Դանակահարություն ավտոտեխսպասարկման կետում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 16-ին, ժամը 13-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դավիթաշեն թաղամասից մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1982 թ. ծնված Սերյոժա Խ.-ն և 1979 թ. ծնված Ռոլանդ Թ.-ն, ովքեր ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 46/5 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում, վիճաբանության ժամանակ, Սերյոժա Խ.-ին և Ռոլանդ Թ.-ին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 1990 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Անդրանիկ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



