Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական դիսկուրսում պարբերաբար հայտնվող և հանրային քննարկումների կենտրոնում գտնվող թեմաներից է ընդդիմության կողմից խորհրդարանական մանդատները վերցնելու կամ չվերցնելու հարցը: Ընդ որում, թեման շարունակվում է նաև այն պարագայում, երբ փաստարկված կերպով հայտարարվել է պայքարը նաև խորհրդարանում շարունակելու մասին:

Մանդատների հարցը հաճախ ներկայացվում է որպես սկզբունքային ընտրության կամ քաղաքական լուրջ ճգնաժամի դրսևորում, սակայն խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ մանդատների շուրջ ստեղծված ողջ աղմուկը բացարձակապես կեղծ օրակարգ է: Մանդատ վերցնելու կամ չվերցնելու դիլեման արհեստածին է և չի արտահայտում քաղաքական գործընթացների իրական բովանդակությունը, քանի որ խորհրդարանական երկրներում կամ ներկայացուցչական ժողովրդավարության համակարգերում մանդատը ոչ թե պարգև է կամ անձնական ընտրության առարկա, այլ ընտրողների կողմից տրված իրավական և քաղաքական պատվիրակում, որն ունի հստակ գործառույթներ:

Երբ քննարկումները կենտրոնանում են հարցի վրա՝ արդյոք ընդդիմադիր ուժերը պետք է մուտք գործեն օրենսդիր մարմին, թե բոյկոտեն այն, հասարակության ուշադրությունը շեղվում է բուն քաղաքական բովանդակությունից և ինստիտուցիոնալ խնդիրներից:

Մանդատը սոսկ գործիք է, իրավական կարգավիճակ, որն ապահովում է հանրային ձայների կապիտալիզացիան պետական կառավարման համակարգում: Դրանից հրաժարվելը կամ դա որպես սակարկության առարկա օգտագործելը որևէ կերպ չի փոխում քաղաքական ուժերի իրական կշիռը կամ երկրի առջև ծառացած մարտահրավերների բնույթը: Ընդհակառակը, նման արհեստական թեմաների գեներացումը ստեղծում է քաղաքական գործունեության պատրանք, որտեղ իրական ռազմավարական քայլերին փոխարինելու են գալիս ձևական ընթացակարգային հարցերը:

Միջազգային փորձն ու տարբեր երկրների քաղաքական պատմությունը հստակորեն փաստում են, որ խորհրդարանական մանդատներից հրաժարվելու կամ դրանք չվերցնելու մարտավարությունը երբեք չի հանգեցրել համակարգային փոփոխությունների կամ քաղաքական ճգնաժամերի արդյունավետ հանգուցալուծման: Օրինակ՝ Վրաստանում տարբեր տարիների ընդդիմադիր ուժերը բազմիցս հայտարարել են ընտրությունների արդյունքները չճանաչելու և մանդատները բոյկոտելու մասին՝ փորձելով դրանով հարվածել իշխանության լեգիտիմությանը: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ նման քայլերը միայն հանգեցնում են ընդդիմության մարգինալացմանը, զրկում նրանց պաշտոնական ամբիոնից և ֆինանսական ու կազմակերպչական ռեսուրսներից, մինչդեռ իշխող մեծամասնությունը շարունակում է օրենսդիր գործունեությունը՝ առանց որևէ էական խոչընդոտի: Ի վերջո, ընդդիմադիր ուժերը ստիպված են լինում վերադառնալ խորհրդարան, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է այդ օրակարգի անպտղությունը:

Նմանատիպ պատկեր կարելի է տեսնել նաև Արևել յան Եվրոպայի և Բալկանյան երկրների պատմության մեջ, որտեղ ընդդիմության կողմից խորհրդարանական գործընթացների բոյկոտը և մանդատներից հրաժարվելը չեն ունեցել այն ազդեցությունը, որն ակնկալվում էր: Ինստիտուցիոնալ տեսանկյունից պետական մեքենան ու միջազգային հանրությունը միշտ առաջնորդվում են իրավական ընթացակարգերով: Եթե ընտրությունները կայացել են, և արդյունքներն արձանագրվել են, ապա մանդատների ֆիզիկական առկայությունը կամ դրանցից հրաժարվելը չի չեղարկում ձևավորված քաղաքական իրողությունները: Հետևաբար, խոսել այն մասին, թե մանդատ վերցնելը համագործակցություն է իշխանության հետ, իսկ չվերցնելը՝ արմատական պայքար, նշանակում է պարզունակացնել քաղաքականությունը և այն վերածել կենցաղային ընկալումների մակարդակի:

