Վրաստանը արտաքսել է ավելի քան 50 օտարերկրացու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները ամսվա սկզբից արտաքսել են 54 օտարերկրացու, որոնց թվում կան նաև Ռուսաստանի քաղաքացիներ։ Այդ մասին ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
ՆԳՆ տվյալներով՝ Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Բելառուսի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Նիգերիայի, Պակիստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ֆիլիպինների և այլ երկրների քաղաքացիներ։
Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստան։
Վերջին շրջանում Վրաստանում ակտիվ պայքար է ընթանում անօրինական միգրանտների դեմ։ Երկրի խորհրդարանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը՝ պարզեցնելով արտաքսման, ինչպես նաև միգրանտների խուզարկության ընթացակարգերը։ Ամեն ամիս Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է տասնյակ օտարերկրյա քաղաքացիների արտաքսման մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ



