Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որն օրերս ռուսական «Կրասնոդարից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի», իր առաջին ուղերձն է հղել նոր ակումբի երկրպագուներին։
Իր սոցցանցային էջերում հայ ֆուտբոլիստը նշել է, որ Ջիդդա է ժամանել մեծ նպատակներով՝ պատրաստ լինելով ամեն ինչ անել տիտղոսներ նվաճելու համար։ Սպերցյանը երկրպագուներին որակել է որպես թիմի 12-րդ խաղացող՝ ընդգծելով նրանց աջակցության կարևորությունը։
«Անհամբեր սպասում եմ ձեր էներգիային և պատրաստ եմ կիսվել իմով։ Եկե՛ք միասին պատմություն կերտենք»,- գրել է Սպերցյանը X-ի (նախկին Twitter) իր էջում։
Սպերցյանի այս տրանսֆերը «Կրասնոդարի» պատմության մեջ դարձավ ամենաթանկարժեք վաճառքը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ սաուդյան ակումբը ռուսական կողմին վճարել է 21,9 միլիոն եվրո։ Նախկին ռեկորդը պատկանում էր դարպասապահ Մատվեյ Սաֆոնովին, ում տրանսֆերի դիմաց 2024 թվականին ֆրանսիական ՊՍԺ-ն վճարել էր 20 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Armsport-ը:
Հետևեք մեզ՝ այստեղ



