Եռակի սպանության համար ձերբակալված նախկին ոստիկանի հայրը մահացած է գտնվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տագանրոգում իր սկեսրոջ, կնոջ տատի և ևս մեկ ազգականի սպանության մեջ կասկածվող նախկին ոստիկանի հայրը մահացած է հայտնաբերվել Ռոստովի մարզի Նեկլինովսկի շրջանի անտառներից մեկում, հայտնում է Past.am -ը հղում անելով` Baza-ին։
Նախնական տվյալներով՝ 69-ամյա տղամարդը մահացել է ինքնասպանության հետևանքով։
Ըստ աղբյուրի՝ 44-ամյա նախկին ոստիկանը հոր հետ փախուստի էր դիմել այն բանից հետո, երբ, ըստ քննության, սպանել էր կնոջ ընտանիքի երեք անդամներին։
Ռուսաստանի Քննչական կոմիտեի տվյալներով՝ հարձակման պահին Կոտելնի 1-ին փողոցում գտնվող առանձնատանը եղել են նաև ընտանիքի այլ անդամներ, այդ թվում՝ մի կին՝ փոքր երեխայի հետ։ Նրանց հաջողվել է փախչել։
Քննության տվյալներով՝ նրանց չգտնելով՝ կասկածյալը փորձել է հրդեհել տունը, սակայն կրակը ժամանակին մարվել է, և ավելի մեծ ողբերգություն չի գրանցվել։
Նախկին ոստիկանն արդեն ձերբակալվել է և ներկայումս հարցաքննվում է քննիչների կողմից։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ



