Սեմյոն Սլեպակովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեմյոն Սլեպակովին նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նրան մեղադրում են ՌԴ Քրեական օրենսգրքի 330.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ («ՌԴ օրենսդրությամբ օտարերկրյա գործակալների համար սահմանված պարտականությունների կատարումից խուսափելը»)։
Ռուսաստանի Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Սլեպակովը երկու անգամ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ «օտարերկրյա գործակալի» գործունեությանը վերաբերող պահանջները խախտելու համար։
Քննչական կոմիտեն հայտնել է. «Մեղադրյալին հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Քննության միջնորդությամբ դատարանը նրա նկատմամբ հեռակա կարգով որպես խափանման միջոց ընտրել է կալանքը»։
Հետևեք մեզ՝ այստեղ