Զարգացած ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան կամ Եվրոպական միության անդամ պետությունները, մանդատի շուրջ նմանատիպ քննարկումներն առհասարակ բացակայում են, քանի որ քաղաքական մշակույթը թույլ չի տալիս ընտրողի տված քվեն դարձնել շահարկումների առարկա: Նույնիսկ ամենասուր քաղաքական հակասությունների կամ ճգնաժամերի ժամանակ կողմերը հասկանում են, որ խորհրդարանական ներկայացվածությունը պարտականություն է, այլ ոչ թե արտոնություն, որից կարելի է հրաժարվել ըստ քաղաքական նպատակահարմարության: Մանդատը քաղաքական պայքարի իրավական գործիքակազմն է, և դրանից հրաժարվելը հավասարազոր է մարտադաշտը կամավոր լքելուն, ինչը լուրջ քաղաքական միավորների համար անթույլատրելի է:

Այսպիսով, մանդատների թեման արհեստականորեն պահվում է տեղեկատվական դաշտում՝ իրական օրակարգերի և բովանդակային քննարկումների բացակայությունը քողարկելու համար: Լուրջ վերլուծական հարթությունում մանդատ վերցնել-չվերցնելու հարցը չի կարող դիտարկվել որպես քաղաքական գործոն կամ ռազմավարական ընտրություն: Դա ընդամենը տեխնիկական և ընթացակարգային իրողություն է, որի շուրջ ստեղծվող հանրային բանավեճերը ոչ միայն անպտուղ են, այլև վնասակար, քանի որ խեղաթյուրում են քաղաքական ինստիտուտների դերն ու նշանակությունը պետության կայացման գործում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը կhարվածի Եվրոպայում գտնվող ամերիկյան բազաներին, եթե դրանք օգտագործվեն իր վրա hարձակվելու համար. Իրանի Մեջլիսի անդամ Հրապարակել է կադրեր այն տնից, որտեղ առևանգողը պահել է 10-ամյա տղայինՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք Չալաբյան«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն բարի խոսքերի համար, որոնք Դուք ուղղել եք ինձ Ձեր ուղերձում. Ալիևը՝ Թրամփին Փաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանՄեկնարկել է Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի գործունեությունը Կալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանԻնդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել․ փրկարարները որոնում են տասնյակ անհետ կորածների Մենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանԳերմանիայի ավելի քան 450 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացել․ Bild Հանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակով Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկել Մեզ համար միակ կարևոր հարցը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է. ներկայումս դրանում նման պահանջներ չկան. Բայրամով Ուժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան» Օրեր դեկտեմբերին, որոնք դժբախտ են համարվումՀիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՆոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա Գասպարյան Ճապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառով Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան «Ռեալ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել․ Ռոմանոն հայտնել է ֆուտբոլիստի անունը Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու. Հայկ ՍուքիասյանԱՄՆ-ում մեկ օրում հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 7,2 հազար չվերթ Ո՞րն է հայկական երկարակեցության գաղտնիքը․ ՀՀ-ն ռեկորդ է սահմանել Մայրը սպանել է իր երկվորյակ որդիներին՝ իր սիրեցյալին դեմ լինելու համարԹուրքիայում անցկացված COP31-ի մասնակիցները ձախողել են վերջնական փաստաթղթի ընդունումը Աթոյան փողոցում բшխվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում՝ կոտրելով ցուցափեղկն ու ապակիները․ կա 1 զnհ, 1 վիրավnր Պուտինը պարտավոր է կիրառել միջուկային զենք. Մեդվեդևի զգուշացումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի՝ 6-10 աստիճանով «Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Ատալանտա»-ի հետ. Մխիթարյանը մասնակցել է խաղին Իրանի սահմանների մոտ ցանկացած ռшզմական ուժի ներկայությունն անընդունելի է. հայկական կողմը մեզ տվել է անհրաժեշտ հավաստիացումները. Բաղայի ԵՊՀ-ից դասախոսներն ազատվում են իրենց քաղաքական հայացքների և դիրքորոշումների համար. Մենուա ՍողոմոնյանՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան Աբրահամյան «Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկըԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում Քաղաքական գործիչը պետք է ունենա բարոյական պատասխանատվություն. Մհեր ԱվետիսյանԱղջիկը թոշակին տեր կանգնելու համար սպանել է 73-ամյա հորըՌուբլին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 23-ի դրությամբ Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser»-ը և «Nissan X-Trail»-ը. կա վիրավnր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում93 տարեկանում կյանքից հեռացել է գիտնական, պետական գործիչ Գրիգորի Գաբրիելյանցը Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱՄՆ-ում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից բեռնատարի հետ բախnւմից հետո. կան տnւժածներ Հրաժարական կտամ․ ի՞նչ է խնդրում Փաշինյանն ընդդիմությունից