Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սաքս ընկերասեր էր, բարի, բոլորին ձեռք մեկնող». հրետանավոր Սարգիս Թոմբուլ յանն անմահացել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ զինադադարի ստորագրումից հետո. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սարգիսս շատ աշխույժ էր, չարաճճի։ Մեր շատախոսն էր, անթիվ հարցեր էր տալիս։ Բոլորն իրեն շատ էին սիրում, մեր շրջապատում այնպիսի մարդ չկա, ում սրտում Սաքս մի յուրահատուկ տեղ չունենա», «Փաստի» հետ զրույցում ասում է Սարգիսի մայրիկը՝ տիկին Անահիտը։

Սարգիսը ծնվել է Երևանում։ Այստեղ են անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին լավ է սովորել։ «Սաքս շատ սիրուն էր նկարում։ Դպրոցում կազմակերպվող բոլոր մրցույթներին մասնակցել է, արժանացել է պատվոգրերի ու շնորհակալագրերի։ Հաճախել է մարմնամարզության, հիփ-հոփի ու բրեյք դանսի։ Հայաստանի մասշտաբով մասնակցել է մի շարք մրցույթների, իրենց խումբն արժանացել է բազմաթիվ մրցանակների»։

Սարգիսը ցանկանում էր կրթությունը շարունակել դիզայնի ուղղությամբ։ «Բարձր դասարաններում իրեն նկարչությունը շատ հետաքրքիր էր։ Ունի բրոշյուրների տիպի ալբոմներ, որտեղ հետաքրքիր նկարներ է պատկերել։ Նույնիսկ մի նկար ունի, որ շատ ենք նմանեցնում պատերազմի պատկերներին։ Ինքնուրույն սովորել էր նաև թղթից արձանիկներ պատրաստել։ Իր ստեղծած արձանիկները մեծ խնամքով պահպանում եմ։ Քանդակագործություն, նկարչություն. այդ ուղղությամբ բավականին զարգացած էին իր կարողությունները։ Անպայման ուզում էր դիզայնի բաժնում սովորել։ Շատ էր ցանկանում իր ննջասենյակի կահույքը գծագրել, հավաքել։ Իր այդ ցանկությունն էլ կիսատ մնաց»։

Սարգիսը որոշում է ընդունվել Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ։ Հանձնում է քննությունները, սակայն ինչ-ինչ պատճառներով Սարգիսին չի հաջողվում ընդունվել քոլեջ։ Դրա փոխարեն ընդունվում է Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի Ծրագրավորման ֆակուլտետ: Սովորում է երկուսուկես տարի, ուսումը կիսատ թողնում և 2019 թվականի հունվարի 30-ին մեկնում ժամկետային ծառայության։ Ծառայում էր Արցախում՝ Ստեփանակերտի Ցոր զորամասում։ «Ապրիլ յան պատերազմից հետո տղայիս մեջ մի միտք էր մտել՝ պետք է շուտ գնամ, ծառայեմ, հետ գամ։ Անգամ ինձ համոզում էր. «Մա՛մ, գնամ, դիմում գրեմ, շուտ մեկնեմ ծառայության»։ Իրեն միշտ ասել եմ՝ քո ժամանակին կմեկնես բանակ։ Շատ սիրով էր ծառայում։ Հրետանավոր էր, սկզբում ականանետի նշանառու էր, հետո հաշվարկող դարձավ։ Պատերազմի ժամանակ նա չպետք է այլևս նշանառու լիներ, դա նշանակում է, որ առաջնագծից հեռու էր լինելու, բայց քանի որ իրենց անձնակազմը թվով քիչ էր, շատերը նորակոչիկներ էին և դեռ չէին հասցրել մասնագիտանալ նշանառուի գործում, Սարգիսս այդ պատասխանատվությունն իր վրա է վերցրել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Մինչև պատերազմի սկսվելն ամեն երեկո տղաս պարտադիր պետք է ինձ զանգեր։ Գիտեր, որ անհանգիստ եմ, գոնե երեկոյան իր ձայնը պետք է լսեմ։ Այդ օրերին իր համար քաղցր էի պատրաստել, որ ուղարկեի։ Այնքան մեծ դժվարությամբ էի համոզում, որ իրեն ինչ-որ բան ուղարկեմ։ Սաքիս նաև հարցրեցի՝ քեզ ի՞նչ է պետք, որ դա էլ ուղարկեմ։ «Մամ, տանից լվացքի փոշի կուղարկես։ Շորերս լվանամ, մեր տան հոտը զգամ»։ Իր կոկիկությամբ, մաքրությամբ միշտ է աչքի ընկել։ Պայուսակը դասավորեցի, որ պայմանավորվենք, կիրակի օրն այն իրեն ուղարկեմ։ Բայց կիրակի առավոտյան իրենից նամակ, իսկ հետո զանգ ստացա։ Երբ զանգահարում էր, անջատում էի, հետ զանգում։ Այս անգամ նա չսպասեց իմ զանգին, նորից զանգեց։ Ինձ ասաց. «Մա՛մ, դուրս ենք գնում, չանհանգստանաս, հիմա իրերս մի ուղարկի, մի քանի օրից կասեմ, թե երբ ուղարկես»։ Դեռ տեղյակ չէի, որ արդեն պատերազմ է սկսվել։ Հետո նաև ուրիշի հեռախոսից նամակ գրեց ինձ, որ չանհանգստանամ, ինձ հետ կապ կպահի։ Փորձում էր՝ եթե ոչ ամեն օր, ապա օրը մեջ կամ երկու օրը մեկ զանգահարել։ Իր հրամանատարի հետ ևս կապ էինք պահում։ Ինձ հավատացնում էր, որ ապահով տեղում է, պատերազմից հեռու։ «Մա՛մ, մենք շատ կապված ենք, եթե դու շատ անհանգստանաս, դա ինձ կարող է փոխանցվել, անընդհատ լարված կլինեմ»։ Եվ 44 օրվա ընթացքում մենք փորձեցինք իրար միայն դրական էմոցիաներ փոխանցել։ Առաջին օրվանից նա թեժ մարտերի մեջ է եղել։ Տղաները պատմում են՝ երբ կրակահերթեր էին սկսում, թաքստոցներում էինք լինում, Սաքը սկսում էր մեզ ինչ-որ պատմություններ պատմել, մեզ ծանր վիճակից դուրս բերել։ Ուզում էր նաև հոգեբանություն սովորել։ Ընկերներից մեկի հետ կիսվել էր. «Կցանկանամ հոգեբան լինել և անչափահաս դատապարտյալների հետ աշխատել։ Եթե նրանք սխալվել են, չի նշանակում, որ դա իրենց կյանքի վրա պետք է բիծ թողնի»։ Անսահման բարի էր, ընկերասեր, բոլորին ձեռք էր մեկնում դժվար պահերին։ Անգամ մեր՝ իրենից բավականին տարիքով մեծ բարեկամներին է խորհուրդներով օգնել։

