Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարծում ենք՝ շատերը կհամաձայնեն, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձնական տարածքում նրա կենդանիները շատ ավելի լավ պայմաններում էին պահվում, խնամվում, քան Երևանի կենդանաբանական այգու բոլոր գազաններն ու թռչունները միասին վերցրած: Չէ, մենք Գագիկ Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին իշխանությունների կողմից քնեցնելով սատկացնելու խայտառակ իրողության վրա շատ չենք կենտրոնանա: Առանց այն էլ բոլոր հարթակներում կամ պարզապես բակերում ու խոսքուզրույցի ժամանակ մարդիկ իրենց բացասական վերաբերմունքն արտահայտում են: Փաստն ակնհայտ է. նույնիսկ եթե «հալած յուղի» տեղ ընդունենք ՔԿ տարածած հաղորդագրությունը՝ «ապօրինի որսի» ու զուգահեռ այլ հանգամանքներով (չնայած, դա անհնար է «հալած յուղի» տեղ ընդունել՝ առանց բանականությունից ու ողջամտությունից հրաժարվելու), միևնույնն է, հազվագյուտ կենդանու անկման համար մեղավորությունն իշխանությունների վրա է:

Շատերը ենթադրում են, որ առյուծներից մեկին նպատակային են սատկացրել, որպեսզի հավել յալ ցավ պատճառեն քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին, որ այդ առյուծի ձագերին անձամբ է խնամել, մեծացրել: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ էր նկատել, որ կենդանի պահող, խնամող մարդու համար նման կորուստը ցավ է, հոգեբանորեն ճնշող հանգամանք: Ի դեպ, երեկ փաստաբան Էմին Խաչատրյանն էլ նշեց, որ Գագիկ Ծառուկյանը առյուծի անկման մասին տեղեկությունը շատ ծանր է տարել և վրդովված էր: Այո, բայց կարող եք չկասկածել, որ այդ ամենից մեկ այլ անձնավորության «հոգին փառավորվել է»:

Ու որքան էլ անընկալելի լինի «իրեղեն ապացույց» շնչավոր կենդանիների առգրավումը և իրենց պահման սովորական վայրից քնեցնելով տեղափոխելը, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստ է և գնում է ավելի ու ավելի «հեռուները»: Թվում էր, թե՝ էլ ո՞ւր: Բայց պարզվեց, որ ընկնելու տեղ դեռ ունեն:

Խոսքը Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու կադրերի մասին է, որ նույն իշխանությունները մոնտաժել ու տարածել են: «Բոլիվուդը» (հնդկական կինոարտադրության կենտրոնը) ցնցված ու զարմացած է. առավոտ կանուխ տասնյակ դիմակավորներ զենք-զրահով վազելով գրոհում են Ծառուկյանի առանձնատունը: Մարդն իր տան դռանն է մոտենում, մի 10-15 հոգով թափվում են վրան, տապալում հատակին... Չէ, բայց իսկապես, էլի. խմբովի հարձակվում են 70 տարեկան մարդու վրա, որն ակնհայտորեն չէր էլ պատրաստվում դիմադրություն ցույց տալ կամ, ասենք, հարվածել իր տուն ներխուժած որևէ մեկին: Մարդու ձեռքերին ձեռնաշղթաներ են փորձում հագցնել, այն էլ, պարզվում է, Ծառուկյանի դաստակի չափսով ձեռնաշղթա էլ չկա: Խորհրդանշական դրվագ է, ինչ խոսք...

