Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԳործարար Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, իր գնահատմամբ, օրեցօր ավելի է ձախողվում, իսկ ընդդիմությունը կօգտվի ստեղծված իրավիճակից։
«Ես արդեն ասել եմ՝ Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու։ Լինելու է տրիգեր, որը ընդդիմությունը կօգտագործի։ Տեսնում եմ նրանց քայլերը, նրանք կտրվել են իրականությունից, այլևս չեն հասկանում՝ ինչ են անում։ Շարունակում են ստերով կերակրել ժողովրդին, բայց դրան վերջ կա»,– ասել է նա։
Անդրադառնալով ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող գործողություններին՝ Կարապետյանը նշել է, որ իշխանությունները փորձում են մեկուսացնել ընդդիմության առաջնորդներին։
«Ծառուկյանի հետ կատարվածը համաշխարհային խայտառակություն էր։ Փաշինյանն այդ քայլով նույնիսկ ինքն իրեն գերազանցեց»,– հայտարարել է նա։
Կարապետյանի խոսքով՝ իշխանությունների ակտիվ գործողությունները հանգեցնում են նոր սխալների։
«Շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս։ Մենք սպասում ենք, որ այդ սխալները կլինեն ճակատագրական, և այդ օրը ընդդիմությունն իր խոսքը կասի։ Ծառուկյանը նույնպես»,– նշել է նա։