Մինչև նոյեմբերի 1-ը տղաները տարբեր տեղերում են եղել։ Նոյեմբերի 1-ին տեղափոխվել են Կարմիր շուկա։ Հեռախոսով Սաքս մեզ իր տեղանքը երբեք չի ասել։ Նոյեմբերի 1-ին զանգահարեց՝ տեղափոխվում ենք։ Խնդրեցի, որ հուշի, թե ուր է տեղափոխվում։ Տեղանքի անունն այսպես հուշեց։ «Մա՛մ, ո՞րն է մեր դրոշի առաջին գույնը, ո՞ւր ենք մենք Կայարանի տարածքում հաճախ գնում, մա՛մ, տատիի ծննդավայրը ո՞րն է»։ Իմ մայրիկը Մարտունիից է։ Այդպես իմացա, որ նա Մարտունու Կարմիր շուկայում է։ Այդ օրերն իրենց համար ավելի լարված են եղել։ Հետո իմացանք, որ սննդի խնդիր են ունեցել, Արցախի ՄՈԲ-ը չի գնացել իրենց փոխարինելու։ Պատմություններն այնքան շատ են, երբեմն անգամ չես ցանկանում շատ բան իմանալ, որ ավելի մեծ ցավ չապրես»։

Սարգիսը զոհվել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ զինադադարի ստորագրումից հետո։ «Ահավոր վիճակ է եղել։ Պատմում են՝ անթիվ անօդաչուներ են եղել, գիշերը երկինքն այնքան լուսավոր է եղել, ինչպես ցերեկը կլիներ։ Իրենց թաքստոցները բավականին փոքր են եղել։ Իրենց ականանետին և՛ մոտ, և՛ հեռու թաքստոցներ են ունեցել։ Տղաները պատմում են՝ լինում էր, որ գիշերները Սարգիսն այդ հեռու թաքստոցն էր գնում։ Այդ օրը հոգնած է եղել, որոշել է մոտ թաքստոցում մնալ։ Տղաները որքան էլ իրեն համոզել են, այդ հեռու թաքստոցը չի գնացել։ Հինգ հոգով՝ իրենց հրամանատարը և չորս զինվորը, զոհվել են»։ Սարգիսը շուտ է տուն «վերադարձել»։

Ապրելու ուժի մասին։ «Հոգեպես ծանր վիճակում էի։ Նա իմ միակ զավակն էր։ Բայց իմ հարազատների ջերմությունը և ուշադրությունն ինձ շատ օգնեց։ Ամեն պահի կողքիս են եղել։ Հորաքրոջ թոռնիկը՝ Դավիթը, այդ ժամանակ երկու տարեկան էր, անընդհատ ինձ հետ զրուցում էր։ Երեխա էր, բայց կարծես զգար ինչ-որ բան։ Նա ինձ ևս դուրս բերեց ծանր վիճակից։ Իսկ հետո ծնվեց Արեգս։ Նա լցրեց մեր կյանքը, մեր օրը, բայց, իհարկե, Սաքիս բացը միշտ ենք զգում»։

Հ. Գ. - Սարգիս Թոմբուլ յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Թոխմախի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱմուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՍտեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Բացվել է դերասան Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ) Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավորապես հեռացրել է Ռոնալդուին հավաքականից ԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատուՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն Մանվելյան