Մի խոսքով, տհաճագույն, վանող ու էժանագին շոու, եթե կուզեք՝ «մասկի շոու», գումարած՝ առյուծների մահացու «առգրավումը»:

Կամ այդ ձերբակալության «տեսարանի» մեջ ի՞նչ երևելի բան կար, որ դա հանրայնացնում են: Իրենց ցածրության աստիճա՞նն էին ուզում մեկ անգամ ևս ցույց տալ: Թե՞ այդ ամենի ամբողջ նպատակը վերը ակնարկված անձնավորության «հոգին փառավորվելու» պահն ապահովելն էր:

Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի դեմ այս լայնածավալ հետապնդումները գերազանցապես քաղաքական պատճառներ ունեն ու քաղաքական նպատակներ են հետապնդում: Պարզ է նաև, որ այդ ամենը տեղավորվում է ընդդիմադիրների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու մասին Նիկոլ Փաշինյանի նախընտրական սպառնալիքների (խոստումների) շրջանակում:

Բայց, ամեն պարագայում, եթե մի կողմ դնենք զուտ քաղաքական ու զուտ իրավական հարցադրումները (դեռ բազում առիթներ կլինեն դրանք դիտարկելու), փորձենք ավելի խորքով ընկալել, թե ինչի մասին են խոսում վերը նկարագրված իրավիճակներն ու պահերը: Բացի այն, որ ոչ մի լավ բանի մասին դրանք չեն «խոսում», նման դրսևորումները վկայում են իշխանական ուժի քինախնդրության, մանրախնդրության, ցավեցնելու, վնասելու «աշխարհընկալման» մասին: Ամենից վատն այն է, որ պետական մարմինները, հարկայինը, իրավապահ համարվող կառույցները, ու, որ ամենավիրավորականներից մեկն է, ԱԱԾ-ի նման կառույցը, կներեք, բայց մի տեսակ խաղալիք են դարձրել: Ցավալի է, բայց դարձրել են անձնական քմահաճույքները բավարարելու գործիք: Այսինքն, ինչ կառույց կա, դրանց գոյության միակ իմաստը հանգում է 1 անձնավորության «հոգին փառավորելո՞ւն»:

Այս օրերին նկատվեցին նաև սուր արձագանքներ, թե «ո՞ւր են կենդանասեր ներկայացողները», կամ՝ «անգամ առյուծին սատկացրեցին»...

Բայց այդքան մարդու մահվան մատնեցին, մահվան պատճառ դարձան, մի առյուծն ի՞նչ է իրենց համար: Փաշինյանի իշխանավարման շրջանում բանտարկյալը հացադուլից մահացավ բանտային պայմաններում: Իշխանությանն ակտիվ քննադատող Արմեն Գրիգորյանին հենց դատարանի դահլիճում մահվան հասցրեցին: Հղի կնոջը գցեցին վարչապետի «ավտոբուսի» տակ, Փաշինյանի նախընտրական պաստառը պատռելու համար Արմեն Հովհաննիսյանին տարան ոստիկանության բաժին, հետո՝ հոգեբուժարան, հետո կախված հայտնաբերեցին ու հայտարարեցին, թե՝ ինքնասպան է եղել... Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ իրենց իշխանության մակերեսային ու անլուրջ վերաբերմունքի հետևանքով հազարավոր մարդիկ մահացան: Բանակցային գործընթացը հանգեցրին պատերազմի ու հազարավոր տղաների մահվան մատնեցին:

Արցախն ուրացան...

Դագաղի կափարիչ ճոճելով՝ 2018-ին եկան իշխանության ու... ինչի ձեռք են տալիս, ինչի դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ:

Լավ, չմահացածների, այսինքն՝ տակավին ապրողների մասին:

Հպարտ-հպարտ հայտարարում են, որ միաժամանակյա խուզարկություններ են արել Գագիկ Ծառուկյանին պատկանող կամ նրան առնչվող միանգամից 70 տնտեսվարող ընկերություններում: Ցեմենտի գործարան, ժամանցի կենտրոն, հյուրանոց, լցակայաններ, «Օլիմպավան»: Ո՞ր մեկն ասես: Զանգվածային գրոհ՝ 70 տնտեսվարող ընկերության վրա:

Որ ի՞նչ: Ախր, բոլորը հարկատու, գրանցված, օրինական գործող ընկերություններ են: Վստահաբար, միայն Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական գործունեության ակտիվացմանը զուգահեռ հարկային խոշորացույցի ու մամլիչի տակ հայտնված ընկերություններ: Լավ, եթե անգամ խուզարկում են, ստուգում են, մարդկանց ինչո՞ւ են գործազուրկ դարձնում, ինչո՞ւ են զրկում եկամտի և տուն պահելու հնարավորությունից:

Ի վերջո, խոսքը 10 կամ 20 մարդու մասին չէ, այլ առնվազն՝ 10 հազար, իսկ եթե ընտանիքներով հաշվենք, ապա՝ մի քանի տասնյակ հազար:

Ի՞նչ է սա, եթե ոչ՝ հազարավոր մարդկանց վատություն անել: Միտումնավոր, կանխամտածված: Ելակետն էլ, թերևս, այն է, որ դե՝ «...քանի որ Ծառուկյանին պատկանող ընկերություններում են աշխատում, ուրեմն, հաստատ ՔՊ-ին չեն ձայն տվել, ուրեմն՝ թշնամի են, ընտրակաշառակեր, պիտի նրանց գործազրկել, ճնշել, հալածել»:

«Արարատցեմենտի» աշխատողները ահազանգում ու վկայում էին տեսախցիկների առաջ, որ այնպես են վրա տվել, որ թույլ չեն տվել հումքի բովման տեխնոլոգիական ընթացքը բնականոն ավարտին հասցնել և հետո դադար տալ: Ու, շատ հնարավոր է, ձեռնարկությունը խոշոր վնաս է կրել դրա հետևանքով:

Մի քիչ շատ թանկ չի արժենո՞ւմ երկրի, պետության ու ժողովրդի վրա մեկ անձի «հոգու փառավորումը»՝ այս համակողմանի անփառունակության խորապատկերում: Չնայած՝ երբ չի թանկ նստել որ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներԵրևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԴպրոցական հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը մոտ 50 հազար ուսումնական հաստատություն է ստուգել Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Քանի մահ է եղել բանակում վերջին մի քանի ամսում․ ինչու են առեղծվածային մահերը գնալով շատանում բանակումՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Պաշտպանության նախարարի տեղակալը այցելել է ՊՆ N զորամաս, ուսումնասիրել իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԴպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Իշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ Սավգուլյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո Զոհերի մեջ երեխաներ կան․ Ուկրաինայի հերթական արյունալի գիշերըՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանՆոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն․ Արտակ Զաքարյան ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Դպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՊուտինը Թրամփին է փոխանցել Իրանի տեսլականը hակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը Airbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվել Տարածաշրջանում անվտանգությունն անհնար է ապակայունացնող գործողությունների պահպանման դեպքում․ Փեզեշքիան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունՌուսաստանը ԱՄՆ-ին Ուկրաինայի հարցով որևէ զիջում չի առաջարկել դիզվառելիքի վերաբերյալ համաձայնագրի դիմաց. ISW Ժամանեցինք Վայոց ձորի մարզ, կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը. Փաշինյան Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ Թրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում 8-ամյա տղան անզգուշաբար ընկել է ջրհորըՔաղցկեղի դեղերի գները Հնդկաստանում կարող են նվազել մինչև 70 տոկոսով Փաշինյանի գլխավորությամբ Ամուլսարի հանքը «կբացեն». ովքեր են մեկնել Վայոց Ձոր Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենա ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԻնչ տեսք ունեն թոշակները զարգացած երկրներում. ինչ վիճակում է հայ թոշակառունՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան «Ալ-Նասրը» խոշոր հաշվով հաղթեց «Ալ-Դիրիային»․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 980-րդ գոլը Միջին վիճակագրական քաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Տիգրան Աբրահամյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Երևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրա Ինչ անակնկալ գին կունենա ոսկին 2026 թվականի վերջին