Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինձ համար սա բնավ անակնկալ չէր։ Ընդհակառակը՝ նույնիսկ ավելի վաղ էի սպասում, որ սրանք կգնան նման ստոր, ապաքաղաքական, հակաքաղաքագիտական պահվածքի ու քայլերի։ Նա երեսուն և ավելի օր գեներացնում էր ատելություն, սպառնալիք։ «Պատերով տալ», «ասֆալտին փռել», «գետին լիզել» և նման բառապաշարը խոսում էր այն մասին, որ տրամադրված էր բավականին լուրջ և հաջողություն ունենալու դեպքում գնալու էր իր ասածի իրագործմանը։ Նա անոնսել էր, թե ինչեր է անելու։ Ասում էր, չէ՞, «եռագլուխ կուսակցությունը պետք է գլխատել», բոլորը պետք է ունեզրկվեն, կուլակաթափ արվեն, բոլորը պետք է դառնան բոմժ, Գագիկ Ծառուկյանի տունը պետք է սարքեմ ծերանոց և այլն։ Այս մարդն ատում է հարուստ, կայացած մարդկանց։ Այս մարդը գենետիկ ատելություն ունի հարուստ, կայացած, արժեք ստեղծած մարդկանց հանդեպ՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից, հասարակական դիրքից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արմեն Հովասափյանը, երբ քննարկում ենք վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների կանխատեսելիությունը։ Ընդգծում է՝ այս մարդն ունի հակակրանք, տրավմատիկ ատելություն հասարակության ունևոր հատվածի նկատմամբ։

«Տեսանք այն խայտառակ տեսանյութը, թե ինչպես էին բերման ենթարկում Գագիկ Ծառուկյանին։ Բնավ կասկած չունեմ, որ մարդկանց հատուկ ցույց էին տալիս, թե ինչպես են ուժեղ Ծառուկյանին մի քանի տասնյակ հասուն տղամարդիկ փորձում գետնին գցել։ Դուռը կոտրել են, մտել տուն։ Այդ մարդն իր տանից ո՞ւր պետք է գնար։ Սա փոքրիկ բռնապետիկի ցանկություններին հագուրդ տալու հերթական դրսևորումն էր։ Մտել են մարդու օջախ, դա հայ մարդու համար սրբություն է։ Մարդուն իր տան մեջ ստորացնում են, գետնին գցում։ Այնքան ապաշնորհ են, որ նույնիսկ ձեռնաշղթաները չէին կարողացել նորմալ ամրացնել։ Մի բան էլ կախվել էին այդ մարդու ձեռքերից, լավ, ո՞ւր պետք է գնար այդ մարդը։ Կրկնում եմ՝ սա իր կրքերին հագուրդ տալու հերթական տեսարանն էր՝ ներոնյան ժպիտով։ Վստահ եմ՝ իր «բարձունքից» նայում էր, իր բառերով ասած, «հոգին փառավորվում էր»»,-նկատում է մեր զրուցակիցը։

Աշխարհում ընդունված է, որ ընտրություններից հետո հաղթող ուժը համերաշխություն է ստեղծում իր հասարակության ներսում, փորձում է գնալ հաշտեցման ճանապարհով, մեզ մոտ հակառակն է արվում։ «Այն, որ նա ապալեգիտիմ է, այլևս քննարկման ենթակա չէ։

Իրավական առումով ապալեգիտիմությունը վերածում է քաղաքական ապալեգիտիմության, երբ փորձում է շերտավորման հերթական դոզան ավելացնել, փորձում է հակակրանքի չափաբաժինը նորից շատացնել, երբ մարդկանց նորից դասակարգում է տարբեր խմբերի՝ պատերազմի կուսակցությունների, «եռագլուխների», «նախկինների» և այլոց։

