Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այս տարեց տղամարդը մահացավ՝ ընտանիքին թողնելով այս հուզիչ նամակը

ԼԱՅՖ

Blog.1in.am-ը գրում է.

Ջեյմս Ֆլանագանը՝ Նյու Ջերսիից, իր թոռներին շատ սիրող պապիկ էր: Իր վաղաժամ մահվանից առաջ նա իր հինգ թոռնիկներին նամակ է թողել, որտեղ նա շարադրել է երջանիկ կյանքի համար տպավորիչ խորհուրդներ:

Այս նամակով նա ոչ միայն իր թոռներին է ոգեշնչել, այլ շատ ուրիշ մարդկանց:

Blog.1in.am-ը ներկայացնում է այս հուզիչ պատմությունը:

Grandkids-Offers-Life-Lessons-For-The-Rest-Of-Us

Իմ թանկագին Ռայան, Կոնոր, Բրենդոն, Չառլի և սիրելի Մերի Կետրին:

Իմ իմաստուն և հեռատես աղջիկ Ռեյչելը պնդում էր, որ ես ձեզ համար մի քանի կարևոր խորհուրդներ գրեմ, որոնք ինձ կյանքն է սովորեցրել: Ես գրում եմ ձեզ այս նամակը 2012 թվականի ապրիլի 8-ին, իմ 72-րդ տարեդարձի նախօրեին:

1 Ձեզանից յուրաքանչյուրն իսկական Աստծո պարգև է, ինչպես ձեր ընտանիքի, այնպես էլ ողջ աշխարհի համար: Միշտ հիշեք այդ մասին: Հատկապես այն պահերին, երբ կասկածների և հուսահատության սառցե քամին կներխուժի ձեր կյանք:

2 Ոչ ոքից և ոչնչից մի վախեցեք, երբ հարցը վերաբերում է կյանքից լիարժեք հաճույք ստանալուն: Հետևեք ձեր երազանքներին և հույսերին, չնայած այն բանին, թե որքան անհասանելի կամ տարօրինակ կթվան դրանք ուրիշներին: Շատերը չեն անում այն, ինչ իրենք են ուզում, միայն նրա համար, որ անհանգստանում են, թե ինչ կասեն կամ կմտածեն ուրիշները: Խուսափեք վատատես մարդկանցից: Կյանքում ամենավատ բանն է՝ շրջվել հետ և ասել. «Ես պետք է, ես պիտի…»: Ռիսկի դիմեք, սխալներ արեք:

3 Այս աշխարհում բոլորը շատ սովորական մարդիկ են: Ոմանք ցանկանում են կրել «զիլ» գլխարկներ, ոմանք երազում են հարգարժան կոչումների մասին կամ իշխանության և ցանկանում են, որ իրենց բոլորից վեր համարեն: Մի հավատացեք նրանց: Նրանք նույնպես ունեն կասկածներ, վախեր, հույսեր: Նրանք ուտում են, խմում են, քնում են, գազեր են բաց թողնում՝ բոլոր մարդկանց նման:

265a9f16f17b33ae98df961bd5330f06

4 Ցուցակ կազմեք, թե ինչ եք ուզում այնել այս կյանքում. Գնալ ինչ-որ տեղ, սովորել ինչ-որ բան, օտար լեզու սովորել, ինչ-որ յուրահատուկ մեկին հանդիպել: Երկար ցուցակ գրեք, և ամեն տարի դրա մի փոքր մասն արեք: Մի ասեք ինքներդ ձեզ. «Ես դա վաղը կանեմ, կամ մյուս ամիս, կամ մյուս տարի»: Քանի որ այդ դեպքում, այդ բանն այդպես էլ չի արվի:

5 Առաջնորդվեք այս իռլանդական ասացվածքով. «Գովաբանեք երեխային, և նա հաջողակ կմեծանա»:

6 Բարեհամբույր եղեք և արեք ամեն ինչ, ուրիշներին օգնելու համար, հատկապես թույլերին, վախեցածներին և երեխաներին: Յուրաքանչյուրն իր խնդիրներն ունի և յուրաքանչյուրին պետք է ձեր աջակցությունը:

7 Չմտնեք բանակի այն շարքերը կամ այլ կարմազմակերպություններ, որտեղ սովորեցնում են սպանել: Պատերազմը չարիք է:

8 Որքան հնարավոր է շատ գրքեր կարդացեք: Դրանք ուրախության, իմաստության և ոգեշնչման հիանալի աղբյուր են: Դրանց պետք չեն ո՛չ մարտկոցներ, ո՛չ ինտերնետին միանալու սարքեր, դրանք կարող եք վերցնել ձեր հետ, ուր որ ցանկանաք:

9 Ազնիվ եղեք:

10 Ճանապարհորդեք: Մշտապես ճանապարհորդեք, հատկապես երիտասարդ ժամանակ: Մի սպասեք, թե երբ «բավականաչափ» գումար կունենաք, կամ, թե երբ «հաջողակ պահ» կլինի: Այդպես, դա երբեք տեղի չի ունենա: Հենց այսօր զբաղվեք ձեր անձնագրի հարցերով:

11 Ձեր համար ընտրեք մասնագիտություն և աշխատանք, որը դուք կսիրեք: Պետք չէ բացառել, որ կլինեն դժվար պահեր, բայց հիմնականում, աշխատանքից պետք է հաճույք ստանալ: Խուսափեք աշխատել՝ միայն հանուն գումարի: Դա ձեր հոգուն վնաս կհասցնի:

Close-up of love letter and fountain pen

12 Մի բղավեք: Դա երբեք չի օգնում, այլ միայն ցավ է պատճառում ձեզ և ուրիշներին: Միշտ, երբ ես բղավել եմ, ես ոչնչի չեմ հասել:

13 Միշտ պահեք երեխաներին տված ձեր խոստումները: Երբեք մի ասեք «տեսնենք», եթե ցանկանում եք ասել «ոչ»: Երեխաները ձեզանից ճիշտ են սպասում, տվեք նրանց այդ ճիշտը սիրով և բարությամբ:

14 Երբեք սեր մի խոստովանեք այն մարդուն, ում չեք սիրում:

15 Ապրեք՝ բնության հետ ներդաշնակության մեջ: Գնացեք անտառ, սարեր, լողափեր, անապատներ: Դա կարևոր է ձեր հոգու համար:

16 Այցելեք Իռլանդիա: Դա այն վայրն է, որտեղ ծնվել է, սկիզբ է առել մեր ընտանիքի ոգին:

17 Գրկեք այն մարդկանց, ում սիրում եք: Հենց հիմա ասեք, թե որքան շատ եք սիրում նրանց, մի սպասեք, որ շատ ուշ լինի:

18 Շնորհակալ եղեք: Իռլանդական մի ասացվածք կա. «Այսօր մեր կյանքի օրն է, և այն չի կրկնվելու: Ապրեք ամեն օր՝ այս մասին հիշելով»:

bigstock-Grandpa-s-Hand-4401739

Թուրքիայում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը. կա 11 զոհ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է