Երևան, 22.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարին հոբել յանական է կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի համար։ Նոյեմբերի 5-ին նա նշելու է ծննդյան 75-ամյակը։ «ԱՐԱՐ» երգչախումբը, որը երկար տարիներ համագործակցում է կոմպոզիտորի հետ, որոշել է նշանավորել նրա հոբել յանը համերգային ծրագրով։ Երգչախմբի և կոմպոզիտորի բարեկամության և երկարատև համագործակցության մասին զրուցել ենք երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, խմբավար Գոռ Մելքումյանի հետ։ Նրա խոսքով, Երվանդ Երկանյանը մեր երաժշտական և հոգևոր մշակույթում առանցքային և կարևոր նշանակություն ունեցող կոմպոզիտոր է։ «Կարևոր է այս մասին խոսել և արձանագրել այս փաստը։ Սա բնավ արվեստագետին արված ինչ-որ հաճոյանքի խոսք կամ նրան շոյելու միջոց չէ։ Կարևոր է ճիշտ ժամանակին գնահատել այն արվեստագետին, որն ապրում է մեր կողքին։ Կազմակերպելու ենք համերգ՝ նվիրված Երվանդ Երկանյանի հոբել յանին, որն արժեքավոր կլինի նաև երգչախմբի գործունեության 14 տարվա ընթացքում։ Կոմպոզիտորի հետ վաղուց ձևավորվել է բարեկամական շփում և ընկերություն, որը բառերով փոխանցել հնարավոր չէ։ Ցանկանում ենք, որ համերգային երեկոն լինի նաև մեր ընկերության, բարեկամության ներկայացումը։ Նշեմ, որ կոմպոզիտորը մեր երգչախմբին նվիրել է մի շարք ստեղծագործություններ, որոնք համերգային երեկոն կդարձնեն էլ ավելի բացառիկ։ Նախատեսում ենք նաև հրատարակել գիրք, որտեղ կլինեն բոլոր այդ ստեղծագործությունները, և դրան կցել խտասալիկ, որտեղ կլինեն ստեղծագործությունների կատարումները։ Սրանք բարդ կազմակերպվող միջոցառումներ են, բայց ոգևորված ենք և լիահույս, որ հավուր պատշաճի կիրականացնենք այդ ամենը։ Միջոցառումները նախատեսված են աշնանը, այս պահին փորձերի ակտիվ փուլում ենք»,-«Փաստի» հետ զրույցում նշում է մեր զրուցակիցը։

Հետաքրքրվում ենք՝ իսկ ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց երաժշտությամբ պարուրված այս բարեկամությունը։ Գոռ Մելքումյանն անկեղծանում է՝ հաճախ է ինքն իրեն նույն հարցը տալիս և չի գտնում այդ ջերմ բարեկամության սկզբնակետը։ «Մի օր ուղղակի սկսեցինք համաքայլ գնալ, կատարել իր ստեղծագործությունները, իրեն հրավիրել մեր համերգներին, շփվել, այցելել իրենց տուն։ Ի դեպ, նշեմ, որ պարոն Երկանյանը և նրա տիկինը՝ Աննա Արևշատյանը, շատ հյուրընկալ ընտանիք են։ Պարբերաբար այցելում ենք իրենց։ Մոտ 14 տարվա մեր ընկերության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը։ Երբ ասում եմ Երվանդ Երկանյան, մտքումս միանգամից հետևյալ բնութագրերն են հայտնվում՝ Մարդ, քաղաքացի, մտավորական և արվեստագետ։ Երբ խոսում ենք Երվանդ Երկանյան մարդու մասին, պետք է հաշվի առնենք նրա կյանքի, այսպես ասած, դրամատիկ կողմը։ Նա ունեցել է կյանքի և՛ լուսավոր, և՛ դժվար պահեր։ Հաճախ է լինում, որ կյանքի և՛ լուսավոր, և՛ բարդ ընթացքները մարդուն իջեցնում են բարձր նշաձողից, բայց նա իր կյանքի բոլոր փուլերում մնացել է հիանալի մարդ։ Քաղաքացու առումով կցանկանամ նշել, որ հաճախ մարդու մեջ ուղղակի ներառում ենք քաղաքացուն՝ հաշվի չառնելով, որ քաղաքացին այն կերպարն է, ով պետք է իր քաղաքացիական պարտքը, դիրքորոշումն ունենա պետության և իրեն շրջապատող այլ իրողությունների նկատմամբ։