Նա կարողանում է բոլորին բնորոշել ինչ-որ էպիտետներով։ Այս մարդը չի հանգստանում, հակառակը՝ ասում էր, որ լինելու են վենդետաներ, «վերջ թավիշին» և այլն։ Այս սպառնալիքներն իր իրական դեմքն է։ Երբ նա ժպտում էր 2018 թվականին, իր ամբոխավարությունն էլ կոչում էր սիրո, հանդուրժողականության, ոչ բռնի, այդ ամենը ծխածածկույթ էր, շղարշ։ Նման բան գոյություն չուներ։ Իր իրական դեմքը սա էր։ Գագիկ Ծառուկյանին է կալանավորում, Սամվել Կարապետյանին է մեկ տարուց ավելի կալանքի տակ պահում, Արմեն Աշոտյանին նորից կալանավորեց անհասկանալի մի մեղադրանքով։ Այս ընթացքում կալանավորեցին Ավետիք Չալաբյանին ինչ-որ ծիծաղելի մեղադրանքի շրջանակներում։ Այս ամենը վերլուծելով՝ հասկանում ես, որ այս մարդը չի կարող խաղաղվել, այս մարդու հոգին չի կարող հանգստանալ, չի կարող համակեցության, խաղաղության, ներդաշնակության մեջ ապրել։ Նրան պետք են ինտրիգներ։ Նա ամեն ինչի մեջ փորձում է շոու սարքել ու լինել դրա գլխավոր խաղացողը, փորձում է «կինոյի տղա», ուժեղ տղա խաղալ։ Իր չկայացած կյանքի մուռը բոլորիցս հանում է։ Նա մարդ-քաոսն է, մարդանարխիան, մարդ-բեսպրեդելը։ Նա ցանկացած իրավիճակում իր փիլիսոփայական մեկնաբանությունն ունի։ Արտաքին աշխարհում բոլորը փակում են իրենց աչքերն այս ամենաթողության վրա, ոչ ոք չի դատապարտում տեղի ունեցողը, մինչդեռ մարդիկ բառացիորեն քաղաքական տեռորով են զբաղված։ Այն, ինչ 1918-20 թվականներին անում էին բոլշևիկները, հարյուր տարի հետո նույնն է տեղի ունենում։ Այն ժամանակ ինֆորմացիան չէր տարածվում, և միջազգային հանրությունը, իբր թե, չէր կարողանում պատշաճ գնահատական տալ։ Հիմա տեխնոլոգիայի և տեխնիկայի դարում չեն տեսնո՞ւմ, թե ինչ է կատարվում։ Իհարկե, տեսնում են, բայց քանի որ կա գլոբալ աշխարհաքաղաքական շահ, նրանք լռում են։ Եկատերինբուրգ գնալու օրը Ծառուկյանի հետ կապված այս շոուն կազմակերպեց։ Նա բացահայտ պրոռուսական դիրքորոշում ունի, դրան գումարած՝ «Բարգավաճ Հայաստան» և «Եդինայա Ռոսիա» կուսակցությունները գործընկերներ են։ Ստացվում է, որ գնաց Ռուսաստան և ցույց տվեց՝ տեսեք, ձեր գործընկեր կուսակցության լիդերին ինչ կարող եմ անել։ Նա ռուսներին ուղերձ է հղում՝ տղերք ջան, հարց ունե՞ք, ինձ հետ լուծեք։ Նա այնպես է անում, որ իրենից բացի որևէ մեկի հետ կոնտակտի չգնան։ Նա քաղաքական համակարգն է քանդում, քաղաքական դաշտն է ամբողջովին ամլացնում, որպեսզի կարողանա միանձնյա, միահեծան և՛ որոշումներ կայացնի, և՛ իրեն քննադատող չլինի։ Մեկին «պատով խփի», մեկը փախչի երկրից, մյուսն ընդհատակ անցնի, մյուսն ինֆարկտ ստանա, մահանա և այլն»,-ընդգծում է քաղաքագետը։

Ռեպրեսիաները չեն նվազելու, ուժգնանալու են։ Նման կարծիք ևս շրջանառվում է։ «Հետևում եմ մարդկանց տրամադրություններին՝ տարբեր անհատների, ապաքաղաքական մարդկանց։ Տեսնում եմ, որ բացարձակ ապաքաղաքական մարդիկ դատապարտում են տեղի ունեցողը, զզվելի է մարդկանց համար նման բաներ տեսնելը։ Սա ապատիկ տրամադրությունների հերթական ալիքն է բարձրացնելու, կասկած չունենաք, սա հակառակ էֆեկտ է ունենալու։ Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ։ Մարդիկ հասկանում են՝ լավ, ենթադրենք, Գագիկ Ծառուկյանը սխալ բան է արել, կամ էլ մենք չենք համակրում նրան, բայց դու այս ի՞նչ ես անում։ Բացի նրանից, որ սա հակաքաղաքական ու հակաքաղաքագիտական է, սա նաև հակամարդկային է, ոչ մի բարոյական նորմի մեջ սա չի տեղավորվում։ Մեր տեսած երեկվա կադրերը թշնամու նկատմամբ ունեցած պահվածք էր։ Հուսանք, որ այս իրավիճակում հասարակության արձագանքը կլինի պատշաճ, տեղին ու ժամանակին»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Ուիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Մոսկվայում տասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել. ինչ է կատարվում «Զվարթնոցում» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտի