինքը դա կարող է անել: Ամիսը մեկ անգամ շոգեբաղնիք հաճախելը մաքրում է ներսից: Անհրաժեշտ է ֆիզիկական վարժություններ կատարել, որոնք կօգնեն թարմ և գեղեցիկ տեսք ունենալ առանց կոսմետիկ միջոցների:

3. Մրգերը վիտամինների հիմնական աղբյուրն են

Ամառը ստամոքսին հանգիստ պարգևելու հիանալի ժամանակ է: Սեզոնային մրգերը կարող են փոխարինել հագեցած ճաշին և ընթրիքին:  Իսկ տարվա մնացած եղանակներին շոկոլադը և  թխվածքաբլիթները հաճախ փոխարինեք չրերով և ընկուզեղենով:

4. Մերսում

Մերսումը շատ օգտակար է: Եթե հնարավորություն չունեք այն վայելելու Շրի-Լանկայի կամ Մարոկկոյի հանգստյան վայրերում, ապա կարող եք դա անել տեղական լողափերին կամ մերսման սրահներում:

5. Հարթությունը գեղեցկության գրավականն է

Գեղեցկության գլխավոր կանոններից մեկը ժամանակին մազահանումն է: Իդեալական հարթ մաշկի գաղտնիքը անցանկալի մազերի հեռացումը չէ, այլ պրոցեդուրայից հետո դրա խոնավացումը: Լավ խոնավացրած մաշկը չի անհանգստացնի թեփոտությամբ, գրգռվածությամբ և կարմրությամբ:

Մեր ժամանակներում կոսմետիկ միջոցներ արտադրողները կանանց մաշկի փափկացնող միջոցների լայն ընտրանի են առաջարկում: Գելեր, փրփուրներ, լոսյոններ, քսուքներ. այս ամենը գեղեցիկ մաշկի համար պայքարի ձեր հիանալի դաշնակիցներն են:

6. Շատ կարևոր է պեդիկյուրը

Դուք սովորաբար պեդիկյուր ամիսը մե՞կ անգամ եք անում: Դա բավական չէ, քանի որ ոտնաթաթերի մաշկն ավելի արագ է կոպտանում: Անհրաժեշտ է չմոռանալ՝ ամեն օր առավոտյան և երեկոյան պետք է խոնավացնել ոտնաթաթերի մաշկը:

7. Ազատվել ավելորդություններից

Մաշկի չորացած բջիջներ: Ամեն երկու օրը մեկ անհրաժեշտ է դրանցից ազատվել  սկրաբով: Միայն այդ դեպքում մաշկը հարթ տեսք կունենա և կփայլի թարմությամբ:

8. Ձյունաճերմակ ժպիտ

Հնարավո՞ր է արդյոք գեղեցիկ տեսք ունենալ առանց գեղեցիկ ատամների: Ամեն օր մենք ատամների էմալը քայքայող սնունդ ենք ընդունում: Ինչպե՞ս պայքարել դրա դեմ: Անհրաժեշտ է այնպիսի մածուկ ձեռք բերել, որը կօգնի ազատվել ատամների դեղնությունից, ատամնափութից և լնդերի արնահոսությունից: Եվ, իհարկե, պետք չէ մոռանալ ժամանակին այցելել ատամնաբույժին:

9. Իդեալական մազեր

Մազերը գեղեցկության կարևոր գրավականն են: Որպեսզի մազերը ձեզ ուրախացնեն գեղեցկությամբ և առողջ տեսքով, հարկավոր է ամեն օր հոգ տանել դրանց մասին: Նախապատվությունը տվեք միայն այն միջոցներին, որոնք համապատասխանում են ձեզ: Չմոռանաք մազերի համար նախատեսված դիմակների և բնական բաղադրիչների մասին:

Իհարկե, հնարավոր չէ հրաժարվել մազերի ջերմային հարդարումից, սակայն որքան հնարավոր է՝ քիչ օգտագործեք ֆեն և մազերի արդուկ: Ավելի հաճախ սանրեք մազերը, քանի որ այն համարվում է մազերի մերսում, խթանում է արյան շրջանառությանը:

10. Վառ գույները լավ տրամադրության գրավականն են

Ձեր զգեստապահարանում գերակայում են մռայլ գույնե՞րը: Անհրաժեշտ է շտապ գնումների գնալ: Վառ հագուստը շրջապատի ուշադրությունը կհրավիրի ձեզ վրա և կբարձրացնի տրամադրությունը:  Ինչպես հայտնի է, բարձր տրամադրությունը դեպի գեղեցկություն և առողջություն տանող ամենակարճ ճանապարհն է:

Թուրքիայում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը. կա 11 զոհ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է