Երվանդ Երկանյանի պարագայում կասեմ, որ նա բացառիկ քաղաքացու օրինակ է ազնվության տեսանկյունից, նա մտահոգ է պետության ու հայրենիքի յուրաքանչ յուր խնդրով։ Նա այն մտավորականն է, ով շատ չի խոսում և ավելի շատ իր գործին է տրված, սա քաղաքացու և մարդու վերաբերմունքն է իրականությանը, որում ապրում ենք: Նա ուղղակի եզակի արվեստագետ է, մեծ ոգու և ներշնչանքի տեր մարդ, արվեստագետ, ով անսպառ լիցքերով լիցքավորված մեզ այլ՝ մետաֆիզիկ աշխարհներից կարծես անվերջ փոխանցում է նյութեր, որոնք այլ լեզվով ուղղակի թարգմանելի չեն։ Դա այն երաժշտության լեզուն է, որի մոգական վարպետն է կոմպոզիտորը»,-ասում է «ԱՐԱՐ»-ի խմբավարը։

Մեր զրույցի ընթացքում նա ևս մեկ՝ իրենց երգչախմբի համար կարևոր հանգամանք է առանձնացնում։ «ԱՐԱՐ»-ը պետական երգչախումբ չէ, բայց այս հանգամանքը որևէ կերպ չի խանգարում կոմպոզիտոր Երկանյանին մշտապես լինել իրենց կողքին։ «Ունենք պետական լավ որակի երգչախմբեր, և կոմպոզիտորներն ու ստեղծագործողները հակված են հաճախ իրենց ստեղծագործությունները նվիրել այդպիսի խմբերին, որոնք համարվում են պրոֆեսիոնալ։ Սա խորհրդային տարիներից եկած ձևակերպում է, այն է՝ երբ խումբը պետական է և ֆինանսավորվող, նա պրոֆեսիոնալ է, երբ պետական կարգավիճակ չունի, կարծես ոչ պրոֆեսիոնալ է։ Կցանկանայի, որ այս մտածելակերպը մեր իրականության մեջ չլինի։ Եթե արվեստագետների ազատ ստեղծագործող խումբը չունի պետական ֆինանսավորում, դեռ չի նշանակում, որ իր գործին վերաբերվում է ոչ պրոֆեսիոնալ, մեր երգչախմբի պարագայում՝ առավել ևս։ Մեր առաջին նշաձողը պրոֆեսիոնալիզմն է։ Մեր՝ պետական կարգավիճակ չունենալը որևէ կերպ չի խոչընդոտել և խանգարել կոմպոզիտորին մեզ հետ լինել մտերիմ և ջերմ։ Կցանկանայի սա տարածվեր մյուս ստեղծագործողների վրա, որովհետև սա առանձնակի ջերմություն և ոգևորություն է արթնացնում յուրաքանչյուր ստեղծագործ մարդու մոտ, ով նկատում է իր թիկունքում կանգնած մտավորականների աջակցությունը»։

«ԱՐԱՐ»-ի երգացանկում մշտապես ներառված են կոմպոզիտորի երեսունից ավելի ստեղծագործություններ։ «Եղել են համերգներ, որոնց ընթացքում հնչել են միայն կոմպոզիտորի ստեղծագործությունները, մեր գրեթե բոլոր համերգներին, եթե դրանք չունեն կոնկրետ ուղղվածություն, մշտապես հնչում են նրա ստեղծագործությունները։ Հուրախություն մեզ, մեր սիրելի կոմպոզիտորը վերջին տարիներին հատկապես գրեթե միշտ ներկա է մեր համերգներին։ Դա և՛ մեզ, և՛ իր համար է կարևոր։ Ցանկանում ենք, որ մեր բարեկամությունը շարունակվի երկար տարիներ։ Մաղթում ենք նրան քաջ առողջություն, որպեսզի կարողանանք դեռ երկար վայելել իր ներկայությունը»,-եզրափակում է Գոռ Մելքումյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԻրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն«Ուժեղ Հայաստան»-ն աշխատելու է, պայքարելու է՝ խոսք տված բոլոր ծրագրերը իրականացնելու համար․ Նարեկ ԿարապետյանԴպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտությունԴեղի կեղծ խմբաքանակ․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այնՄեր խմբակցությունը նույնիսկ ամենավառ երազում չի ուզում հիշել ձեր՝ երեք պատերազմ բերած հնգամյա անցյալը. Լիաննա ԳասպարյանՀայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնըԻրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափովՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՇնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ․ Սամվել ԿարապետյանԸնտրությունից առաջ կենսաթոշակ բարձրացնելը ոչ այլ ինչ էր, քան այն գնահատականը, որը տվել ենք․ Լիանա ՄանուկյանԱրեգա Հովսեփյանը Հարություն Հարությունյանի մասինժողովրդի միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը դարձրել եք ՔՊ-ի քարոզչամեքենա. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվեի» մեծ ու հզոր թիմը համակարգողի կողքին է ՔՊ-ի կարկառուններ, Արցախը չենք ճանաչում ու չենք ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի ազատ արձակման օրվա հիշարժան դրվագները մեկ ֆոտոշարքովՍյունիքի պատմությունը՝ նոր բացահայտումներով․ ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում մշակույթի պահպանմանըՔՊ-ն ժողովրդին բերել է 3 պատերազմ, իսկ քպականներին՝ պարգեւավճարներ․ Շիրազ Մանուկյան «Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBankՔաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետԼավրովի կոշտ նախազգուշացումը Մեծ Բրիտանիային անհանգստություն է առաջացրել Լոնդոնում ԻԴԵԱԼ համակարգի Էջմիածնի մասնաճյուղը իր դռներն է բացել՝ Լեոնիդ Ազգալդյան 1/52 հասցեումԼեհաստանը կիսով չափ կրճատել է օտարերկրացիների համար աշխատանքային վիզաների քանակը Էդ ձեր «նախկին-ներկան» սպառել ա իրան, ֆիքսեք՝ մենք «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ենք. Գևորգյան Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (Photo 18+)Վստահ եմ, մի օր դուք հասնելու եք Տիգրան Մեծին, լինելու ա տենց խնդիր, որ ասեք՝ ինքն ա մեղավոր․ Արամ Վարդևանյան Աշխարհի ամենատարեց մարդը նշել է իր 117-ամյակը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբԹունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է Իրանին աջակցող երկրների դեմ միջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքները Արդարությունը վերականգնված է, Ավետիք Չալաբյանն` ազատության մեջՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր Ավելի լավ է պատերшզմն ավարտել հենց այսօր, քանի դեռ մենք գտնվում ենք ուժի և արժանապատվության դիրքում. Փեզեշքիան Կառավարության մոտեցումը Գյումրու հանդեպ նման է երեխայից նեղացած ծնողի. Մխիթարյան Մալիշկայի «ուրվականը» անհետացե՞լ է․ գյուղում մի քանի օր է՝ հանգիստ է Ինչո՞ւ չեք ուզում Փաշինյանը գա ԱԺ․ ես անհամբեր եմ նրա հետ հանդիպմանը, բայց պետք է այնպես անենք, որ նրա փոխարեն Սամվել Կարապետյանը գա. Էդգար ՂազարյանՄայրը թույլ է տվել անհայտ տղամարդկանց բազմիցս սեռական բռնության ենթարկել իր չորս և յոթ տարեկան դուստրերին՝ գումարի դիմացՎեհափառ Տեր, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է Ձեզ հոբելյանական տարեդարձի կապակցությամբՔաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի գործով դատական նիստը` ուղիղ Օգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համար Ավետիք Չալաբայանը դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատ կարձակվիՎառելիքային ճգնաժամի նոր ալիք՝ Ռուսաստանում. բենզինի գները բարձրանում են